1․ Քարտեզի վրա նշել Թուրքիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
Հարևան պետություններ

Երկրորդ օրինակ

Ողողող ջրային ավազաններ

2․Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:
Թուրքիայի աշխարհագրական դիրքը բաժանված է երեք մասի՝անտառային — մոտ % տոկոսը, լեռնային մոտ 45 % և սարահարթային։ Լեռնային տարածքներն են Հայաստանի, Իրանի և Վրաստանի սահմանին։ Այստեղ են ձգվում Հայկական լեռնաշխարհի սարերը,Հյուսիսից՝ Պոնտական լեռներն են ձգվում,իսկ Հարավից՝Տավրոսի լեռնաշղթան։ Հայաստանի,Թուրքիայի և Իրանի սահմանին է գտնվում սուրբ Արարատ լեռը։ Ասիական մասի արևմուտքում է գտնվում Անատոլիական սարահարթը,որի վրա կառուցված են կարևոր քաղաքները,որոնցից է մայրաքաղաք ՝Անկարան։ Կլիման բարենպաստ է,և նույնպես բաժանվում է ըստ տարածաշրջանների։ Արևմուտքում ավելի չոր է ու շոգ,իսկ հյուսիսում,հարավում ավելի խոնավ ու ոչ այդքան շոգ։ Աշխարհագրական դիրքը նպաստել է Թուրքիային ունենալ 9 պետություն-հարևաններ։ Դրանք են՝Հայաստանը, Ադրբեջանը /Նախիջևանի միջանցքով/, Իրանը, Սիրիան, Իրաքը, Բուլղարիան, Վրաստանը, Կիպրոսը և Հունաստանը։ Ոչ լավ հարաբերությունների մեջ է գտնվում Հայաստանի,Կիպրոսի,Հունաստանի և Բուլղարիայի հետ։ Աշխարհագրական դիրքը բաժանել է Թուրքիան երկու աշխարհամասերի միջև՝ Եվրոպա և Ասիա։ Աշխարհագրական դիրքը նպաստում է մետաղի արտահանումը,բուսաբուծությանը,որոնք կարևոր ճյուղեր են արտադրության և տնտեսության մեջ։ Աշխարհագրական դիրքի շնորհիվ Թուրքիայի ափերն են ողողում ՝ Սև ծովը,Միջերկրական ծովը,Էգեյան ծովը, Մարմարե ծովը և Ստամբուլը կիսով նեղուցը՝ Բոսֆորի նեղուցը։ Ստամբուլի հարավային մասը կիսում է երկրորդ նեղուցը,որը կոչվում է Դարդանելի նեղուց։ Կլիման Անատոլիական սարահարթում շոգ է ու չոր ամռանը,իսկ ձմռանը ցուրտ ու խոնավ։ Այդ տարածաշրջանում շատ անձրևներ չեն տեղում,որը չի նպաստում բուսաբուծության զարգացմանը։ Թուրքիայի տարածքից են սկիզբ առնում 4 պատմական գետերը՝Արաքսը,Կուրը,Եփրատը և Տիգրիսը։ Ափամերձ շրջաններում՝ Սև ,Էգեյան ծովերի ափերին զարգացած է բուսաբուծությունը,հողագործությւոնը։
3․ Ի՞նչ դեր ունի Թուրքիան հվ-արմ Ասիայում:
Քանի,որ Թուրքիան իսլամական հանրապետությունն է,գաղտնիք չէ,որ ընդհանուր կապեր ու սերտ հարաբերություններ ունենա մերձավոր արևելքի հետ։ Հարավ-արևմտյան Ասիայում, բոլոր երկրները, բացի երեքից՝ Վրաստան,Հայաստան և Կիպրոս,մնացածը իսլամական հանրապետություններ են։ Թուրքիան Հարավ-արևմտյան շրջանում ունի մեծ դեր։ Իհարկե Թուրքիան չունի այնքան շատ գազ և նավթ,ինչպիսիք են Ադրբեջանը և Արաբական երկրները,բայց Թուրքիան ձկնորսության,գյուղատնտեսությամբ առաջատարներից է։ Հարավ-արևմտյան շրջաններում ունի սերտ հարաբերություններ Ադրբեջանի Հանրապետության հետ,որն իր գլխավոր դաշնակիցն է տարածաշրջանում,նաև Արաբական Երկրներից ԱՄԷ-ի,Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի և Քատարի հետ։ Թուրքիան արտահանում և ներմուծում է գյուղատնտեսական ապրանքներ,սնունդ,որոնցից