1․Տասը լիտր աղաջուր պատրաստելու համար անհրաժեշտ է կես կիլոգրամ աղ։ Սովորողները Թթուդրիկին որքա՞ն աղ պետք է օգտագործեն՝ ութ ու կես լիտր աղաջուր պատրաստելու համար։
10 լիտր=0.5
8.5 լիտր=x
x=8.5*0.5/10=0.425
Պատ․0,425
2. Գտնելով օրինաչափությունը՝ լրացրո՛ւ բաց թողնված թիվը՝ 8, 18, 38, 78,___, 318:
Օրինաչափոթյուն` x=y*2+2
x-հաջորդ թիվը
y-նախորդ թիվը
78*2+2=158
ստուգում ՝158*2+2=318
3. Գտի՛ր շրջանով ծածկված թիվը:
5*8=40
5*6=30
8*3=24
6*3=18
4. Կ, ո, դ տառերից յուրաքանչյուրին համապատասխանում է 0-ից 9 թվանշաններից որևէ մեկը: Բացի՛ր կողպեքը՝ օգտվելով հետևյալ հուշումներից․ 682 թվի մեջ թվանշաններից մեկը ճիշտ է գրված և իր տեղում է (ճիշտ կարգում է), 614 թվի մեջ թվանշաններից մեկը ճիշտ է գրված, սակայն իր տեղում չէ (ճիշտ կարգում չէ), 260 թվի մեջ թվանշաններից երկուսը ճիշտ են գրված, սակայն իրենց տեղերում չեն (ճիշտ կարգերում չեն), 738 թվի մեջ ճիշտ թվանշաններ գրված չեն, 438 թվի մեջ թվանշաններից մեկը ճիշտ է գրված և իր տեղում է (ճիշտ կարգում է):
Հետևոլով վերջին արտահայտությանը կարող ենք եզրակացնել,որ 738 թվի մեջ բոլոր թվանշանները ճիշտ չեն,ուստի մյուս թվերում,որտեղ առկա են տվյալ թվանշանները,նույն հաշվի չեն առնվելու և կլինեն սխալ։
Պատ․402
5. Եթե բերքահավաքին հավաքած դեղձը բաժանենք 2 հավասար մասի, ապա 1 դեղձ կավելանա։ Հետաքրքիրն այն է, որ եթե հավաքած դեղձերը բաժանենք 3, 4, 6 կամ 7 հավասար մասերի, ապա ամեն դեպքում կավելանա ևս 1 դեղձ։ Հինգ հավասար մասի բաժանելու դեպքում ոչ մի դեղձ չի ավելանա։ Բերքահավաքին ամենաքիչը քանի՞ դեղձ հավաքեցին։
Պատ․85
6. Յոթ հատ 9-ի և թվաբանական գործողությունների միջոցով ստացի՛ր ամենափոքր եռանիշ թիվը։
Ինչպես գիտենք,ամենափոքր եռանիշ թիվը դա 100-ն է,ուստի յոթ հատ 9-ով և թվաբանական գործողություններով,մենք պետք է ստանանք 100։
(999/9)-(99/9)=100
Պատ․100
7. Նարնջագույն ներկ ստանալու համար պետք է իրար խառնել կարմիր և դեղին ներկերն այնպես, որ դեղինը 3 անգամ շատ լինի կարմիրից։ Ամենաշատը որքա՞ն նարնջագույն ներկ կարող ենք ստանալ, եթե ունենք 3 կգ կարմիր և 3 կգ դեղին ներկ։
1 կգ կարմիր+3 կգ դեղին = 4 կգ նարնջագույն
Պատ․4 կգ
8․Առաջին արկղը երկրորդից 7 անգամ ծանր է, իսկ երկրորդը առաջինից 90 կգ-ով թեթև է։ Գտի՛ր առաջին արկղի զանգվածը:
1)90/6=15
2)15*7=105
Պատ․105
9. Չորսի բաժանվող քանի՞ եռանիշ թիվ կարող ես կազմել միայն 0, 1, 2, 5 թվանշանները օգտագործելով, եթե թվերից յուրաքանչյուրի գրառման մեջ թվանշանները չեն կարող կրկնվել։
Առկա են հետևյալ բազմապատիկները՝ 512,520,120-3 հատ չորսի բաժանվող եռանիշը թիվ
Պատ․3 հատ
10. Գտի՛ր 1000-ից փոքր այն բնական թվերի քանակը, որոնք 5-ի բաժանելիս մնացորդում ստացվում է 2:
Այդպիսի թիվ կա 20 հատ
Պատ․20