Ինչպես էլ մյուս գրքերում,այնպես էլ “Ռոբին Հուդ”-ում ինձ շատ դուր եկավ և հարազատ թվաց գլխավոր հերոսը՝ Ռոբը։ Ռոբին Հուդը այս գրքի գլխավոր հերոսն է,ով ամեն տեղ հայտնվում է, որպես ռահվիրա,որպես իսկական քաջ առաջնորդ։ Ռոբին Հուդը միշտ իրեն ցույց է տվել,որպես իսկական քաջարի,իսկական առաջնորդ և անվախ ռազմիկ։ Ամեն դրվագում նա իր կյանքը վտանգելով փրկում է իր խումբը,ու փորձում է փրկել ուրիշ անմեղ մարդկանց։ Ռոբին Հուդը շատ խիզախ,անվախ մարտիկ էր,ով չէր մերժում անմեղ,աղքատ քաղաքացիների օգնության խնդրանքները։ Ռոբին Հուդը,իհարկե սիրում էր կողոպուտներ անել,գողություններ անել մեծահարուստներից,մասամբ շերիֆից ու եպիսկոպոսից,բայց այնուամենայնիվ նա անում էր դա,որպեսզի օգնի աղքատներին։ Նա ամբողջ գումարը չէր պահում իրեն,այլ բաժանում էր իր խմբի միջև և մյուս մասը տալիս էր աղքատներին։

Ռոբինը մանկուց շատ վատ տեսարանների է ականատես եղել,որից հետո ինքը հոգեկան խանգարումներ էր ստացել որոշ ժամանակով։ Նրա հայրիկին նրա աչքի դեմն են սպանել,իսկ մայրը անհայտ կորել էր։ Բայց ինքը չէր հուսահատվել,այսպես ասած դուխը չր գցել ու տարիներ հետո վրեժը լուծել էր աղեղը մխրճելով դահիճի սիրտը։ Ռոբինը վրեժ էր լուծում այն մարդկանցից,ովքեր նրա համար ու նրա հարազատների համար ինչ-որ վատ բան էին արել։ Ռոբինը շատ սառը սիրտ ուներ,որն ապացուցում էր նրա դաժանությունը,նա նույնիսկ կարող էր հաճույք ստանալ հակառակորդի վրա նայելիս ու քմծիծաղելով նրա վրա նայելիս։ Իհարկե ամեն դեպքում Ռոբինի բնույթը,Ռոբինի պահվածքը նրա հարգանքը հակառակորդի նկատմամբ շատ մեծ էր ու դա շատ լավ վարքագիծ էր։ Ինչքան էլ Ռոբինը ուժեղ էր իր հակառակորդներից մի քանի անգամ,ամեն դեպքում ինքը չէր քննադատում,չէր թերագնահատում,այլ ընդհակառակը միշտ հարգանք էր ցուցաբերում։ Ռոբինի ամենալավ կողմերից էր նրա հարգանքը,նրա դաստիարակված պահվածքը։ Իհարկե նա իր մանկությունը անցկացրել է անտառում,սովոր է եղել դաժան պայմանների,բայց ամեն դեպքում չի կորցրել ու չի մոռացել հարգանքը նախ մեծի նկատմամբ,հետո էլ պաշտոնյայի։ Ռոբին Հուդը ինչքան էլ դաժան տեսարանների ականատես էր եղել,ամեն դեպքում չէր կորցրել իր դաստիարակությունը։ Նա շատ խելացի,խորամանկ մարդ էր,ով ամեն դժվար պահին կարողանում էր լուծում գտնել։ Ռոբինի խորամանկությունը երևում է, գրեթե ամեն պահին,ամեն դրվագում։ Հուդը կերպարանափոխվում էր տարբեր մարդկանց,պարզապես շորերը փոխելով։ Ռոբինը կարողանում էր այնպես ձևանալ օտար մարդ,որ նույնիսկ քաղաքի լավագույն շերիֆը չէր կարողանում բացահայտել դա։ Եվ դա էր պատճառ դառնում,որ շերիֆը և նրա ազգականները չէին կարողանում երկար տարիներ բռնել և կախաղան հանել օրենքից դուրս համարվողին։ Ռոբին Հուդը իր ապրելակերպից չէր դժգոհում,իր բնակավայրից ու խմբից,ընդհակառակը նա միշտ հպարտանում էր նրանցով և ամեն վայրում նրանց էր ցույց տալի,որպես գլխավոր օգնական։ Իսկ նրանք Ռոբին ընդունում էին,որպես գլխավոր,որպես առաջնորդ և հնազանդվում էին նրան։ Ռոբինը որբացել է շատ մանուկ հասակում,բայց չհուսահատվելով կարողացել է արժանանալ մեծ կոչումի պատմության սկզբում։ Ռոբի նպատակասլածությունը,իր խորամանկությունը միշտ թողում էին,որ Ռոբինը գաղտնագողի կարողանա մուտք գործել ամենահսկվող տարածքները։ Ռոբինը չի սովորել դպրոցում,բայց կարողացել է ունենալ մեժ ինտելեկտ և մտածելակերպ։ Իր ընկների՝ Լիթլ Ջոնի, Մաչի՝ջրաղացպանի որդու, Ուիլլ Սքարլեթի, Ուիլլ Սթույթլիի, Մարիանի և ուրիշների հետ կարողացել է շատ ուրաժ անկացնել իր օրերը։ Ռոբինը դիվանագետ մարդ էր, ով կարողանում էր հանդիպել մահի հետ դեմ առ դեմ և կարողանում էր հաղթել դրան, բացառությամբ հիվանդությունը։ Ռոբինի մեջ ես շատ հավանեցի իր որոշումները, որոնք շատ իսկային էին ու անվախ։ Ես շատ էի հավանում նրա հարգանքը հակառակորդի նկատմամբ, իր նկատմամբ, մեծի նկատմամբ և պաշոտնյիայի նկատմամբ։ Ես հավանում էի, որ ինք իշտ պատրաստ էր օգնել իր ընկերոջներին, չր դավաճանում նրանց քւ միշտ ճիշտ պահին էր հասնում օգնության։ Ռոբին Հուդը միշտ պատրաստ էր օգնել անծանոթ մարդկանց, տալով նրանց հագուստ, որոշակի գումար և գիշերելու ապաստան։ Պատմվածքում լավ երևում է, որ նա իր ընկերներին չի գցում,ու այրի Դուգլասի որդիներին փրկում է կախաղան հանելուց, կարողանալով մատի շուրջ պտտել թիկնապահներին։ Ռոբին Հուդը իրոք լեգենդ էր իր ժամանակների, որովհետև երբ նրան կարողանում էին բռնել նա միշտ կարողանում էր ծլկել, որը որոշակի հետաքրքրություն էր առաջացնում դիտողի կամ ընթերցողի մոտ։
Ես խորհուրդ եմ տալիս բոլորին այն մարդկանց, ովքեր շատ են սիրում արկածային, առեղծվածային սյուժե պարունակող գրքեր, կարդալ Ռոբին Հուդը, որովհետև ես վստահ եմ, որ այս պատմվածքը կարևոր նշանակություն է ունեցել ամեն գրքասերի համար։ Ռոբին Հուդը վառ արտացոլում է այն մարդուն, ով ունի իր նպատակը, ով ունի իր լույսը մթության մեջ, և վստահ գնում է դեպի դրան։ Ռոբինը իհարկե խիզախ էր, ոչնչից չէր վախենում, բայց այնուամենայնիվ նրան հաղթահարեց հիվանդությունը, որը իրեն դարձրել էր թույլ և հյուծված։ Բայց պատմվածքում ներկայացված են ավելի շատ արկածային դրվագներ, որոնք ես ընթերցելիս պատկերացում եմ կազմել և կարողացել եմ անհանգստանալ և մտահոգվել ապագա քայլերի մասին։ Ռոբին Հուդի այս կարճ գիրքը այնքան մեծ բովանդակություն է պարունակում,որ ամեն ոգ կցանկանա այն ընթերցել։ Ես շատ հավանեցի այս գիրքը և խորհուրդ եմ տալիս բոլորին կարդալ այն։