Դասի հղումը, Իրանի բնակչությունը

1․ Քարտեզի վրա նշել Իրանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
Ամբողջ աշխարհի մասշտաբով

Արևմտյան Ասիայի մասշտաբով

Ափերը ողողող ջրային ավազաններ

Հյուսիսից — Կասպից ծով
Հարավ-արևմուտք — Պարսից ծոց
Հարավ — Օմանի ծոց
Հարավ-արևելք — Արաբական ծով
2․ Բնութագրեք Իրանի աշխարհագրական դիրքը:
Իրանի աշխարհագրական դիրքը բազմազան է։ Լեռնային տարածքները զբաղեցնում են երկրի մոտ 1/3 մասը, մեծ տեղ են զբաղեցնում Իրանական բարձրավանդակը, արևմուտքից՝ Հայկական լեռնաշխարհի մի մեծ մասը, նաև Զագրոսի և հարավից Մեկրանի լեռները։ Իրանի տարածքի մոտ 11 %-ը անտառային է։ Իրանը բաժանված է երկու մեծ դաշտավայրերի՝մերձկասպյան և կենտրոնական դաշտավայրի։ Հարուստ է մարգագտեիններով,որոնք տարածված են ափամերձ շրջաններում։ Իրանի ամբողջ հյուսիսային հատվածը ընկած է մերձարևադարձային գոտում,իսկ հարավային տարածքներից ՝ Պարսից ծոցի և Օմանի ծոցի շրջանները ընկած են արևադարձային գոտում։ Դա է պատճառը,որ այստեղ այդքան էլ շատ չեն տեղումները տարեկան հաշվարկով և դա է պատճառ դառնում գյուղատնտեսության ոչ շատ զարգացվածությանը։ Իրանը հարևան է 7 պետության հետ՝ Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Իրաքի, Թուրքմենստանի, Աֆղանստանի և Պակիստանի հետ։ Կլիման ափամերձ շրջաններում համեմատաբար բարենպաստ է բուսաբուծության, անասնապահության համար։ Իրանի աշխարհագրական դիրքը հարուստ է գունավոր մետաղներով,որոնցից են քրոմը,պղինձը,կապարը, շինանյութից՝մարգարիտը,իսկ վառելիքաէներգետիկ արդյունաբերությունից՝ նավթը,բնական գազը։ Նավթը և բնական գազը առաջատար ճյուղերն են և տարեկան մեծ եկամուտներ են բերում Իրանին։ Նավթի կեսից շատը ներմուծվում է տարբեր երկրներ։ Իրանը 4 տեղն է զբաղեցնում նավթի պաշարներով,և 1-ը բնական գազի պաշարներով։ Իրանի աշխարհագրական դիրքը ամենահներից է,և ունի հին քաղաքակրթություն և պատմություն։ Իրանը լավ կապեր ունի Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի, Եվրոպայի հետ։ Բայց հարևան Աֆղանստանի, Պակիստանի, Թուրքիայի ոչ ստանդարտ ներքին քաղաքական խնդիրների պատճառով ճանապարհորդության և հարաբերությունների կարգավորման հնարավորությունների պակաս է զգացվել։ Հարևան Իրաքի, Աֆղանստանի քաղաքացիական պատերազմի պատճառով արտագաղթը այդ պետություններ նվազել է։ Իրանի կարևորագույն ճյուղը դա արդյունաբերությունն է։ Իրանի աշխարհագրական դիրքը ամենաբարենպաստներից է օդային և ցամաքային ճանապարհների համար,որովհետև Իրանը գտնվում է Կենտրոնական Ասիայի և Արևմտյան Ասիայի,Եվրոպայի մեջտեղում։ Դա մեծ հնարավորութուններ է ընձեռում Իրանին,քանի,որ բոլոր օդային,ցամաքային ճանապարհորդությունները անցնում են Իրանով։ Դա ամեն տարի մեծ եկամուտներ է բերում Իրանին։ Իրանի ափերը ողողում են Պարսից ծոցը, Օմանի ծոցը և Կասպից ծովերի ջրերը։
3․ Ի՞նչ դեր ունի Իրանը հվ-արմ Ասիայում:
