Մասնակիցներ՝
Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ
Նպատակը և Ընթացքը՝
- Խմբային աշխատանքներ
- Քննարումներ
- Բանավեճեր

Բացատրել ընտանիքի նշանակությունը հասարակության մեջ
Ընտանիքը ամենակարևոր ճյուղերից է հասարակության,եթե ոչ ամենակարևորը։ Ընտանիքի հիմքում է ընկած նոր հասարակության ձևավորումը, դրանց միջև շփումը, համագործակցությունը և հետագա անելիքները։ Ընտանիքը իր կարևոր տեղն ունի հասարակության մեջ տարբեր ոլորտներով։ Նախ և առաջ այն կազմվում է երկու հոգուց, որոնք աստիճանաբար մեծացնում են իրենց գերդաստանը,իրենց ընտանիքը։ Ընտանիքը կարող է բաղկացած լինել տարբեր կրթություն ունեցող,տարբեր մտքեր ու գաղափարների տիրապետող մարդկանցից,որոնք կարող են համերաշխ ապրել մի տանիքի տակ։ Ընտանիքները լինում են երկու տեսակի՝մեծ և փոքր, բայց հաճախ կազմավորվում են փոքր ընտանիքներ,որոնք բաղկացած են 3-ից 8 անդամներից։ Այսինքն փոքր ընտանիքները կազմված են ծնողներից և զավակներից։ Բայց հնում շատ են եղել մեծ ընտանիքները, այսինքն մեծ գերդաստանները։ Դա նշանակում է,որ մի տանիքի տակ ապրել են մի քանի ընտանիք, որոնք ունեցել են դժվարություններ և խնդիրներ միմյանց հետ, քանի որ ամեն դեպքում համաձայնել հնարավոր չէ,ելնելով շահից։ Ընտանիքը հասարակության մեջ կարող է ունենալ իր մեծ տեղը անկախ շահից ու բնույթից։ Ընտանիքը հասարակության ամենամարդաշատ խումբն է։ Այդ խմբին պատկանողները կարող են ունենալ տարբեր հետաքրքրություններ, տարբեր տեսակի խնդիրներ, կարող են ունենալ տարբեր լուծումներ և ընդհանրապես տարբեր տեսակետեր։ Հասարակությունը մարդկանցից բաղկացած խումբն է,որի մեջ ընդգրկված են և միջին խավի, և ցածր խավի և բարձր խավի ներկայացուցիչները։ Իհարկե նրանցից ամեն մեկը ունի իր տեսակետը տվյալ դրության,ունի ուրիշ մտածելակերպ, որը տարբերվում է մյուսներինից, բայց հասարակությունը փորձում է միավորել դրանք, այսինքն ստեղծել նույնատիպ մտածելակերպով, ապրուստով և հետաքրքրություններով մարդկանց խումբ, որն կարող է լուծում գտնել ամեն խնդրի համար,եթե իհարկե համախմբված լինի։

