Խնդիրներ՝

1. Քանի՞ եռանիշ թիվ կա, որոնցից յուրաքանչյուրը բաժանվում է և՛ 7-ի, և՛ 11-ի:

Սկզբում հաշվում ենք 7-ի և 11-ի արտադրյալը,որի արդյունքում ստանում ենք 77։ 77-ը մեզ այս խնդրում պետք է գալու,որովհետև դրանով ենք առաջ գնալու։ Քանի,որ 77-ը երկնիշ թիվ է,այլ ոչ թե եռանիշը,ուստի այս թիվը չի հաշվում,որպես մեկ պատասխան։ Հաջորդ թվերը իմանալու համար գումարում ենք 77։

77+77=154,սա մեր եռանիշը առաջին թիվն է,մյուս թիվը կլինի 154+77,որը հավասար է 231 և այսպես շարունակ։ Ստանալու ենք հետևյալ թվերը՝

154, 231, 308, 385, 462, 539, 616, 693, 770, 847, 924

Ստացվում է,որ կա 11 եռանիշ թիվ,որոնք բաժանվում են և 7-ի և 11-ի։

Պատ՝․ 11 եռանիշ թիվ

2.Հայրը 38 տարեկան էր, որդին՝ 15, դուստրը՝ 5: Քանի՞ տարի հետո որդու և դստեր տարիքների գումարը հավասար կլինի հոր տարիքին:

38+x=15+5+2x

x-ը դա անհայտ տարին է

38-ին գումարելով x,կստանանք դուստրի և որդու տարիքի գումարի և նույն x-ի գումարը։

38+x=20+2x

x-երը կկրճատվեն,և արդյունքում կմնա սա՝

38=x+20

x=38-20

x=18

Պատ՝ 18 տարի հետո

3. Մայրը հաշվեց, եթե իր երեխաներին չորսական կոնֆետ բաժանի, ապա 3 կոնֆետ կավելանա: Որպեսզի յուրաքանչյուրն ստանա 5 կոնֆետ, այս դեպքում էլ երկու կոնֆետ կպակասի: Քանի՞ երեխա ուներ մայրը:

Քննարկման ժամանակ մտածեցինք փորձնական թիվ վերցնել և այդպես ստանալ պատասխանը։

x-ը մեր մոտ կոնֆետների քանակն է

4x= +3

5x= -2

Այպիսի տեսք կստանա խնդիրը՝

4*5=20

Նաև ավելացնում ենք մեր 3-ը,որը ավելացել էր

20+3=23 կոնֆետ,ըստ դրա կստանանք,որ երեխաների թիվը 5- է։

x=5

Ստուգում ՝

4*5=20бնաև ունեք ավելացում 3,ուստի 20+3=23

իսկ 5-ի դեպքում կունենանք պակաս, -2

5*5=25

25-23=2

Պատ՝ 5 երեխա

4. 50 մուկը 20 օրում ուտում է 25 կգ ցորեն: Քանի՞ կգ ցորեն կուտեն 10 մուկը 10 օրում:

Քանի,որ 50 մուկը կրճատվեց և դարձավ 10,ուստի առաջին քայլով կիմանանք,թե քանի անգամ կրճատվեց

50/10=5 անգամ

Այնուհետև 25 կգ ցորենը կբաժանենք 5-ի,որպեսզի ստանանք թե 5 ինչքան կուտի 5 մուկը

5/(20/10)=2,5 կգ,այսինքն մենք 5 մուկը բաժանեցինք օրերի քանակին։ Քանի,որ օրերն էլ էին կրճատվել,ուստի մենք պետք է դրանք էլ գտնեինք։

Պատ՝ 2,5 կգ

5. Գտիր թվային արտահայտության արժեքը. (2-1)+(4-3)+(6-5)+…+(2018-2017)+(2020-2019)+(2022-2021)։

Քանի,որ ամեն գործողությունից հետո մնում է, ուստի մենք պետք է հաշվենք փակագծերի թիվը,որպեսզի ստանանք պատասխանը։ Փակագծերի քանակն է 1011,սա էլ պատասխանն է

