Չորեքշաբթի օրը մենք գնացել էինք ճամփորդության դեպի Ռազմագիտական թանգարան։ Ռազմագիտական թանգարանը գտնվում է Հաղթանակի զբոսայգում՝Մայր Հայաստան արձանի ներքևում։ Մենք ավտոբուսով եկանք մինչև զբոսայգի,և դրանից հետո շարունակեցինք ոտքով։ Հաղթանակի զբոսայգին,ինքը Մոնումենտը,շատ հին զբոսայգի էր,որտեղ կային հին ատրակցիոններ երեխաների համար։ Այդ տեղով անցնելիս ես ինձ զգացի,ինչպես մանուկ հասակում։ Հիշեցի ,թե ինչպես էի գալի այստեղ և իմ ամենասիրած ատրակցիոնները նստում։ Ես շատ էի սիրում այս զբոսայգին։ Զբոսայգուց հետո մենք դուրս եկանք արձանի մոտ։ Արձանը նվիրված է ԽՍՀՄ-ի հաղթանակին Ֆաշիստական,Նացիստական Գերմանիայի հանդեպ։

Արձանը 51 մետր է,Երևանի գրեթե ամեն կետից երևում է։ Մինչև 1961 թվականը այդտեղ եղել է Իոսիֆ Ստալինի արձանը,որը այդ թվականին հանվել է և վեց տարի անց այս արձանն է կանգնեցվել Արա Հարությունյանի նախաձեռնությամբ։ Արձանի մոտ կայնի շատ ռազմական տեխնիկաներ՝ Իսկանդերներ, Տանկեր, Հրթիռային համակարգեր, իհարկե բոլորն էլ ցուցադրման համար։

Միքիչ զբոսնելով արձանի շուրջ և ուսումնասիրելով տեխնիկաները մենք անցանք ներս՝ թանգարան։ Թանգարանը բավականին մեծ էր ,երկու հարկանի էր։ Սկզբից մեզ պատմեցին արձանի մասին,նրա պատմությունը,նրա հեղինակների մասին։

Երկրորդ հարթակում մեզ ծանոթացրեցին Առաջին Արցախյան պատերազմի կռվածների անձնական իրերը և պարագաները։ Այնտեղ կային զոհված տղաների,ազատամարտիկների նկարներ,անձնագրեր։ Մեզ պատմեցին Արցախյան պատերազմների մասին և մենք կատարեցինք որոշակի համեմատություն։ Առաջին Արցախյան պատերազմը հայոց պատմության ամենափայլուն հաղթանակներից մեկն է։ Առաջին Արցախյան պատերազմը սկսվել է 1990-ական թվականներին,Կոռնիձորի համայնքի շրջաններում,երբ թշնամիները որոշել են աննկատելի սկսել և հարձակվել գյուղի վրա։ Հայկական բանակը դեռ կազմավորված չէր։ Գտնվեց միայն մեկ մարդ,ով կարողացավ մեկ օրում միավորել 1500-անոց բրիգադներ,խմբեր,որոնք մեկնեցին սահմաններ։ Դա Վազգեն Սարգսյանն էր,ՀՀ-ի առաջին վարչապետը,ԵԿՄ հավերժ նախագահը և իհարկե բանակի հիմնադիրը։ Մեզ ցույց տվեցին ՀՀ-ի արժանի,պատվավոր ազգային հերոսներին,ովքեր ստացել են այդ մեդալները իրենց հերոսագործության համար։

Կանայք նույնպես իրենց դերն են ունեցել պատերազմում։ Իհարկե մեծ մասը եղել է բուժքույր և օգնել է վիրավոր տղաներին,բայց մեկտեղ եղել են զինվորներ,կարողացել են կրակել զենքից։ Մեզ պատմեցին մի կնոջ մասին,ով կարողացել է սպանել այն ադրբեջանցուն,ով սպանել էր իր ամուսնուն։ Նաև մեզ պատմեցինք <<Սպիտակ աղվես>> մականունով կնոջ մասին,ով եղել է այնքան խորամանկ,որ կարողացել է լուծումներ գտնել ամենադժվար պահերին։

Մեզ ցույց տվեցին Շուշիի ազատամարտը,որը պատկերված էր դիարամի տեսքով։ Մենք կարողանում էինք տեսնել ամեն բան։ Այնտեղ էր նշանավոր 442 տանկը,որն առաջինն էր հարվածել Շուշի բերդաքաղաքին։ Բացի Շուշիից մենք նաև տեսանք Կոռնիձորի,Լաչինի կռիվները,մարտերը։ Իհարկե,մենք էլ ունեցանք պարտություններ։ Այնտեղ մենք նաև տեսանք առաջին թուրքական դրոշը,որը ծածանվում էր Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղուցու գմբեթին մինչև հայերի գալը։

Մենք կորցրեցինք Գետաշեն,Արծվաշեն գյուղերը,որոնք դեր ունեին պատերազմի մեջ։ Այս թանգարանում մենք կարողացանք ավելի մոտիկից տեսնել և պատկերացում կազմել,թե ինչպիսի ոգի,ինչպիսի <<դուխ>> են ունեցել և ունեն հայերը,հայ քաջարի մարտիկները։ Այս ցուցադրումը վառ պատկերում է մեր թշնամիները սարսափին՝հային,հայ զինվորին ու գիտնականին։ Մենք ունենք դարավոր պատմություն,դարավոր թշնամիներ,որոնք դեմ են մեր անկախությանը,ազատությանը և մեր կրոնին։ Նենգ ու դավադիր թշնամին տարիներով փորձում է գրավել մեզ,նվստացնել մեզ,բայց չի գիտակցում,որ ավելի վատ է անում իր համար։ Հայի ոգին միշտ անպարտ և կայուն է եղել,թե պատերազմի ժամանակ,թե նրանից հեռու։ 44-օրյա պատերազմը հստակ ցույց տվեց,որ Հայաստանը պայքարում էր երեք հզոր պետությունների դեմ։ Թշնամիներին բոլրոր կողմերից օգնում էին ,ձեռք էին մեկնում,բայց Հայաստանին ոչ մեկը չգտնվեց ձեռք մեկնի։ Հայաստանը,սակայն չընկճվեց և իր ամբողջ ուժը ներդնելով կարողացավ ապացուցել,որ նրան օգնելու բան պետք չէ,նա կարող է միայնակ դիմադրել 3 հակառակորդի,որոնք իրենից ուժեղ են մի քանի տասնյակ անգամ։

Փառք և պատիվ մեր Հայ զինվորներին։ Նրանց գործը անմահ է։ Մենք պարտվել ենք մարտի դաշտում,բայց մենք չենք պարտվել պատերազմը։

Թանգարանից հետո մենք քայլելով իջանք դեպի Կասկադ։ Կասկադն էլ հաղթահարելուց հետո մենք դադար վերցրեցինք և նստեցինք Պոնչիկանոց։ Շատ հետաքրքիր ու հագեցած օր ունեցանք և ես շատ գոհ մնացի։ Միշտ ցանկացել եմ այդպիսի վայրեր գնալ,ուսումնասիրել և վերհիշել մեր պատմությունը։

Տպավորություններ

Ես միշտ էլ ցանկացել եմ լինել այդպիսի թանգարանում։ Ես շատ եմ սիրում ուսւոմնասիրել մեր պատմության գլխավոր էջերը,որոնցից մեկը դա պատերազմն է,հաղթանակը և կամքի ուժը։ Այս թանգարանը ինձ հնարավորություն ընձեռեց,որպեսզի ավելի լավ ճանաչեմ մեր հայ հերոս քաջարիներին,կին հերոսներ,պատվավոր ազգային հերոսներին,և ընդհանուր պատկերացում կազմել պատերազմական դրության մասին։ Ես ինքս ընդգրկված եմ Պատանի Երկրապահի շարքերը,որը նույնպես գիտելիք է պահանջում։ Թանգարանում ցուցադրված էին բազում հերոսների նկարներ,ազգային հերոսների,Արցախի ազգային հերոսների նկարներ,որոնց նայելով իմ մեջ արթնանում էր այդ վրեժխնդրության ուժը և զգացմունքը։ Թանգարանում պահպանված էին բազում հուշեր,որոնք հիշեցնում էին մեզ պատերազմի մասին։ Ինձ շատ դուր եկավ,և ես շատ կուզենամ մյուս անգամ այցելել այստեղ և ծանոթանալ ավելի շատ,որովհետև Հայոց պատմություն,մշակույթ,ու թշնամուդ իմանալը ամենաուժեղ միջոցն է հաղթելու։