Այսօր ընտրության դասաժամին,մեզ էին միացել քոլեջի ուսանող Թամարան,և 6-երորդ դասարանցիներ։ Մենք շատ հետաքրքրիր ժամանակ անցկացրեցինք։ Մաթեմատիկայի ժամին մենք հաճախ խնդիրներ ենք կազմում և փորձում լուծել Quizizz & Learningapps ծրագրերով։ Այսօրվա դասը հիմնված էր այդ կայքերի վրա։ Մենք այն սովորել ենք և պետք է մեր փորձը փոխանցենք չիմացողներին։ Բաժանվելով խմբերի մենք սկսեցինք ամեն մի բան բացատրել և օգնել խաղի ստեղծման համար։ Մի խումբ անում էր Learningapps-ով ,մյուս խումբը Quizizz-ով։

Թամարան քոլեջի ուսանող էր,ով եկել էր մեր դասին մասնակցելու և կայքը ուսումնասիրելու համար։ Կայքը ինքն իրենով դժվար չի,դրա համար էլ մենք շուտ ավարտեցինք տեսական մասը և անցանք գործնականին։ Գործնականի համար պետք էի պատրաստեինք խաղ,որը հիմնված լիներ ցանկացած ոլորտի վրա։ Մենք ընտրեցինք աշխարհագրությունը և կազմեցինք հարցաշար,որը կազմված էր հարցի տարբեր տեսակներից։

Կարող եք անցնել մեր պատրաստած հարցերը.

Աշխարհագրական խաղ