Այսօր` հունվարի 10-ին, ճամբարի առաջին օրն էր։ Մեր ջոկատը ընկեր Հասմիկի հետ որոշեց հետագա մեր ճամփորդությունները։ Մենք ուսումնասիրեցին տարբեր թանգարաններ,որոնք կցանկանայինք այցելել և քվեարկության շնորհիվ ընտրեցինք լավագույնը և ամենահետաքրքիրը։ Որոշեցինք,որ չորեքշաբթի օրը ոտքով ճամփորդելու ենք Հաղթանակի զբոսայգի` Ռազմական թանգարան, որպեսզի ուսումնասիրենք տարբեր տեսակի զենքերը և զինամթերքները։ Ուրբաթ օրը որոշեցինք,որ գնալու ենք Սահադաշտ,որը գտնվում է Աբովյան փողոցում։ Նաև քննարկեցինք մեր հետագա անելիքները և ճամփորդությունները դեպի Արատես,Գյումրի և այլ շրջաններ։

Այսօր մենք ունեցանք երգ և ֆիզիկա առարկաները։ Ֆիզիկայի դասաժամին մենք ուսումնասիրեցինք մեր հետագա նախագծերը,պրոեկտները,որոնք իրականացնելու ենք հաջորդ ուսումնական շրջանում։ Մենք վերհիշեցինք մեր անցած թեմաները և հետաքրքիր փորձեր արեցինք։ Երգի դասին մենք երգեցինք մեր ազգային երգերը, պարերգերը։ Այսօր մենք ունեցանք հետաքրքիր,հագեցած օր։