են ցորենը,կորեկը,լոբին,գարին, ձկնորսության ոլորտից ձկնեղենի բազմազան տեսակներ,իսկ հողագործությունից մրգեր,բանջարեղեններ։ Թուրքիան նորանոր տեխնոլոգիաների երկիր է,և համեմատաբար ավելի զարգացած է նոր տեխնոլոգիաներով,քան հարևան-երկրները՝ Լիբանանը, Սիրիան, Իրաքը, Իրանը, Վրաստանը, Բուլղարիան։ Մասամբ դա կախված է մարդու հնարավորություններից և այդ երկրի դերից,այսինքն թե ինչ դեր ունի աշխարհում։ հողագործությունից զարգացած է բամբակամշակումը,որը ներմուծվում է հարևան երկրներ։ Նաև մետաքսամշակումն է իր դերը զբաղեցնում տնտեսության մեջ և ամեն տարի ահռելի գումարներ է բերում Թուրքիայի տնտեսությանը,վերջինս էլ զարգանում է։ Թեթև և քիմիական արդյունաբերությունները նույնպես արտահանվում և ներմուծվում են։ Թուրքիան քրոմի,վոլֆրամի,սնդիկի,պղնձի Ասիայի գլխավոր մատակարարողն է։ Սև ծովի ափերին ամբողջ տարին շատ անձրևներ են տեղում, բայց միջերկրածովային ափերին տեղումները շատ քիչ են: Ափամերձ շրջաններում աճեցնում են խաղող, մրգեղեն, ցիտրուսներ, ձիթենի, եգիպտացորեն, բրինձ, ծխախոտ, շաքարի ճակնդեղ,որն նույնպես ներմուծվում է տարբեր երկրներ։ Թուրքիան զենք-զինամթերք արտադրող երկիր է,որն վերջին տարիներին մի քանի անգամ ապացուցվել է։ Թուրքիան արտադրում է նորանոր տեխնոլոգիաներով զարգացած էլեկտրական զենքեր,որոնք մեծ վնաս են հասցնում հակառակորդներին,թիրախներին։ Այդպիսի զենքերը վաճառում է Ռուսաստանին և իր դաշնակցին՝ Ադրբեջանին։ վերջին հայ-ադրբեջանակն պատերազմը ապացուցեց,որ այս դարը տեխնոլոգիաների դար է,և հաղթում է նա,ով ավելի զարգացած է։
4․ Որո՞նք են Թուրքիայի զարգացման նախադրյալները:
Զարգացման նախադրյալներից է տուրիզմը,մասամբ դա կախված է ջրային ավազանների առկայությունից և մշակույթից՝պատմությունից։ Թուրքիայի ափերն են ողողում Միջերկրական,Մարմարե,Էգեյան և Սև ծովերը։ Թուրքիան եկամուտ է ստանում նաև երկու նեղուցներ ունենալու համար։ Այդ երկու նեղուցներ են՝Բոսֆորի և Դարդանելի։ Նավերը բավականին կրճատելով իրենց ճանապարհը դեպի Եվրոպա․ մեծ գումարներ են վճարում դրանցով անցնելու համար։ Թուրքիայում գերակշռում են տղամարդիկ,և դա էլ ունի իր դերը զարգացման մեջ։ Տղամարդիկ ավելի կայուն են և կարողանում են աշխատել այնպիսի վայրերում,որտեղ կանայք չեն կարողանում,դրանով էլ զարգացնում են տնտեսությունը։ Թուրքիայի մյուս զարգացման նախադրյալը դա հողագործություն է և բուսաբուծությունը։ Թուրքիան արտադրում է մեծ քանակի չրեղեն,չոր մրգեր,մրգեր և բանջարեղեններ,հացահատիկից արտադրում է ահռելի քանակի կորեկ,գարի,ցորեն,եգիպտացորեն։ Դրան նպաստում է խոնավ,ափամերձ շրջանը,որն զարգացնում է այդ ճյուղը։ Արտադրում է բամբակ,մետաքս,արտահանում է գունավոր,սև մետաղներ,քիմիական արդյունաբերություն։ Թեթև արդյունաբերությունը ամենազարգացած ճյուղերից է,որն ամեն տարի մեծ եկամուտներ են բերում Թուրքիան։ Արտահանում է սև մետաղ,երկաթ,ծծումբ,ալյումին,պղինձ։ Վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը նույնպես զարգացած