Այս անգամ որոշեցի ավելի խորը ուսումնասիրեմ մեր երկիրը,իմանամ ավելին ցեղերի,և աշխարհի տարբեր ազգերի մասին։ Հիմա մենք կխոսենք ամենատարօրինակ,ամենատհած ու ամենահետաքրքիր ավանդույթների մասին,որոնք պահպանվել ու մինչև հիմա կան աշխարհի տարբեր ազգերում։ Կատարել եմ թարգմանական աշխատանք,օգտվել եմ հետևյալ կայքից

1․ Ականջների ու ատամների կտրում Բալիում /Ինդոնեզիա/

Սա իմ կարծիքով ամենատարօրինակներից էր․

Բալինցիները խորապես հավատում են հոգիների աշխարհին և հավատում են, որ ժանիքները չարության նշան են: Սրանից հետևում է,որ ամեն 18 տարեկան դեռահասը ատամների պակաս ունի։ Ոչ մի բժշկական օպերացիա չեն ընդունում,այլ գալիս է հատուկ սովորած մարդ,ով միանգամից քաշում է այդ երկու ատամները,կամ էլ այնպես անում,որ հավասարվեն մյուս ատամների մակարդակներին։

2․ Երեխաների գցումը Հարավային Հնդկաստանում

Բոլոր ծնողները ցանկանում են,որ իրենց երեխաները լինել առողջ,բայց Հնդկաստանում դրան վերաբերվում են տարօրինակ։ Որպեսզի երեխան լինի հաջողակ,ուրախ ու հարուստ,նրան պարզապես վերցնում են,և նետում են ցած 15 մետրանոց աշտարակից։ Ամեն ինչ այդքան դաժան չէ,այդ երեխային ներքևում սպասում են մի քանի տղամարդ,որոնք ձգում են պատրաստված շորը,որպեսզի բռնեն երեխային և վերջինս վնասվածք չստանա։ Ոմանք որոշում են,որ իրենք պետք է գցեն իրենց երեխային,չվստահելով ուրիշներին։

3․ Դեմքի ու մաշկի ծակումը Պհուկետում /Թաիլանդ/

Ամեն տարի կղզում անցկացվում է զանգվածային ծես՝ չար ոգիներից և դևերից մաքրվելու համար: Այդ գործը պարզ է։ Դուք պետք է ծակեք ձեր այտերը սրով, նիզակով կամ որևէ այլ սուր առարկայով, որքան շատ ծակեք, այնքան լավ: Տեղի հավատալիքների համաձայն՝ աստվածներն այսպես են մարդուն դնում թաղանթի մեջ և պաշտպանում չարից։

4․ Աշտարակից ցատկ դեպի ներքև Մելանեզեյում

Այո,ճիշտ լսեցիք։ Տղամարդը պետք է 25 մետրանոց աշտարակից գլխով ընկնի ցած։ Բայց կա մի նրբություն։ Եթե տղամարդն ուսով կամ գլխով չդիպչի հատակին,այդ ցատկը հաշվի չի առնվելու,և վերջինս պիտի նորից թռնի։ Ամեն դեպքում բոլոր տղամարդիկ ցատկելուց առաջ կտակ են գրում,մահվան դեպքում։ Սրա իմաստ այն է,որ եթե ցատկն հաջողվի մարդուն կսպասվի հարուստ ու առողջ կյանք։

5․ Դու քեզ կարող ես զգալ,որպես կին Քենիայում

Բոլոր ավանդույթները ցավոտ ու դաժան չեն կանանց համար։ Ընդհակառակը Քենիայում կինը,աղջիկը համարվում է ընտանիքի ամենակարևոր մասնիկը,և այդ իսկ պատճառով ամուսնության մեկ ամսվա ընթացքում տղամարդը պետք է հագնի կանանցի հագուստ և կոշիկներ,որպեսզի զգա,թե ինչպիսի դեր է խաղում հագուստը կնոջ վրա։

Սրանք լրացուցիչ փաստեր են,որոնք նման չեն ավանդույթների

Հոլանդիայում ոստիկաններն իրենց հետ խաղալիք արջուկներ են պահում. պատճառն այն է, որ աշխատանքի ժամանակ նրանք կարող են հանդիպել տրավմայի ենթարկված երեխայի: 

Մոտ 2մլրդ մարդ սնվում է միջատներով՝ իր դիետայի շրջանակներում: 

Դանիայում բանտից փախչելու փորձը հանցագործություն չի համարվում: Եթե ​​փախստականին բռնեն, ապա նա միայն պետք է մնա բանտում մի պահ, որը նա ի սկզբանե դատապարտվել էր: