Մի քանի օր առաջ ջոկատը գնացել էի ճամփորդության դեպի Magic craft զվարճալի կենտրոն։ Այնտեղ ջոկատը ծանոթացել էր դիմակներին,որոնք պատրաստված էին տարբեր իրերից։ Իսկ այսօր իրանք էին հյուրընկալել մեզ։ Մենք պատրաստում էինք հետաքրքիր դիմակներ օգտագործելով կենցաղային, անպետք իրեր։ Մեր դիմակները պետք է ինչ-որ բանին նվիրված լինեին։ Մեզ սկզբից պատմեցին տիկնիկագործության, գորգագործության և դիմակների պատրաստման մասին,իսկ հետո մենք սկսեցինք պատկերել մեր դիմակները։
Դիմակի սկզբնական կարեւոր բանը դա ֆորման է,ձևը։ Մեզանից յուրաքանչյուրը դիմակ էր պատրաստում այնպիսի ֆորմայով,որպեսզի տարբերվի մյուսներից։ Հենց ֆորմայից է կախված դիմակի տեսքը։ Եթե ֆորման լավ է ստացվել, հավանականությունը մեծ է,որ դիմակը կլինի հիասքանչ ու զվարճալի։ Մենք հետաքրքիր օր անցկացրեցինք,ծանոթացանք բազում բաներին։ Որոշ պահերին ծիծաղացինք և ուրախացանք։ Մի խոսքով շատ հետաքրքիր ու հագեցած օր անցկացրեցինք։ Այդ մի ժամը տևեց մի քանի վայրկյան,քանի որ բոլորս էլ խորացել էինք մեր դիմակների պատրաստման մեջ։
Ֆոտոշարք`