է,բայց ոչ այնքան զարգացած,ինչպես թեթև և քիմիական արդյունաբերությունները։ Վառելիքաէներգետիկ արդյունաբերությունից Թուրքիան արտահանում է նավթ,բնական գազ,ածուխ։ Համեմատաբար ավելի քիչ է արտահանում և ներմուծում,քան իր գլխավոր դաշնակից՝ Ադրբեջանը։ Թուրքիայում զարգացած է էլեկտրականությունը,որին նպաստում են ջրամբարները։ Այդպիսի ջրամբարներ տեղակայված են Ստամբուլում,Անկարայից ոչ հեռու,Էրզրումում,Կարսում։ Ասիայում Թուրքիան գլխավոր տեղն է զբաղեցնում վոլֆրամի,քրոմի,պղնձի,ծծմի,սնդիկի հանքաքարի արդյունաբերությամբ։ Զարգացման նախադրյալ է ՆԱՏՕ-յի և Եվրոխորհրդի անդամ լինելը։ Այդ համաժողովները ստեղծված են օգնել և պաշտպանել իրենց անդամներին,իսկ Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-յի անդամ և ունի լավ կապեր Միացյալ Նահանգների հետ։ Բայց վերջին ամիսներում Թուրքիայի հարաբերությունները ՆԱՏՕ-յի անդամների և Միացյալ Նահանգների հետ վատթարացել են,որոնք կարող են նպաստել երկու երկրների լարված դրությանը։ Իհարկե այստեղ Թուրքիան ավելի է տուժում,որովհետև կորցնում է Եվրոպայի և ՆԱՏՕ-յի գլխավոր դաշնակցին և պաշտպանողին։ Վերջին օրերում Թուրքիայում տեղի էր ունեցել լիրայի անկումը,որը ստիպել է հազարավոր մարդկանց դուրս գալ ցույցերի,որպեսզի իշխանությունը փոխվեր։ Դա նպաստել էր Թուրքիայի տնտեսության անկմանը,բայց վերջերս այն կարգավորվել է և գտնվում է ստաբիլ վիճակում։ Նաև Թուրքիան հանդիսանում է Իսլամական հանձնաժողովի անդամ և ունի լավ և սերտ կապեր,ինչպես արևելյան Ասիայի հետ,մասամբ Պակիստանի,Թուրքմենստանի հետ,այդպես էլ Աֆրիկայի հետ՝Ալժիր,Թունիս,Լիբիա,Մարոքո,Եգիպտոս և այլն․․․։ բացի իսլամական հարաբերություններից ունի լավ հարաբերություններ Եվրոպական մի շարք երկրների հետ,որոնցից են օրինակ Ուկրաինան,Սլավոնական երկրները, Ալբանիան,Վրաստանը, Մոնտենեգրոն, Գերմանիան,Իտալիան ,Իսպանիան և այլ զարգացած երկրներ։ Թուրքիայի զարգացման նախադրյալ է նաև իր բանակի հզորությունը։ Թուրքիայի բանակը մերձավոր արևելքի և Հարավ-արևմտյան Ասիայի ամենաուժեղ բանակներից է,որն կառավարվում է Միացյալ Նահանգների կողմից և օգնություն է ստանում վերջինիս,ՆԱՏՕ-յի և Եվրոխորհրդի անդամների կողմից։ Թուրքիան վարում է Եվրոպական քաղաքականություն,որն նպաստում է ստաբիլ եվրոպական շփումներին,բայց իհարկե,ունի լարված իրավիճակ Հունաստանի,Կիպրոսի և Հայաստանի սահմաններին։ Թուրքիան վարում է հակահայկական քաղաքականություն,որն ազդում է Հայ-թուրքական հարաբերությունների լարված իրավիճակին։ ՆԱՏՕ-յի և Եվրոխորհրդի բոլոր անդամները,այդ թվում նաև ԱՄՆ ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը,բայց Թուրքիան հատուկ չի ճանաչում ցեղասպանությունը,բայց իհարկե դա կախված է թուրքական քաղաքավարությունից։ Թուրքիան զավթել է Կիպրոսի հյուսիսային մասը և այնտեղ կառուցել է սեփական հանրապետությունը,որը կոչվում է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն՝ ՀԿԹՀ։ Նաև իր դերը ունի Սիրիայում,որտեղ կանգնեցրել է իր զորքերին։