Անթառամ Միսկարյանին
1911, 26 ապրիլի, Մոսկվա
Սիրելի Անտենկա
Տարօրինակ զգացում համակեց ինձ, երբ կարդացի ձեր վերջին նամակը:
Դա անքուն անցկացրած գիշերից հետո էր. այստեղ Թիֆլիսից եկած
հայկական թատերախումբն էր, և ներկայացումներից հետո հասարակությունը
դերասաններին ընթրիք էր տալիս: Այդ ընթրիքին ես էլ կայի: Ընթրիքը երկար ձգվեց: Մենք մի ընկերոջ հետ դուրս եկանք և ուղղվեցինք մեր տուն: Տուն գալով, որոշեցինք չքնել և երկար ժամանակ զրուցում էինք: Առավոտյան թեյից հետո, պառկեցինք մի քիչ հանգստանալու: Հենց այդ ժամանակ բերին ձեր նամակը: Ես կարդացի ու այլևս չկարողացա քնել: Ինչու, չգիտեմ: Ինձ համար շատ տարօրինակ էր: Արթմնի ես զգում էի ձեր ներկայությունը, շոշափելիորեն զգում ձեզ, լսում էի ձեր ձայնը… ես անասելի լավ էի զգում ինձ… Չկարծեք, թե քնած էի…
Դրանից հետո ես նստեցի գրելու ձեզ . գրեցի մի սարսափելի ցնդաբանություն, որը, սակայն, կարող էի կրկնել և հիմա և չեմ կրկնում միայն նրա համար, որ ձեզ չվիրավորեմ: Թեև ինձ թվում է, դուք չպետք է վիրավորվեիք դրանից:
Բայց թողնում եմ այդ ամենը: Միայն խնդրում եմ չբարկանաք ինձ վրա և մեկ էլ ոչ ոքի ցույց չտաք նամակներս, ինչպես և ես ցույց չեմ տա ձեր նամակները ոչ ոքի, բացարձակապես ոչ ոքի: Հուսով եմ, խնդրանքս կկատարեք, գոնե երկրորդը, ինչ վերաբերվում է առաջինին, նույնպես հույսս չեմ կորցնում: Մի՞թե իսկապես ամուսնանում եք Մորոզովի հետ: Այո՞: գրեցեք, մի՞թե չեք գա Մոսկվա:
Ե՞րբ կգաք: (Ըստ հնարավորին ստույգ):
Պարապում եմ: Հարցնում եք իմ մուսայի մասին: Նա ձեզ խոնարհ ողջույն է ուղարկում: Աշնանը ուզում եմ (ավելի շուտ աշնան կողմ) լույս ընծայել բանաստեղծություններիս երկրորդ
գիրքը, որը, իհարկե, կուղարկեմ ձեզ (որպեսզի այն չկարդաք, դե գոնե կնայեք):
Դե, առայժմ:
Վահան Տերյանի այս նամակը ինձ շատ հուզիչ թվաց։ Ես ընտրեցի սա, քանի որ ինձ հետաքրքից էր ճանաչել Վահան Տերյանի առաջին սիրո մասին նամակը։ Ինձ այս նամակը շատ դուր եկավ իր տրամադրության, իր մթնոլորտի համար, քանի որ Տերյանի նամակները տարբերվում են մյուս հայտնիների նամակներից, որոնք ուղղված էին նրանց հարազատներին։ Վահան Տերյանը իր նամակի մեջ խորը տրամադրություն է փոխանցում։
Նամակը սկսվում է առաջին արարով, ինչպես և լինում են ֆիլմերում և գեղարվեստական սերիալներում։ Նա սկզբից պատմում է,թե ինչպես է ստացել Անթառամի նամակը։ Նա ընթրիքի էր հրավիրված, որի ավարտից հետո օրերով չի քնել, մին ստացել է Անթառամի նամակը։ Նամակում ասվում էր, որ Անթառամը ամուսնանում է Մորոզովի, Տերյանի վաղեմի ընկերոջ հետ։ Իհարկե Տերյանն արդեն այդ ժամանակ ամուսնացած էր, բայց այնուամենայնիվ շարունակում էր ջերմ հարաբերվել Միսկարյանի հետ։ Ամուսնություններից հետո նրանց կապը ավելի է ջերմանում և նրանք սկսում են ավելի հաճախ հարաբերվել նամակների տեսքով։ Վահան Տերյանը նամակներ գրելիս իր ամբողջ հգին, իր ամբողջ տրամադրությունն է ներդնում, որ հանկարժ այս կամ այն պահին չվիրավորի աղջկան։ Վահան Տերյանը, գրում է այնպես հարազատ, այնպես մտերիմ, ինրպես կխոսար, եթե տեսներ իրականում այդ աղջկան, շատ ջերմ ու վստահելի։ Նրա նամակները նման են որոշ տրամադրությամբ բանաստեղծություններին, բայց հանգային առումներով տխուր տրամադրությամբ այդքան էլ չեն համընկնում։
Այս նամակը լի էր ջերմ խոսքերով ու հարազատ մտքերով։ Ես առանձնացրել եմ մի քանիսը,որոնք կվերլուծեմ և կբացատրեմ տրամադրությունը։
“Արթմնի ես զգում էի ձեր ներկայությունը, շոշափելիորեն զգում ձեզ, լսում էի ձեր ձայնը… ես անասելի լավ էի զգում ինձ… Չկարծեք, թե քնած էի…” այս նախադասությունը կարող է թվալ սովորական, քանի որ այստեղ չկա ինչ-որ տեսակի հուզչի պահ, բայց այստեղ առկա է Վահանի ներկայությունը նրա ջերմությունը Անթառամի նկատմամբ։ Նա գրում է, թե զգում է նրան, նրա ներկայությունը ու լսում է իր ձայնը։ Այսինքն ինքը պատկերացնում է, որ իր սիրելին իր կողքին է, իր մոտ է, ու նրա հետ է միշտ լինելու։ Այս զգացմունքը շատ բարի էր, երբ Վահանը անկախ ներկայությունից պատկերացնում էր, որ իր սիրելին իր կողքին է։
“Դրանից հետո ես նստեցի գրելու ձեզ . գրեցի մի սարսափելի ցնդաբանություն, որը, սակայն, կարող էի կրկնել և հիմա և չեմ կրկնում միայն նրա համար, որ ձեզ չվիրավորեմ: Թեև ինձ թվում է, դուք չպետք է վիրավորվեիք դրանից:”— ոչ միայն այս նախադասությունում, այլ բոլոր նախադասություններում զգացվում է Վահանի հարգանքը, թեև Անթառամը փոքր էր նրանից, սակայն Վահանը շարունակում էր հարգանքով ու “դուք”-ով խոսալ նրա հետ։ Այստեղ նա խոստովանում է, որ իր մտքին եկել էր միտք, որպեսզի գրել, թեև վիրավորական էլ լիներ։ Բայց Վահանը խոստովանում է, րո չցանկանալով վիրավորել կնոջը, չի գրել այդ ցնդաբանությունը։
“Միայն խնդրում եմ չբարկանաք ինձ վրա և մեկ էլ ոչ ոքի ցույց չտաք նամակներս, ինչպես և ես ցույց չեմ տա ձեր նամակները ոչ ոքի, բացարձակապես ոչ ոքի: Հուսով եմ, խնդրանքս կկատարեք, գոնե երկրորդը, ինչ վերաբերվում է առաջինին, նույնպես հույսս չեմ կորցնում: “— Վահանը փորձում է թեման շրջել, որպեսզի աղջիկը իրան շատ վատ չզգա։ Վահանը ներողություն խնդրելով, փորձում է շահել աղջկա սիրտը։ Նա փորձում է ամեն բառում ներողություն հայտնել իր բառերի, իր ամուսնության համար, թեև աղջիկը նույնպես ամուսնանում էր։ Վահանը վախենում էր, որ իր նամակները աղջիկը ցույց կտա, դրա համար էլ նա ցանկանում էր պահել դրանք, որպես գաղտնիք, թեև երկուսի ամուսիններն էլ գիտեին, որ իրանք հարաբերվում են նամակներով։ Վահանը վերջին գրած տողում բացատրում է ու ուզւոմ է ասել, որ իր հույսը չի կորցրել ու մինչև վերջին վայրկյանը հավատում է աղջկան, հավատում է, որ նա գաղտնիք կպահի, հավատում է, որ կշարունակի սիրել ու հարաբերվել պոետի հետ, թեև ինքը ավելի բարենպաստ ընտանիքում էր բնակվում։ Նաև նամակի առաջին տողերից երևում է, որ ինքը Անթառամին սիրում էր անվանել տարբեր ձևերով, որոնք ինքն էլ հորինել էր։ Դրանցով նա ուզում էր հստակ ցույց տալ իր ներաղմտությունը, իր հարգանքը և սերը աղջկա նկատմամբ։