Հարավ-արևմտյան Ասիայում ունի մեծ կապեր տարբեր երկրների հետ։ Քանի,որ Իրանը համարվում է Հարավ-արևմտյան Ասիայի ամենաբազմազգ, բազմակրոն, ամենամեծ բնակչության և տարածքով երկիր, գաղտնիք ,չէ,որ կունենա ընդհանուր հարաբերական կապեր Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի հետ։ Իրանը ունի դեր վառելիքաէներգետիկ արդյունաբերության էքսպորտի,շինանյութերի էսպորտի,նաև մշակաբույսերի,ձկնեղենի,թեթև և քիմիական արդյունաբերության պաշարների արտահանմամբ և ներմուծմամբ։ Իրանի գտնվում է 3 մեծ ջրային ավազանների կենտրոնում՝ Պարսից և Օմանի ծոցերի, Կասպից ծովի կենտրոնում։ Այդ ջրերը հարուստ են ձկնեղենի տեսակներով՝ առանձնապես թառափով։ Նաև հարուստ են տարբեր քիմիական արդյունաբերության պաշարներով,որոնցից են մարգարիտը և տարբեր այլ բույսերը։ Հարավ-արևմտյան Ասիայում ունի ընդհանուր բարեկամական կապեր Արաբական երկիր՝ Սաուդյան Արաբիայի, Օմանի, Կատարի, Քուվեյթի, Իրաքի,իսկ Կենտրոնական Ասիայի՝ Թուրքմենստանի, Աֆղանստանի հետ։ Ամենաշատը արտահանում և ներմուծվում են վառելիքաէներգետիկ նյութերը՝ նավթը,բնական գազը, թեթև և քիմիական արդյունաբերությունից, նաև շինարարությունից արտահանվում և ներմուծվում են գունավոր, սև մետաղներ, որոնցից են քրոմը, պղինձը, կապարը, սնդիկը և այլն․․․։ Զարգացած է նաև մշակվող բույսերի արդյունաբերությունը՝բամբակի,բրինձի։ Բրինձը աճեցվում է միմիայն մերձկասպյան շրջանում։ Գյուղատնտեսության գլխավոր ճյուղը դա հացահատիկի մշակումն է։ Մշակվում են ցորեն, գարի, բրինձ, եգիպտացորեն։ Բոլոր այդ մթերքները ներմուծվում են հարևան պետություններ։ Զարգացած հարաբերությունների հիմքում է ընկած նաև երկրների կրոնի դավանումը։ Իրանի Հարավ-արևմտյան երկրների Իսլամ դավանող ամենամեծ պետությունն է։ Սակայն իրանցիների 91%-ը դավանում են շիա ուղղությունը,որն տարածաշրջանում ընդունված է երկու երկրներում՝ Իրանում և Ադրբեջանում։ Մյուս երկրները դավանում են սունի ուղղությունը։ Իրանը բազմազգ և բազմակրոն պետությունն է։ Այնտեղ ,ինչպես ապրում են քրիստոնյաներ,այդպես էլ հրեաներ, ասորիներ, հույներ և այլ կրոնի մարդիկ։ Իրանը ունի լավ և մեծ դեր Հարավ-արևմտյան Ասիայում,բայց այդ սահմաններից դուրս կան լարված հարաբերություններ գերտերությունների հետ։ Միացյալ Նահանգների հետ վերջին 20 տարում հարաբերությունները միմիայն վատթարանում են ատոմակայանների պատճառով։ Քանի,որ Իրանը մեծ պետություն է,ապա պաշտպանվելու համար ցանկանում է ստեղծել ատոմային,միջուկային զենք,ինչպես դա արել են Իսրայելը և Հյուսիսայի Կորեան Ասիայի մյուս ծայրում։ Բայց համարելով դա վտանգավոր երևույթ Միացյալ Նահանգները շատ պատժամիջոցներ և սանկցիաներ են կիրառել Իրանի դեմ և շարունակում են կիրառել։ Այդպես այդ երկու ժողովրդները իրար ատում են։ Դա ընդամենը քաղաքավարական և քաղաքական խնդիրներ են։ Բայց, չնայած դրան, Իրանը ունի հզոր, կայուն և կանգուն բանակ, որն որոշ ժամանակ զերծ կպահի հետագա վտանգավոր քայլերից։
4․ Որո՞նք են Իրանի զարգացման նախադրյալները:
