1. Բնութագրել մկանների կառուցվածքը և գործողությունները
Մկանների շնորհիվ մարմինը պահպանում է հավասարակշռությունը, տեղաշարժվում է տարածության մեջ, նաև կատարում է սրտի աշխատանքը։ Մարդն ունի ավելի քան 600 մկան, որոնք, լինում են հարթ և միջաձիգ զոլավոր ։ Միջաձիգ զոլավոր որը կծկվում են կամային,իսկ հարցերը կծկվում են ոչ կամային այսինքն մարդու կամքին հակառակ։ Սրտի մկանը ըստ կառուցվածքի միջաձիգ զոլավոր է,սակայն կծկվում է ոչ կամային:
Միջաձիգ զոլավոր մկանների դերն օրգանիզմում բազմազան է։ Նրանք մասնակցում են մարմնի խոռոչների և օրգանների պատերի կազմությանը,ապահովում են անվտանգ տեղաշարժը։
2. Գրել հենաշարժիչ համակարգի բաժինների կառուցվածքը
Հենաշարժիչ համակարգի բաժիններն են` ակտիվ և պասիվ մասերը։ Ակտիվ մասն են ներկայացնում մկանները և արյան գործառույթները։ Հենաշարժիչ համակարգի բաժինները կատարում են տարբեր ֆունկցիաներ։ Ակտիվ մասը,ակտիվ բաժինը ներկայացնում է բաժին,որն ապահովում է օգտակար նյութերով մեր օրգանիզմը,դա կատարում է արյունը,նաև կատարում է պաշտպանական դեր։ Ակտիվ մասը ապահովում է մեր տեղաշարժը և շարժումները։ Առանց այս մասի,բաժնի մեզ հնարավոր չէր լինի նորմալ կերպով շարժվել և կատարել առօրյա գործողությունները,որոնք պահանջում են օգտակար նյութեր։
Հենաշարժիչ համակարգն օրգանիզմում կատարում է հետևյալ ֆունկցիաները`
Հենարանային,պաշտպանական,տեղաշարժման,արյունաստեղծ
3. Նկարագրել ոսկորների աճը
Ոսկորները պինդ են և ամուր, օժտված է մեխանիկական բարձր ունակություններով և ամրությունը գերազանցում է երկաթին ու գրանիտին։ Ոսկրահյուսվածքը պարունակում է արյունատար անոթներ և նյարդեր։ Նրանց մեջ կատարվում են ոսկրի քայքայումը,և այնտեղ ստեղծվում են նոր ոսկրեր։ Ամեն 10 տարին մեկ մարդը ամբողջովին փոխում է իր ոսկորները,այսպես ասած թարմացնում է ոսկորները։ Ամեն տարի ,մարդը կարող է վնասել,կամ կոտրել ոսկրերը մի քանի անգամ,որոնք կարող են վերականգնվել կամ չվերականգնվել,դա կախված է կոտրվածքի,եթե այն եղել է երակի մոտ,քայքայվել է ոսկրանյութը,ապա վերականգնվել այն կարող է շատ երկար ժամանակ։ Իսկ ոչ այդքան վտանգավոր ջարդվածքները կարող են վերականգնվել մի քանի շաբաթում։ Ոսկորները վերականգնվելու ապահովում են նոր ոսկորների կայունությունը,և վերականգնում են ոսկորների խոռոչները,որոնք կարող են հայտնվել ջարդվածքի պատճառով։
Ոսկորները իրենց հերթին պարունակում են շատ պաշտպանիչ շերտեր,որոնցից են աճառները։
4. Արյան բաղադրություն,ձևավոր տարրեր,որն է արյան ֆունկցիան
Արյունը բաղկացած է հետևյալ նյութերից` լեյկոցիտներ, էրիթրոցիտներ,թրոմբոցիտներ։ Արյան 1մմ³ տարածքում կարող են 1-2 միլիոն էրիթրոցիտ և լեյկոցիտ։ Արյունը բաղկացած է նաև պլազմայի,որն իր հերթին բաղկացած է 92 տոկոս հեղուկից,0,5 տոկոս անօրգանական և օրգանական միացություններից և նյութերից։ Միջին հասակի մարդ պարունակում է 5-8 լիտր արյուն,որն օրգանիզմի 5-7 տոկոսն է կազմում։ Երեխան կարող է ունենալ 4-6 լիտր արյուն,որն օրգանիզմի 9-11 տոկոսն է կազմում։ Բացի լեյկոցիտների,էրիթրոցիտներից և թրոմբոցիտների կան նաև հակամարմիններ,որոնք դեղին գույնի են և ապահովում են անվտանգությունը։ Նրանք վերացնում են անօգնական նյութերը արյունից և վերացնում են ածխաթթու գազերը և օտար մարմինները։
5. Համառոտ գրել լեյկոցիտների,թրոմբոցիտները և էրիթրոցիտների ֆունկցիաների մասին։
Էրիթրոցիտների իրենից ներկայացնում են երկու կողմից սեղմված սկավառակի տեսք ունեն։ Նրանք պարունակում են սպիտակուց,և նրանց կյանքի տեւողությունը 120-130 օր է,որից հետո նրանք վերականգնվում են։ Լեյկոցիտների ապահովում են անվտանգությունը,վերացնում են հակամարմիններին։ Նաև էրիթրոցիտներից և լեյկոցիտներից է կազմված հեմոգլոբինի,որը ստուգում են հիվանդանոցներում։ Այդ հեմոգլոբինի ներթափանցելով թոքեր դառնում է օքսիհեմգոգլոբին,որն նույնպես կատարում է պաշտպանական դեր։ Թրոմբոցիտները,ինչպես լեյկոցիտները կատարում են պաշտպանական դեր,բայց շատ դեպքերում այն կարող է առաջացնել շատ բարդ հիվանդություններ,որոնցից են թրոմբը։ Նրանց կյանքի տևողությունը նույնպես 110-130 օր է,բայց լինում են դեպքեր,որ պաշտպանելիս նրանք վերանում են ավելի շուտ։ Էրիթրոցիտների մատակարարում են օգտակար նյութեր,հեռացնում են անօգուտ նյութերը,և ածխածին գազը։ Նրանք կարմիր երանգ ունեն։
Այս տարվա բոլոր փոստերը.