Դասի հղումը

Այլ հղումներ 12

1․Ուրվագծային քարտեզի վրա նշել հարավ-արևմտյան Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:

Հարավարևմտյան Ասիայի պետությունները

Հարավարևմտյան երկրների ափերը ողողող ջրային ավազանները

2․Ինչպիսին է Հարավ-արևմտյան Ասիայի աշխարհագրական դիրքը

Աշխարհագրական դիրքը,ինչպես արևելյան Ասիայում, հարաբերական է։ Որովհետև որոշ արևելյան,արևմտյան տարածաշրջաններում խոնավ է ու ջրառատ,իսկ հարավային հատվածներում ավելի շոգ է ու չոր։ Այս տարածաշրջաններում կան բազմաթիվ երկրներ,որոնք չունեն ելք դեպի ծով՝ Իրաքը, Հորդանանը, Պաղեստինը, Հայաստանը։ Որոշ այսպիսի տարածաշրաններում կա ջրի խնդիրը։ Այդպիսի տարածաշրջաններից են արաբական պետությունները՝ Քուվեյթը, Կատարը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և մյուսները։ Այդտեղ շատ չոր է,և այդ պետությունների եղանակը շատ շոգ է։ Պետությունների որոշ մասերում գտնվում են անբնակ,շոգ,չոր անապատներ,որտեղ կյանքը շատ դժվար է կընթանա ապրելու դեպքում։ Խնդիր է այդտեղ ջուրը և խոնավությունը։ Աշխարհագրական դիրքը ավելի շատ անտառային է,որովհետև այս տարածաշրջանում ամենալեռնայինը դա Հայաստանն է,մոտ 2/3 մասը,իսկ մյուս պետություններում այդքան լեռնային մակերես չէ։ Ամենաանտառապատ երկիրը համարվում է Վրաստանը։ Կան իհարկե լեռնային ու անտառային տարածաշրջաններ,որոնցից են Իրանը,որտեղ Իրանական բարձրավանդակը այս տարածաշրջանի ամենաերկարն է,Թուրքիան,Ադրբեջանը և Վրաստանը։ Կան նաև անապատային պետություններ,այսինքն տարածքի մեծ մասն կազմում է անապատները և անբնակելի տարածքը։ Դրանցից են ՝ Իրաքը,Սիրիան,Իսրայելը և Արաբական պետությունները։ Կլիման համեմատ բարենպաստ չէ,որովհետև այստեղ շատ մեծ քանակի չէն կարողանում աճեցնել բույսեր,դեղաբույսեր,որոնք օգնում են բժշկության,սննդի հարցում։ Բայց աշխարհագրական դիրքը բարենպաստ է օգտակար հանածոներով։ Այստեղ են գտնվում նավթի պաշարներով զարգացած պետությունները՝ Իրանը, Իրաքը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Քուվեյթը, Եմենը, Օմանը, Բահրեյնն ու Քատարը։ Աշխարհագրական դիրքի պատճառով այստեղ բնակչության մեծամասնությունն են կազմում մուսուլմանները և իսլամ դավանողները։ Քրիստենական երկրներից են միայն Հայաստանն ու Վրաստանը։ Եվ կրոնի պատճառով քրիստոնեական երկրները չեն գտնվում դիպլոմատիկ սերտ հարաբերությունների միջև հարևանների ու մյուս պետությունների հետ։ Կրոնի պատճառով նաև կան շատ վիճելի տարածքներ երկրների միջև,որոնք չեն կարողանում լուծվել ազգերի ու կրոնների կռիվների պատճառով։ Տարածաշրանի 3/5 մասը անապատային է ու անբնակելի։