Իրանի զարգացման նախադրյալներից է ջրային ավազանների առկայությունը։ Իրանի ափերը հարավից ողողում են Պարսից և Օմանի ծոցերի ջրերը,իսկ հյուսիսից՝ Կասպից ծովի ջրերը։ Իրանի զարգացման նախադրյալ է վառելիքաէներգետիկ, քիմիական և թեթև արդյունաբերությունները։ Վառելիքաէներգետիկ արդյունաբերությունից զարգացած ճյուղերն են նավթի և բնական գազի արտահանումը,իսկ քիմիական արդյունաբերությունից՝ քրոմի, կապարի, պղինձի, մարգարիտի, սնդիկի,գունավոր և սև մետաղների արտահանումը և ներմուծումը։ Քիմիական արդյունաբերության գլխավոր ճյուղերից է ռետինե արդյունաբերությունը։ Այնտեղ պատրաստվող բոլոր ռետինե իրերը,սպասքը, կենցաղային հարմարանքները ներմուծվում են հարևան երկրներ։ Թեթեև արդյունաբերությունից զարգացած է գորգագործությունը։ Դա ամենահին և ամենազարգացած ճյուղերից մեկն է։ Զարգացած է նաև տուրիզմը։ Ամեն տարի շատ մարդիկ են այցելում այդ երկիրը և դա մեծ եկամուտներ է բերում։ Ամենամեծ զարգացման նախադրյալներից դա օդային և ցամաքային խաչմերուկն է։ Քանի,որ Իրանը գտնվում է Կենտրոնական, Հարավային Ասիայի և Արևմտյան,Մերձավոր Արևելքի մեջտեղում,դա մեծ եկամուտներ է բերում տնտեսությանը։ Այդ տարածաշրջանում անցնող բոլոր ավտոմոբիլային,երկաթուղային,օդային ճանապարհները,որոնք իրար են կապում տարբեր երկրներ,մեծ օգուտ և եկամուտ են բերում Իրանին, դրանցով անցնելու համար։ Իրանը ունի զարգացում տեխնոլոգիաների, սարքերի,կենցաղային հարմարանքների մեջ։ Իհարկե նոր-նոր է զարգանում,բայց արդեն ունի առաջընթաց,որն հետագայում կարող է դառնալ միջազգային շուկայի կարևոր ապրանքը։ Զարգացման նախադրյալներից է հզոր,կայուն բանակը։ Այն զբաղեցնում է 7 հորիզոնականը ըստ ուժի ամբողջ աշխարհում։ Զարգացման նախադրյալ է նաև Մերձավոր Արևելքի երկրների,Կենտրոնական և Հարավային Ասիայի երկրների հետ փոխհարաբերությունները,որոնք ամեն տարի մեծ եկամուտներ են բերում։ Քանի,որ Իրանը ունի սահման Հայաստանի հետ և ունի լավ հարաբերություններ ՀՀ-ի հետ,գաղտնքի,չէ,որ հենց ՀՀ-ն է ծառայում ,որպես միջանցք դեպի Եվրոպա,դեպի հյուսիս։ Դրա համար 2020 թվականի պատերազմից հետո կիրառվող սանկցիաները միջանցքի համար Հայաստանի դեմ, մերժվում են Իրանի կողմից,ոչովհետև նրա համար այդ միջանցքը, Սյունիքի 36 կմ-անոց ճանապարհը ելք է դեպի Եվրոպա։ Եթե Հայաստանի հետ չունենար այսպիսի կապեր,ապա չէր պաշտպանի Հայաստանի շահերը,այլընտրանք կգտներ Թուրքիայով դեպի Եվրոպա։ Իրանի զարգացման նախադրյալն է հացահատիկի,բուսաբուծության ճյուղը։ Այնտեղ են աճեցվում մեծ քանակի եգիպտացորեն, բրինձ, շաքար, ցորեն, գարի,որոնք հետո ներմուծվում են։ Իրանի զարգացման նախադրյալն է բամբակագործությունը, գորգագործությւոնը, որն նույնպես տարածված է տարածաշրջանում։ Իրանի ունի ձկնեղենի մեծ պաշարներ և բազմազանություն,որն ներմուծվում է,ինչպես Հայաստան,այդպես էլ Եվրոպական,Ասիական երկրներ։ Իրանի ներքին քաղաքականությունը ուղղված է ատոմային,միջուկային զենքի ստեղծմանը,որն իհարկե պատժամիջոցներ է ստանում ԱՄՆ-ի, Չինաստանի կողմից։ Իրանը իր դերն ունի նաև Աֆրիկական մի շարք երկրներում։ Իրանական քաղաքավարությունը ուղղված է կարգավորել հարևան պետությունների հետ հարաբերությունները,բայց վերջիներս սուր և տեղ-տեղ սխալ սանկցիաների և հայտարարությունների պատճառով ,կարգավորումները վերածվում են լարված պայքարի,բայց ոչ պատերազմական։ Վերջին ամիսներին Մեղրիի միջանցքի հարցի շուրջ, Ադրբեջանի շատ սուր հայտարարությունից հետո Իրանը նույնպիսի հստակ և ուժեղ հայտարարություններ է մղել դեպի Ադրբեջան,ստիպելով վերջինիս վերանայել իրավիճակի սրուցումը։