20.12-30.12

Թեման .Ազատ անկում:Հավասարաչափ շարժում շրջանագծով:

Լաբորատորիայում փորձերի միջոցով քննարկվող հարցեր

1.Որ շարժումն են անվանում ազատ անկում

Մարմինների անկումը, որը տեղի է ունենում միայն Երկրի ձգողության ազդեցությամբ, կոչվում է ազատ անկում:

2.Գրել և բացատրել ազատ անկման բանաձևը

Գալիլեյի օրենքի ճշմարտացիությունն ապացուցելու համար վերցնում են մոտ 1 մ երկարությամբ ապակե խողովակ, որը մի կողմից փակ է, իսկ մյուս կողմից ծորակ ունի, և որի մեջ դրված են կապարե գնդիկ, խցան և փետուր: Սկզբում  խողովակը պահում են ուղղաձիգ դիրքով , հետո այն արագ շրջում են 180°-ով: Այնուհետև պոմպով օդը հանում են խողովակից և կրկին շրջում այն: Այս անգամ արդեն բոլոր երեք մարմինները ընկնում են միաժամանակ, ինչը և վկայում է, որ բոլոր մարմինները շարժվում են նույն արագացմամբ :

Ազատ անկման արագացումն ընդունված է նշանակել g տառով,որն հաստատուն թիվն է- 9,8ն/կգ

Բաանձևը կստացվի հավասարաչափ արագացման նույն բանաձևերից ,պարզապես a(արագացումը) փոխարինված է ազատ անկմամբ(g).

v=gt

3.Ձևակերպել Գալիլեյի օրենքը

Բոլոր մարմինները երկրի ձգողության ազդեցությամբ ընկնում են նույն արագացմամբ։

4.Որ շարժումն են  անվանում շրջանագծային հավասարաչափ շարժում:

Շրջանագծի հավասարաչափ շարժումը այն ֆիզիկական երևույթն է, որի ժամանակ արագության թվային արժեքը չի փոփոխվում, սակայն ուղղությունը շարժման արագությունը անընդհատ փոխվում է։

Հավասարաչափ շարժումը, որի դեպքում մարմնի շարժման հետագիծը շրջանագիծ է կոչվում է շրջանագծային։

5.Ինչ ուղղություն ունի արագությունը շրջանագծային հավասարաչափ շարժման դեպքում:բերել օրինակներ

6.Ինչ է պտտման պարբերությունը:

Պտտման պարբերություն կոչվում այն ժամանակամիջոցը, որի ընթացքում շրջանագծով հավասարաչափ մարմինը կատարում է մեկ լրիվ պտույտ։

7.Ինչ է պտտման հաճախությունը,և որն է նրա միավորը:

Պտտման հաճախություն են անվանում այն ֆիզիկական մեծությունը,որը հավասար է միավոր ժամանակամիջոցում մարմնի կատարած պտույտների թվին։

Պտտման հաճախությունը նշանակում ենք լատիներեն n տառով․

6.Գրել և բացատրել պտտման պարբերության և հաճախության կապն արտահայտող բանաձևը:

T=t/N

Պտտման պարբերությունը նշանակում ենք T տառով,պտույտների քանակը N,իսկ ժամանակը t.

Պտտման հաճախությունը նշանակում ենք n տառով,պտույտների քանակը N,իսկ ժամանակը t.

8.Ինչպես կարելի է հաշվել շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմնի արագությունը,եթե հայտնի են շրջանագծի շառավիղը և պտտման պարբերությունը կամ պտտման հաճախությունը:

v=2π/T

 Սովորել՝ Է. Ղազարյանի դասագրքից. էջ13-ից մինչև էջ20

Պատրաստել ուսումնական նյութ էջ18-ի«Հետաքրքիր է իմանալ» թեմայի շրջանակներում