1. Գրել մարդու սրտի կառուցվածքը. (մանրամասն)
Սիրտը սնամեջ մկանային օրգան է,որն գտնվում է սրտապարկում փոքր ինչ ձախ հատվածում։ Հասուն մարդկանց սրտի զանգվածը կազմում է 200-300 գրամ, իսկ երեխաների մոտ միջինում 100-150 գրամ։ Սիրտը մեր օրգանիզմում կատարում է շատ մեծ դեր, արյունը անընդհատ շարժման մեջ գցելով։ Սիրտը արյունը մատակարարում է օրգանիզմի տարբեր մասեր։

Սրտապարկում մակերևույթն արտադրում է քիչ քանակությամբ հեղուկ, որը թուլացնում է կծկման ժամանակ առաջացած շփման ուժը: Սրտի աջ նախասրտի ու աջ փորոքի միջև գտնվում են եռափեղկ փականները, իսկ ձախ նախասրտի ու փորոքի միջև երկփեղկ փականները։
2. Ներկայացնել, ինչպես է տեղի ունենում արյան աջ շրջանը.
Սիրտը միջնորմով բաժանվում է երկու անհավասար կեսերի,որոնք կոչվում են աջ և ձախ։ Նրանցից յուրաքանչյուրը կազմված է փորոքից և նախասրտից,որոնք կատարում են մեծ դեր արյան մատակարարման մեջ։ Օրգանիզմում արյունը շարժվում է երկու փակ համակարգով՝մեծ և փոքր շրջաններով։ Իրանից, ստորին վերջույթներից, որովայնի խոռոչի օրգաններից երակային արյունը ստորին սիներակով, իսկ գլխից, պարանոցից, վերին վերջույթներից՝ վերին սիներակով թափվում է աջ նախասիրտ։ Արյան շրջապտույտն արյան մեծ շրջանով տևում է 22-25 վայրկյան։ Երակային արյունն աջ նախասրտից լցվում է աջ փորոք, որտեղից անիմջապես ուղղվում է դեպի արյան շրջանառության փոքր շրջան։

3. Ներկայացնել, ինչպես է տեղի ունենում ձախ կամ փոքր շրջանառությունը.
Արյան ճանապարհը, որը սկսվում է աջ փորոքից և ավարտվում է ձախ նախասրտում՝ դա արյան շրջանառության փոքր շրջանն է կամ այլ ձև ձախ։ Աջ փորոքը կծկվելով արյունը մղում է թոքային ցողուն, որը բաժանվում է երկու թոքային զարկերակների։ Թոքերում զարկերակները բաժանվում են փոքր զարկերակների, ապա զարկերակիկների և վերածվում մազանոթների։ Այնուհետև արյունը հավաքվում է երակների մեջ, որոնք միանալով առաջացնում են թոքային չորս երակներ։ Յուրաքանչյուր թոքից երկուական երակներով զարկերակային արյունը հոսում է ձախ նախասիրտ, ապա ուղղվում է դեպի աջը։ Դա բացառություն է, քանի որ երակներով հոսում է միայն երակային արյուն։ Դա տևում է 3-4 վայրկյան միջինում։
4. Ինչ կապ ունեն թոքերը արյան շրջանառության հետ.
Թոքերը արյան խոշոր անոթներից են,որոնք գտնվում են ձախ և աջ նախասրտերի և փորոքների վերջնամասում։
Թոքերի հիմնական ֆունկցիան գազափոխանակությունն է։ Թոքերի միջոցով օրգանիզմը ստանում է թթվածին, իսկ արյունը մաքրվում է ածխաթթու գազից

Գազափոխանակությունից բացի, թոքերը կատարում են նաև արտաթորման գործառույթ. արտաշնչման փուլում արտազատում են ջրի գոլորշիներ։ Թոքերը մասնակցում են մարմնի հաստատուն ջերմաստիճանի պահպանմանը, արյան մակարդման կարգավորմանը, իմունային հակամարմինների մշակմանը, սպիտակուցների, ճարպերի ու ածխաջրերի փոխանակությանը։