Մասնակիցներ՝
Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներՆպատակը՝
Ինչը կարող է անձնական շփումների պատճառ դառնալ
Անձնական շփումների պատճառ կարող է դառնալ մարդկանց հետաքրքրությունը: Եթե երկու մարդիկ երկար ժամանակ իրար հետ հարաբերվում են,համագործակցում են,հետաքրքվում են և շփվում են,դա կարող է լինել առաջին քայլերը անձնական շփումների: Երկու մարդիկ,երբ իրենց հարաբերությունների մեջ չունեն հակասություններ,իրար հասկանում են,համագործակցում են,փոխհարաբերվում են ու օգնում են,նրանք ավելի են մոտիկանում իրար հետ,և դառնում են կյանքի ընկերներ,որոնք ամեն պահին կարող են օգնել: Հենց այսպես կարող են առաջանալ անձնական շփումները,որոնք չեն ունենա հակասություններ:

Հաղորդակցություն, հետաքրքրություն
Հետաքրքրություն,հետո հաղորդակցություն կարող է առաջանալ մարդկանց մոտ,ովքեր հետաքրքրված են նույն ոլորտում,նույն մասնագիտությամբ և այլն..: Երկար շփումից հետո նրանք սկսում են հաղորդակցվել,նրանց մոտ առաջանում է հետաքրքրություն իրար հանդեպ: Օրինակ,եթե երկու մարդ հանդիպել են նույն հասարակությունում,նույն միջավայրում,և ունեն նույն աշխատանքային ոլորտը,նրանք վաղ,թե ուշ հաղորդակցվելու են,դա կլինի օգնական,թե կլինի գործնական: Հետաքրքրություն ունենք բոլորս,բայց նույն միտքը,մտածելակերպը և ոլորտը,որում ցանկանում ենք խորանալ,քչերս ունենք: Հենց այսպես են առաջանում առաջին հաղորդակցությունները,հետաքրքրությունները,որից հետո առանց հակասությունների կարող են առաջանալ իսկակակ շփումները և հարաբերությունները:
Համագործակցություն
Երկար շփումներից հետո,երկար հաղորդակցություններից ու իրար հանդեպ հետաքրքրություններից կարող են առաջանալ համագործակցային կապեր: Համագործացկում են այսօր գերհզոր տիրույթները,պետությունները: Մարդիկ նույնպես համագործակցում են իրար հետ,դա կարող է լինել աշխատանքային,օգնական,ընկերական և այլն: Համագործակցություն կարող է առաջանալ այն մարդկանց մոտ,ովքեր ունեն նույն միտքը,և վստահում են միմյանց,որովհետև յուրաքանչյուր պահին մեկը կարող է գցել,կամ դավաճանել մյուսին: Համագործացկում են նաև ընկերները,որոնք տարիներով ընկերություն են անում իրար հետ,և նրանց մեջ առաջանում է համագործացկությունը,դա կարող է նույնպես լինել գործնական,ընկերական: Համագործակցության գլխավոր հիմքերից է վստահությունը,խելքը,միտքը և նույն մտածելակերպը,որով շարժվում ու զարգանում են պետական,կամ մարդկային կապերը,հաղորդակցությունները:

Համակեցություն
Համակեցությունը համագործակցման հակառակ գործողությունն է։ Եթե համագործակցության ժամանակ կողմերը գալիս են ընդհանուր հաշվին,ընդհանուր հայտարարին,ու մասամբ գոհ են շահավետ առաջարակներից,համակցության ժամանակ լինում է հետևյալը։ Մենք ծանոթ ենք բազում մարդկանց,ովքեր սովորում կամ աշխատում են ինչ-որ ոլորտում,մենք գիտենք,որ իրենք իրենց միջավայրում ունեն նույն մտածելակերպով,նույն իմացություններով,ունակություններով հասարակական անձանց։ Իսկ համակեցության դեպքում կողմերը կարող են լինել տարբեր,մտածելակերպով,ունակություններով,կարողություններով,ֆինանսներով,կառուցվածքով և այլն․․․։ Այստեղից կարող է առաջանալ երկու կամ ավել կողմերի միջև համակեցություն,եթե նրանք գտնում են փոխհարաբերություններ։ Այսինքն,եթե մեկը չի կարողանում լուծել ինչ-որ բան,չի հասկանում ինչ-որ բան,ապա մյուսը հասկանալով,կարծելով,թե ճիշտ է համարում դա , կարող է հայտնել իր օգնությունը,և ի վերջո օգնել այդ մարդուն։ Այսպես կարող է առաջանալ համակեցությունը,որն կարող է հետագայում դառնալ փոխհարաբերություն,և հետո համագործակցություն,որի դեպքում կողմերը կարող են ունենալ շահեր տվյալ դեպքից։
Ինչ է անհրաժեշտ խմբի ներսում ծագած հակասությունները հաղթահարելու համար
Հարաբերությունների,հաղորդակցությունների մեջ կարող են ծագել հակասությունները,որոնք կարող են կապված լինել գործնական,մտավոր փորձից: Եթե երկու մարդ չեն կարողանում գալ նույն հայտարարի,չեն կարողանում նույնը շինել,իրար հետ համագործակցել այնպես,որ երկու կողմերին էլ շահավետ լինի,նրանք վաղ,թե ուշ խզելու են իրենց կապերը: Հակասությունները շտկելու,հեռացնելու համար,կարևոր է հաշվի առնել երկու կամ ավելի կողմերի կարծիքները,տեսակետերը և լուծումները տվյալ պահին: Կարող լինել այնպես,որ երկուսը լինել դեմ,մյուսը լինի կողմ,և այլն: Կարող են երեքն էլ ունենան տարբեր կարծիքներ,չէ,որ ամեն մարդ ցանկանում է ունենալ ավելի մեծ շահ,օգուտ ,քան մյուսները: Այսպես նույն հայտարարին գալով,նույն մտքին ու բանաձևին համաձայնելով ու աշխատելով,որպես ընկերներ,որպես գործընկերներ նրանք կարող են աշխատել առանց հակասությունների: Պետք է այնպես լինի այդ հաղորդակցություն,հարաբերություն և ի վերջո համագործակցություն,որ բոլորին շահավետ լինի հավասար:
Ընթացքը՝
- Խմբային աշխատանքներ
- Քննարումներ
- Բանավեճեր

Արդյունքում՝
պատումներ, հոդվածներ, հետազոտական աշխատանքներ սովորողների բլոգներում