Այսպիսով, ավարտվեց մեր ուսումնական առաջին տարին։ Մենք այս վերջին շաբաթը կատարեցինք ընթերցողական դասեր գրականության և հայոց լեզվի ժամերին։ Ես ընտրեցի “Թոմ Սոյերի արկածները” գիրքը, որը գրել է ամերիկացի հայտնի գրող Մարկ Տվեննը։ Ես այս գիրքը ընտրեցի, որովհետև ես շատ եմ սիրում արկածային,առեղծվածային պատմություններ, որոնք իրենց սյուժեյով ստիպում են խորանալ դրա մեջ։
Թոմ Սոյերը պատմվածքը հենց առաջին տողերից շատ հետաքրքիր ու զարմանալի է։ Սկիզբը կարող է թվալ անհետաքրքիր, բայց ամեն պատմվածք ունի իր գլուխկոտրուկները։ Այս պատմվածքում, երրորդ գլխից սկսվեցին այդ գլուխկոտրուկները, այսինքն եղավ սյուժեի պտույտ։
Բոլոր ընթերցողները իրենց ամենասիրած հերոսին են ընտրում, ըստ իր վերաբերմունքի, իր գործունեության, հաճախ դրանք լինում են գլխավոր հերոսները։ Բայց ես ցանկանում են ներկայացնել երեք գլխավոր հերոսների վերլուծությունները՝ Մորաքույր Պոլիի, Հեքըլբեր Ֆիննի և իհարկե Թոմ Սոյերի։

Մորաքույր Պոլլի
Մորաքույր Պոլին պատմության սկզբից ստիպում է ընթերցողներին հասկանալ, որ նա ամենախիստ հերոսներից է, և չի մերժում ավելորդ անգամ ծեծի ենթարկել Թոմին։ Բայց Մորաքույր Պոլին այս պատմվածքում ուրիշ ձև ներկայացավ։ Առաջին տողերից թվում է, թե նա միշտ Թոմին, Սիդին, Մերիին ծեծում է և պահում է անազատության մեջ։ Բայց դա այդպես չէ։ Երբ ընթերցողը խորանում է այս պատմվածքում, նա տեսնում է,որ մորաքույր Պոլին ամենաբարի հերոսներից մեկն է այս պատմվածքում։ Մորաքույր Պոլին խիստ էր վերաբերվում Թոմի հետ, ամեն մանրուքի համար պատժում էր, ծեծում էր, ու ընդհանրապես Թոմին չէր ուզում խնամել, բայց քանի, որ Թոմը, Մերին իր հանգուցյալ քրոջ երեխաներն էին, նա պարտավոր էր նրանց խնամել։ Մորաքույրը միշտ ուշադրություն էր դարձնում Թոմին կարգ ու կանոնին։ Երբեք չէր թողնում նրան գիշերը դուրս գալ տնից, չէր թողում իր եղբորը ծեծել, բայց միևնույնն է Թոմը կարողանում էր։ Մորաքույրը միշտ ուշադիր էր Թոմի դասերի նկատմամբ։ Նա կարողանում էր Թոմի աչքերից հասկանալ սուտը և ճիշտը։ Միշտ հարցնում էր դասերից, թե ինչպես աշխատեց, և այնպիսի խորաթափանց հարցեր էր տալիս Թոմին, որ վերջինս վախից կարող էր սուտ պատասխանել։ Մորաքույր Պոլիի կերպարի մեջ ինձ դուր եկավ, այն, որ ինչքան էլ նա խիստ , բարկացած լինի, նա միևնույնն է շատ ներողամիտ ու բարի սիրտ ունի, և միշտ պատրաստ կլինի հայտնել դա, թեկուզ իր արարքով։ Այդ վերաբերմունքը շատ լավ նկատվում է այնտեղ, որտեղ Թոմին ու Հեքին սխալմամբ համարել էին սպանված։ Մորաքույր Պոլին իր երեք երեխաներից ամենագլխավորն էր համարում Թոմին, և նրա հանդեպ միշտ ուշադիր էր։ Նա շատ աշխատանքներ էր տալիս Թոմին, ցանկանում էր, որ նա շատ աշխատի։ Մորաքույր Պոլիի կերպարում ինձ դուր եկավ իր հավատքը կրոնի նկատմամբ։ Նա շատ կրոնասեր էր, միշտ ամեն կիրակի մասնակցում էր իրենց քաղաքում եկեղեցու պատարագին։ Միշտ պարտադրում էր Թոմին, ու մյուս երեխաներին սովորել