Պատ՝․ 1011

6. Չորս վարպետ ուզում են տուն կառուցել: Առաջին վարպետը, միայնակ աշխատելով, կարող է տունը կառուցել 1 տարում, երկրորդը՝ 2 տարում, երրորդը՝ 3 տարում, չորրորդը՝ 4 տարում: Միասին աշխատելով որքա՞ն ժամանակում նրանք կկառուցեն այդ տունը:

Այստեղ պետք է կիրառենք կոտորակներ։ Երկրորդ,երրորդ,չորրորդ բրիգադները կփոխարինենք կոտորակներով։ Կստացվի՝

1+1/2+1/3+1/4=25/12

25/12-ը դա շենքի բարձրությունն է,որն մեզ հայտնի չի և տվյալ պահին պետք չի

1/1 բաժանելով 25/12-ի,կստանանք՝

1/1։25/12=12/25

Սա էլ պատասխանն է

Պատ՝ 12/25 ժամանակում

7. Նավակը լճով 7 ժամում անցնում է այնքան ճանապարհ, որքան 6 ժամում գետի հոսանքի ուղղությամբ: Որքա՞ն ժամանակում կանցնի լաստը այդ նույն հեռավորությունը:

Քանի,որ նավակը լճով անցնում է 7 ժամում,իսկ գետակով 6 ժամում,մենք սա կկարողանանք պատկերել համակարգի միջոցով։ Քանի,որ լիճը չունի հոսք,չունի իր սեփական արագությունը,իսկ գետակը ունի,ուստի դա ազդում է նավակի վրա,որ այն կարողանում է ավելի արագ լողալ։

7x=6x+1

7-6=1

7*6=42

Այսինքն մեկ ժամում կանցնի 1 կմ,իսկ 42 ժամում 42 կիլոմետր

Պատ՝․ 1 կմ/ժ արագությամբ 42 ժամում

8. Չորս ընկեր՝ Արշակը, Գեղամը,Հայկը և Ներսեսը մասնակցեցին դահուկային մրցույթին: Հաջորդ օրը այն հարցին, թե ով ինչ տեղ է գրավել, նրանք պատասխանեցին այսպես. Արշակը. «Ես ոչ առաջինն էի, ոչ էլ վերջինը». : Գեղամը. «ես վեջինը չէի» : Հայկը.« Ես առաջինն էի» : Ներսեսը. «Ես վերջինն է»: Հայտնի է, որ այդ պատասխաններից երեքը ճիշտ են, իսկ մեկը՝ սխալ: Ո՞վ էր առաջինը:

Առաջինն էր Գեղամը,իսկ ստախոսն էր Հայկը

Պատ՝․ Գեղամը

9. Գյուղացին շուկայում ձու էր վաճառում: Առաջին գնորդին նա վաճառեց ամբողջի կեսը և էլի մեկ ձու: Երկրորդ գնորդը վերցրեց մնացածի կեսը և էլի մեկ ձու, երրորդը գնեց մնացածի կեսը և էլի մեկ ձու: Զամբյուղում մնաց 10 ձու: Քանի՞ ձու էր գյուղացին բերել շուկա:

Այս խնդիրը պետք է լուծել հակառակ գործողությամբ։

(10+1)*2=22,որովհետև երրորդ գնորդը կեսն էր վերցրել ու էլի մեկ ձու

22*2+1=45,որովհետև երկրորդ գնորդը գնել էր առաջինի կեսը և էլի մեկ ձու

45*2+1=91 ձու,որովհետև առաջին գնորդի գնելուց առաջ այսքան է եղել

Ստուգում ՝

(91-1)/2=45

(45-1)/2=22

22/2-1=10 ձու

Պատ՝ 91 ձու

10. Երեք հավասար քառակուսիներ դասավորված են այնպես, ինչպես ցույց է տրված նկարում: Գտեք AE և BD ուղիղների կազմած անկյունը:

Подпись отсутствует

Դասարանական քննարկում