Աշխատանքին յուրաքանչյուրի մասնակցությունը պարտադիր է։ Տեղադրիր տրված հարցերն իրենց պատասխաններով քո բլոգի <<Մաթեմատիկա և երևակայություն>> կամ <<Մաթեմատիկա առանց բանաձևերի>> բաժնում՝ <<Աշխատանքների գնահատում>> վերնագրով։ Աշխատանքը կատարելուց հետո հղումն ուղարկիր մեյլի միջոցով։

1.Քանի՞ աշխատանք է կատարված և տեղադրված բլոգի Մաթեմատիկա առանց բանաձևերի/Մաթեմատիկա և երևակայություն բաժնում։

8 հատ հրապարակում


2.Ո՞ր նախագծերին ես մասնակցել․ թվարկել անվանումներով։

Մասնակցել եմ Շիրակացու երկու նախագծերին,կատարել եմ դիագրամների նախագիծը,կազմել եմ Հայաստանի,և օտար երկրների դիագրամները ըստ քովիդի ցուցանիշների։ Մասնակցել եմ ֆլեշմոբներին,կատարել եմ տոկոսով խնդիրները,նաև կազմել եմ 5 խնդիր quizizz- ով։


3.Տեղադրիր առարկայի շրջանակներում կատարածդ աշխատանքների/ նախագծերի հղումները։

Շիրակացու օրեր մաս 1 ,մաս 2

Տոկոսով խնդիրներ

Ֆլեշմոբային խնդիրներ մաս 1 ,մաս 2

Դիագրամներ ՀՀ

Երկրների համեմատություն

Խնդիրների կազմում quizizz ծրագրով


4.Ո՞ր նախագծերին չես մասնակցել, որո՞նք են բացթողումներդ։

Բոլոր նախագծերին մասնակցել եմ,բացթողում չունեմ


5.Ի՞նչ ժամկետում ես պատկերացնում և պատրաստվում կատարել բաց թողնված աշխատանքները, լրացնել բաց թողնված նախագծերը։

Բացթողումներ չունեմ


6.Ի՞նչ մաթեմատիկական թեմայով ես ցանկանում տեսնել հաջորդ նախագիծը։

Ես ցանակնում եմ մյուս կիսամյակում մասնակցել խաչբառերի լուծման մաթեմատիկական գործողություններով,նաև ցանկանում եմ կազմել և լուծել ֆլեշմոբային խնդիրներ,այդ թվում կազմել խնդիրներ տարբեր ծրագրերով։


7.Ինչպիսի՞ն կլինի քո մասնակցությունը հաջորդ նախագծին։

Ես բոլոր նախագծերին կփորձեմ ակտիվ լինել,մասնակցել և իմ ամբողջ ուժերով կատարել բոլոր առաջարկած նախագծերը։ Մյուս կիսամյակում իմ ջանքերով կփորձեմ ամեն ինչ անել,բոլոր նախագծերին կմասնակցեմ մեծ հաճույքով։


8.Ինչպե՞ս կգնահատես առարկայի շրջանակներում մինչ այժմ կատարածդ աշխատանքը

Առանց չափազանցելու իմ կարծիքով ,ես այս տարի լավ աշխատել եմ,մասնակցել եմ բոլոր նախագծերին,բոլոր դասերին,առաջարկել եմ իմ խնդիրները,որոնք դասարանով լուծել ենք։ Կազմել եմ խնդիրներ,լուծել եմ ուրիշների առաջարկած խնդիրները։ Իմ կարծիքով բավարար պետք է լինի գնահատականը։