3․Որոնք են հարավ-արևմտյան Ասիայի տնտեսական զարգացման խոչընդոտներն ու խթանիչները

Այս տարածաշրջանի զարգացման նախադրյալում առաջին տեղն է զբաղեցնում նավթը և օգտակար հանածոները։ Այստեղ են գտնվում ամենաշատ նավթ ունեցող պետությունները։ Բացի լատինական Վենեզուելայից,այստեղ են գտնվում աշխարհի առաջատարները՝ Սաուդյան Արաբիան, Իրանը, Իրաքը, Քուվեյթը, Եմենը,ԱՄԷ-ն և Ադրբեջանը։ Հարավ-արևմտյան Ասիայի տնտեսական զարգացման խոչընդոտներ են հակասությունները,այս տարածաշրջանում ոչ լավ պետական հարաբերությունները։ Օրինակ նույն Իրաքն ու Թուրքիան լավ հարաբերությունների մեջ չեն,որը խափանում է երկու երկրների փոխհարաբերությանը և հետագա զարգացմանը։ Խոչընդոտներից կարող է լինել գյուղատնտեսության,և ավելի շատ արդյունաբերության ուղղությունը տվյալ երկրներում։ Ամենամեծ խոչընդոտներից կարող է լինել Արևմուտքի սանկցիաները և հակասություննները որոշ երկրների, որոնցից են՝ Իրանը, Իրաքը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան հանդեպ։ Այդպիսի խթանիչներից է ԱՄՆ,որն իր դերն ունի տարածաշրջանում և ձգտում է լինել առաջնորդը։ Իր խաղաղապահները կան Իրաքում և Սիրիայում,որոնց դեմ են Թուրքիան ու Իրանը։ Որոշ արաբական երկրների և Իրանի հետ թեժ հարաբերությւոնները ստիպում են տվյալ երկրների վաթարացմանը,այլ ոչ,թե զարգացմանը։ Այդ երկրների կարելի է ասել,որ գտնվում են ԱՄՆ-ի հետ պատերազմական իրավիճակում։ Վերջերս Թուրքիան նույնպես դասվեց այդ շարքին։ Նաև իմ կարծիքով խթանիչներից կարող են լինել կառավարմանղեկավարման կարգերը։ 19-ը պետություններից 7-ը միապետություններ են,իսկ երեքը՝Սաուդյան Արաբիան,Կատարը,Օմանը բացարձակ միապետություններ են։ Դա կարող է նպաստել բռնապետական կարգի պատճառով։ Առավելություն կարող է լինել սոցիալ-տնտեսական բարձր մակարդակը,որն նկատվում է Իսրայելում և նավթի պետություններում։ Նաև առավելություններից է գազի պաշարները։ Գազով են հարուստ Իրանը,Իրաքը,Սաուդյան Արաբիան։ Դա նույնպես ազդում է տնտեսության վրա։ Խթանիչներից է ուրաբնիզացումը,որն այս երկրների մեծամասնությունն է կազմում։ Հայաստանում,Վրաստանում,ծովային արաբական երկրներում ուրբանիզացման թիվը միջին հարաբերական է, իսկ օրինակ Սիրիայում, Իրաքում, Իրանում, Եմենում ուրբանիզացման թիվը շատ վատ է, այսինքն այնտեղ բնակչությունն կենտրոնացված չէ քաղաքներում, այլ կենտրոնացված է գյուղերում։

Նավթի համար մղվող պայքարը դարձել է տարածաշրջանի լարված իրավիճակի պատճառը։

4․Ինչով է պայմանավորված հարավ-արևմտյան Ասիայի մի շարք երկրներում տղամարդկանց մեծ թիվը

Իմ կարծիքով ավելի շատ պայմանավորված է կրոնի պատճառով։ Արաբական երկրներում՝ Օմանում, Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում, Քուվեյթում, Կատարում, Բահրեյնում և Եմենում տղամարդկանց թիվն համեմատաբար գերազանցում է կանանց թվին, որովհետև տվյալ երկրներում դավանում են խորացված իսլամը, և ինչպես գիտենք, իսլամը ավելի շատ իրավունքներ է վերապահում տղամարդկանց, և ավելի է քչացնում կանանց իրավունքները։ Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում տղամարդկանց իրավունքները այնքան շատ են, որ կանանց իրավունքները կարծես միջատ լինեն,այնքան քիչ են։ Այս տարածաշրջանում ներգաղթների թիվը մեծ է, որոնք նույնպես պատճառ են դառնում սեռային անհավասարության։ ԱՄԷ-ում բնակչության 90 տոկոսը արմատապես արաբ չեն,միայն 10 տոկոսն են կազմում բնիկ և արմատական արաբներ և նրանց պետությունը ապահովում է ամենալավ բաներով ու ամենաշատ գումարով։ Այս տարածաշրջանում բնակչության մեծ մասն են կազմում տղամարդիկ ,բացառություն են կազմում Կովկասի երեք երկրները՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը։ Զարմանալի է,որ Ադրբեջանը համարվելով իսլամական հանրապետություն,տուն է համարվում գենդերային հավասարության։ Այս տարածաշրջանում տղամարդկանց զգալի մասն ապրում են ԱՄԷ-ում,Կատարում և Քուվեյթում։

Այս տարածաշրջանում են ծնունդ առել համաշխարհային կրոններից քրիստոնեությունը և մահմեդականությունը, հրեաների ազգային կրոն հուդայականությունր։ Այս տարածաշրջանում են այդ կրոնների ուխտավայրերը։

5․Ինչ դեր ունի հարավ-արևմտյան Ասիան ամողջ աշխարհում

Այն ունի մեծ դեր նավթի և գազի էքսպորտի հարցում։ Սաուդյան Արաբիան համարվելով աշխարհի երկրորդ երկիրը ըստ նավթի պաշարների,էսպորտ է անում իր նավթ տարբեր երկրներ։ Ամենամեծ գնողը դա Չինաստանն է,որտեղ կա նավթի պաշար մեծ քանակի,բայց չի հերիքում բնակչության թվի պատճառով։ Դա ազդում է տնտեսության վրա։ Այս տարածաշրջանում կենտրոնոցված են ավելի շատ հացահատիկային մշակմամբ։ Այս տարածքում շատ մեծ դեր են խաղում անասնապահությունը,և այս տարածքի բնակչության մեծ մասը կազմում են այն մարդիկ,որոնց կրոնը չի թույլատրում ուտել տավարի,կովի միս։ Դա նույնպես իր տեղն ունի համաշխարհային տնտեսության մեջ։ Դրանք նույնպես էքսպորտում են տարբեր երկրներով։