աղոթքները, և ասում էր, որ դրանք մի օր իրենց կյանքը կփրկեն։ Մորաքույր Պոլին նախանձկոտ ու բամբասող չէր, դա ամենալավ գծերից էր։ Ինչքան էլ մյուսները իրենից լավ հագնվեն, ինչքան էլ լավ խոսեն, միևնույնն է Պոլին նրանց չէր նախանձում։ Մորաքույր Պոլին ուշադրություն էր դարձնում Թոմի շրջապատին, ցանկանում էր, որ նա ընդգրկվի ամենախելացի հասարակություն, և իր դրա ազդեցությամբ դառնա մի քիչ ավելի խելացի։ Ինչքան էլ մորաքույրը բարկացած լինի Թոմի վրա, ինչքան էլ ատի նրա արարքները, նա միշտ չի հրաժարվի ավելորդ անգամ Թոմին ուրախացնել նվեր պարգևելով։
Հեքըլբերի Ֆինն
Ահա երկրորդ հերոսը, երկրորդ կերպարը և Թոմի ամենալավ ընկերը։ Այս կերպարը անտուն էր, կարելի է ասել որբ էր։ Հեքըլբեր Ֆիննը շատ չի հիշեցվում մինչև գրքի կեսը,բայց դրանից հետո հիշվում է, որպես Թոմի լավագույն ընկեր։ Հեքըլբեր Ֆիննը շրջապատի ամենաչար, ու ամենաազդեցիկ երեխան էր, և իրանից ամենաշատն էր Թոմը վախենում մինչև իրենց ծանոթությունը։ Թոմը վախենում էր իր ծաղրանքներին, որովհետև, եթե նա ինչ-որ սխալ բան աներ, այդ նորությունը Ֆիննի շնորհիվ կտարածվեր ամբողջ ԱՄՆ-ով։ Հեքըլբեր Ֆիննը շատ նպատակասլած պատանի էր, միշտ ցանկանում էր օգնած լիներ անծանոթին, միշտ ցանկանում էր իր նպատակին հասնել, որը իրեն առաջակել էր Սոյերը։ Ֆիննը շատ համբերատար, ներողամիտ ու խելացի տղա էր։ Նա Թոմին ամենաշատն էր սիրում, որպես ընկեր, միշտ պատրաստ էր օգնել, թե դպրոցում, թե դուրսը։ Հեքըլբեր Ֆիննը ինձ դուր եկավ իր մտածելակերպով, իր լուծումներով։ Տեղ-տեղ այնպիսի լուծումներ էր առաջարկում տրված իրավիճակից դուրս գալու համար, որ նույնիսկ մտածում էինք, որ դա անհնար է։ Տեղ-տեղ նա Թոմից ավելի ճկուն էր մտածում, ու ավելի խորամիտ, հասկանում էր պահի ողջ լրջությունը, և փորձում էր տալ ամենաճիշտ և ամենահեշտ լուծումը։ Ինչպես Թոմը, այդպես էլ Ֆիննը շատ էր սիրում էքստրիմ, շատ էր սիրում ռիսկի գնալ, ամենաթանկը դնել զվարճանքի փոխարեն։ Նա կարող էր իր կյանքից բաժանվեր, էքստրիմի պատճառով։ Նա համեմատաբար ավելի վախկոտ էր, բայց տեղ-տեղ ավելի ճկուն։ Նա Թոմին միշտ աջակցում էր բոլոր հարցերում։ Քանի, որ նա տուն չուներ, և ապրում էր տակառում, նրա համար խնդիր չէր դուրս գալ և օգնել Թոմին։ Ամենաչսիրված գծերից դա անհավատությունն էր։ Ինչպես Թոմը, այդպես էլ Ֆիննը շատ չէին սիրում եկեղեցում անցկացնել և միշտ քննադատում էին այն, ասելով, որ դա ձանձրալի է։ Հեքըլբերին, երբեք չի մտածել, որ մի օր կկարողանա այնպիսի հայտնիություն ձեռք բերել, որ մյուս նահանգներում նրան պաշտելու էին։ Նա ամենասկզբից շատ ընկճվախ երիտասարդ էր, բայց ժամանակի ընթացքում դարձավ մարդկանց ամենասիրելի ու պաշտելի կերպարը։ Նա չէր վախենում մարդասպան Հնդկացի Ջոյից, նա չէր վախենում, և միշտ ցանկություն էր հայտնում պաշտպանել իր ընկերոջը կյանքից զրկվելով։ Հեքըլբերիի անվախ, խիզախ և համարձակ քայլը նրան ճանաչվածություն պարգևեց և նա եղավ ուշադրության կենտրոնում։ Ամենալավ գծերից կարող եմ ընդգծել իր պահվածքը գաղտնիքների նկատմամբ։ Երբ նրանք գաղտնիքներով էին փոխանակվում, Ֆիննը միշտ խոստանում էր, չպատմել ու չկիսվել մյուսների հետ,բայց Թոմը տեղ-տեղ կիսվում էր։ Հեքըլբերիին բոլորը ատում էր,մտածում էր,որ նա աղքատ է ու իրավունք չունի ընկերություն անել մեծահարուստների հետ։ Դա ամենասարսափելի ու ամենավշտացնող պահն էր,երբ բարձր խավը համեմատության տակ էէր դնում երեխաների հարաբերությունները։ Բայց Հեքըլբերին,որին կրճատ ասում էին Հեք,երբեք դրանից չէր տուժում,չէր նեղվում դրանից,ու երբեք ուրիշի մասին վատ կարծիք չէր հայտնում։ Նա շատ ամաչկոտ էր,դա լավ երևում է վերջին գլուխում,երբ նրան լրիվ անծանոթ շրջապատ բերելով,նա չուզեց մնալ,որովհետև չէր ճանաչում ոչ մեկին։ Բայց համոզելով նրան բերեցին և ծանոթացրեցին սեղանի շուրը հավաքված բոլոր ներաների հետ։ Ուելսեցի Ջոնի և նրա տղաներին միշտ պատրաստ էր ճիշտ տեղեկատվություն փոխանցել Հնդկացի Ջոյի վերաբերյալ,ում ամիսներով փնտրում էին,բայց չէին կարողանում գտնել։ Ինչքան էլ դաժան եղավ բժիշկի սպանությունը Հեքըլբերի Ֆիննի համար,նա միևնույնն է համակերպվեց,այն փաստի հետ,որ ականատես է եղել սպանության և տեսել է լիքը արյուն։ Նա շատ համարձակ, խելացի, ներողամիտ, ընկերասեր ու հավատարիմ ընկեր էր, ով միշտ պատրաստ էր օգնել։
Թոմ Սոյեր
Վերջապես հասանք գլխավոր հերոսին։ Այս նովելը Թոմ Սոյերի արկածների վրա է հիմնված։ Թոմ Սոյերը ունի և լավ և վատ գծեր,որոնք իրարից տարբերվում են։ Թոմ Սոյերը այս պատմության ամենավառ կերպարն էր, ով հանդիպվում էր գրեթե բոլոր գլուխներում ինչ-որ հետաքրքիր մտքով կամ արկածով։ Թոմ Սոյերի լավ գծերից այն էր, որ նա միշտ պատրաստ էր պատիժ կրել իր վատ արած գործերի համար։ Ինքը շատ էր սիրում ավելորդ անգամ շաքար գողանալ մորաքրոջ աչքի տակ, շատ էր սիրում գիշերվա քողի տակ փախչել տնից, ինչքան հնարավոր է հեռու, բայց միևնույնն է միշտ պատրաստ էր ներողություն խնդրել և պատիժ կրել։ Դա լավ երևում է վերջին գլուխներից մեկում, որտեղ ինքն ու Հեքըլբերի Ֆիննը թաքնված էին բազկաթոռի տակ և լսում էին մորաքրոջ և Ֆիննի մոր զորւյցը։ Մորաքույրը շատ էր լաց լինում, բայց Թոմը չէր ուզում վեր թռնել աթոռի տակից, որպեսզի չվախացնի նրան։ Բայց վերջում նա միևնույնն է պատմեց ամեն ինչ ու ամենի համար ներողություն խնդրեց։ Ինչքան էլ եղել էին դեպքեր, երբ նա բարկացած էր մորաքրոջ վերաբերմունքի վրա, ինչքան էլ ատում էր նրա գործը, բայց միևնույնն է նա անչափ սիրում էր մորաքրոջը և նրանից բաժանվելը նրա համար շատ ցավոտ երևույթ էր։ Թոմը անվախ, համարձակ տղա էր, որովհետև հենց ինքն էր ստիպում Ֆիննի, որպեսզի երկուսով մեկնեն ամենավախենալու վայրերը,չմտածելով հետևանքների մասին։ Թոմը միշտ պատրաստ էր ամեն ժամին օգնել Ֆիննի, և նրա հետ գնալ տարբեր վախենալու վայրեր, որտեղ ուրվականներ կային։ Թոմը շատ խոցելի սիրտ ուներ, նա շատ էր վախենում կորցներ իր սիրած աղջկան։ Նա միշտ պատրաստ էր օգնել Բեքի Թեչըրին (նրա հավանած աղջկան), բայց մեկ տեղ շատ խանդոտ տղա էր։ Ամեն անգամ, երբ Բեքին ինչ-որ տղայի հետ էր զրուցում, Թոմը դա ատում էր,ու փորձում էր վերջացնել զրույցը ամեն հարմար միջոցով։ Դա վատ գծերից էր։ Ամեն դեպքում,երբ քարանձավ ընկան երկուսով անհաջող փախուստից հետո, Թոմը ամեն ինչ անում էր,և ամեն կերպ փորձում էր հանգստացնել Բեքիին։ Բեքին իր հերթին ավելի ու ավելի էր վախենում և լացում։ Թոմը նրա համար ամեն օր ուտելու բան էր հայթայթում, որի հետևանքով նրանք ողջ մնացին։ Թոմը շատ էր սիրում Բեքիին, ու ամեն լացից ավելի ու ավելի էր փորձում մխիթարել աղջկան։ Ի վերջո նրանք կարողացան դուրս գալ այդ քարանձավից ողջ և առողջ։ Թոմը միշտ արկածասեր էր, սիրում էր արկածներ գտնել, որը կարող էին արժենալ իր սեփական կյանքի գնով։ Բայց դրան հակառակ, նա շատ սուտասան էր։ Դա լավ երևում է,երբ եկեղեցում հայտարարում են հաղթողի անունը, ով 2000-ից ավելի բառ է արտասանել, և դա անկասկած լինում է Թոմ Սոյերը,որովհետև մի քանի րոպե առաջ նա գնել էր իր ընկերոջից երկու տոմս, որի շնորհիվ էլ հաղթել էր։ Երբ նրան կանչել էի բեմ և հարցրել էին Հիսուսի երկու աշակերտների անունները, նա ոչինչ չէր կարողացել պատասխանել։ Թոմը շատ էր սիրում օգնություն ցուցաբերել անծանոթ մարդկանց, շատ էր սիրում օգնել նրանց ամեն դժվար պահին, բայց վախենում էր ծաղրանքներից։ Ինչքան գիտենք, Թոմը գործ անել չէր սիրում, և դրա պատճառով ամեն հարմար պահին գործը փոխանցում էր իր ընկերներին, որպեսզի նրանք աշխատեն, իսկ ինքը հանգստանա։ Թոմը իմ այս պատմվածքի ամենասիրելի հերոսն էր իր համարձակությամբ, խելքով և մտածելով։ Նա շատ խելացի էր, ու կարողանում էր դժվար պահերին տեղ գտնել թաքնվելու համար, հետո էլ վերջնական լուծում տալ դրան։ Բայց այնքան խելացի չէր, ինչքան Ֆիննը։ Նաև Թոմը գաղտնապահ տղա էր,որն անկասկած լավ գծերից է։ Նա շատ անգամ խոստացել է Ֆիննի ասածը գաղտնիք պահել, ու ոչ մեկին երբեք չասել, և երբեք չի դավաճանել իր ընկերոջը։ Թոմը տարբերվում էր իր համարձակությամբ, իր ընկերասիրությամբ։ Թոմը չէր սիրում եկեղեցին, ու չէր սիրում աղոթքները, բայց ամեն դժվար պահին Աստծուն էր խնդրում օգնության համար։ Թոմը այս նովելում ցուցաբերեց իր վստահությունը ընկերների հանդեպ, ընկերոջը օգնեց դնելով իր կյանքը և ի վերջո կարողացավ հասնել սպասված մրցանակին՝ գումարին։ Վատ գծերից սուտ խոսելն էր, բայց ամեն սուտ ունի իր ճիշտը, և հենց դա էր փորձում բացատրել Թոմը, երբ ստում էր ինչ-որ մեկին։ Ինչքան էլ նա ստի, վերջում հաստատ կխոստովանի դա։ Ինչպես Ֆիննը, նա նույնպես կարողացավ հաղթահարել իր մեջի վախը, երբ ականատես եղավ մարդասպանությանը։ Նա շատ արյուն է տեսել, մարդու սպանություն է տեսել, բայց համեմատ Ֆիննին, նա ավելի հեշտ էր տարել դա։ Թոմը շատ խելացի մարդ էր, ու եթե ինքը իրականում լիներ, ինքը կլիներ իմ ամենալավ ընկերը, որովհետև, ինչպես ինքը, այդպես էլ ես շատ ենք սիրում արկածները։