Ի՞նչ է անհրաժեշտ ընտանիքի ամրության ու կայունության համար,ինչն է ընտանիքում միավորում մարդկանց․
Ընտանիքը, ինչպես ասացի կարող է բաղկացած լինել տարբեր մարդկանցից,որոնք ունենան տարբեր հետաքրքություններ, նախասիրություններ, տեսակետեր և չունենան կապեր միմյանց հետ։ Ընտանիքի ամրության, կայունության հիմքում է ընկած հավատարմությունը, վստահությունը, քանի որ ամեն պահ ամեն ինչ կարող է փոխել կյանքը։ Այդպիսի դեպքեր շատ են եղել, որ ամեն չնչին բան կտրականապես փոխել է մարդկանց կյանքը, քայքայել է ընտանիքը և կործանել է կապերը միմյանց միջև։ Վստահությունը և հավատարմություն առաջնային կետերից են, որոնք պետք է պահպանել ընտանիք կազմելուց։ Պետք է հավատարիմ լինել ուրիշի նկատմամբ, որպեսզի ինքն էլ հավատարմություն և վստահություն ցուցաբերի ձեր հանդեպ։ Ընտանիքի ամրության հիմքում է ընկած նաև սերը, փոխհարգանքը և օգնությունը։ Ընտանիքում ապրում են այնպիսի մարդիկ,որոնք իրար ճանաչում են, որոնք իրար վստահում են, որն հետագայում առաջացնում է փոխհարգանք նրանց միջև և իհարկե փոխհամագործակցություն և ի վերջո օգնություն։ Վստահությունը, սերը, հարգանքը, փոխհարգանքը, հավատարմությունը՝ սրանք ամենակարևոր ճյուղերն են, որոնք կպաշտպանեն ընտանիքի կայունությունը, ամրությունը և չեն թողնի, որ ամեն չնչին առարկա կամ միջադեպ քանդի այն։ Մարդկանց միավորում են հետևյալ կետերը, որոնց հետևելով մարդիկ իրար ավելի լավ են ճանաչում, որը հետագայում դառնում է փոխհարգանքի նշան։ Սրանց հետևելով կարելի է կազմել ամուր, կայուն, պաշտպանված ընտանիք։
Որո՞նք են մեծ և փոքր ընտանիքների առավելություններն ու թերությունները
Նախ հասկանանք նրանց տարբերությունը։ Փոքր ընտանիքները դա այն ընտանիքներն են, այն խմբերն են,որոքն կազմված են ծնողներից և երեխաներից, կարող է նաև տատիկներից և պապիկներից։ Իսկ մեծ ընտանիքները դա այն խմբերն են, որոնք կազմված են փոքր խմբերից, այսինքն մի տանիքի տակ կարող են ապրել միանգամից մի քանի հոգանոց տարբեր խմբեր։ Փոքր ընտանիքի թերությունը և մեծ ընտանիքի առավելությունը դա մարդաշատ բնակավայրն է։ Ինչքան ավելի շատ մարդու ես ճանաչում, այնքան ավելի շատ օգնական ուժ ունես թիկունքում։ Այս դեպքում մեծ ընտանիքի համար սա առավելություն է, քանի որ մարդ կարող է գտնվել արտակարգ իրավիճակում և նրա կողքը կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել նրան, բայց փոքր ընտանիքում դա ավելի շատ թերություն է, քանի որ քիչ մարդիկ են բնակվում այնտեղ։ Իհարկե այս տարբերակը հիմնված է բարեկամական կապերի, վստահության, հավատարմության հինման վրա։ Փոքր ընտանիքի առավելությունը և մեծ ընտանիքի թերությունը դա իհարկե սպառումն է և ծախսերը առաջնային դիրքում։ Փոքր ընտանիքները ավելի քիչ են սպառում, ու ավելի քիչ են ծախսում քան մեծ ընտանիքները, քանի որ մեծ ընտանիքներում շատ մարդիկ են բնակվում, որոնք իրենց հերթին ունեն իրենց պահանջմունքները։ Դա կարող է բերել ֆինանսկանա ճգնաժամին, որը կարող է բերել շատ դժվարությունների։ Դրա համար այս կետը թերություն է, որովհետև ամեն մարդ իր պահանջմունքներով տարբերվում է մյուսներից։ Եթե մտածենք նյութական առումով, ապա փոքր ընտանիքները ավելի հանգիստ են,ավելի խաղաղ են ապրում, քան մեծերը, քանի որ ինչքան ավելի շատ մարդ, այդքան ավելի շատ ծախսելու գումար, աղմուկ և այլ խանգարող պահեր։ Այստեղ նաև թերություն կարող է լինել խնամակալությունը,այսինքն մեծ տարիքով մարդկանց և փոքր երեխաների խնամքը և նրանց պահանջմունքների բավարարումը։

Ի՞նչն է նյութական արժեք և ինչը՝ հոգևոր:
Եվ փոքր ընտանիքները, և մեծ ընտանիքները ունեն հոգևոր և նյութական արժեքներ։ Նյութական արժեքներից կարող է դառնալ ֆինանսական ապահովումը, որն կիրականացվի ընտանիքի ծնողների կողմից, հետագայում նաև հասուն երեխաների կողմից։ Նյութական արժեքներից կարող է դառնալ երեխայի շրջապատը, այսինքն երեխան կարող է հանդիպել, ծանոթանալ այնպիսի հասարակության, այնպիսի շրջապատի հետ, որն ապագայում ամեն հարցում օգնության կհասնի նրան։ Հոգևոր արժեքներից դա վայելումն է, այսինքն երբ մարդ երեխա է ունենում, ինքը սկզբից ապրում է տանջալի կյանքով, դա կախված է երեխայի պահվածքից, բայց երբ երեխան հասունանում է և իր հաջողություններով կիսվում է իր ծնողների հետ, վերջիններս հոգևոր արժեք են ստանում, որ կարողացել են մեծացնել, սովորացնել, կրթել խելացի, տաղանդավոր մի երեխայի։ Իհարկե այստեղ իր ամենամեծ դերը ունի երեխայի դաստիարակությունը, որը կախված է ծնողների վերաբերմունքից։ Ծնողը կարող է հպարտ լինել, հոգևոր արժեք ստանալ, այն ժամանակ, երբ մի բաժակ ջուր խնդրի և նրան իր երեխան չմերժի։ Սրանից հետո ծնողը զգում է, որ իր երեխան արդեն հասուն է, գիտակցում է կարևոր բաները, լավը տարբերում է վատից, կարողանում է իր շրջապատը դասավորել այնպես,որպեսզի նրան հարմար լինի, կարողանում է կատարել ճիշտ որոշումներ, որոնք կարող են հետագայում դառնալ հաջողություններ և ճակատագրական որոշումներ։ Ֆինանսական և նյութական առումներով, ծնողը կարող է ստանալ իր երեխայից գրեթե ամեն ինչ, բայց առաջնայիններից հարգանքը, սերը, արդարությունը, հավատարմությունը և իհարկե վստահությունը։
