Փետրվարի 9-ը հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան օրն է: Լսե՛ք «Սարալանջ» ռադիոյի եթերում:
Հաղորդավարներ` Հասմիկ Սարգսյան, Դավիթ Մուրադյան
Համակարգումը` Անահիտ Մելքոնյանի

Ռադիոնյութ

Վահան Տերյանը հայ գրականության ամենանշանավոր անձանցից մեկն է, ով զարգացրել է բանաստեղծական կառուցվածքը և մեզ նվիրել է հրապուրիչ, հուզիչ ու զգացմունքային ստեղծագործություններ։ Վահան Տերյանը իր տարիներին աղքատ մարդ էր, բայց ներքուստ ուներ այնքան մեծ աշխարհ, որ ամեն իր բանաստեղծության տողում կա ինչ-որ արտասովոր ու խորհրդավոր մի բան։ Տերյանը իր բանաստեղծությունների մեծ մասը գրել է լքված լինելով արտաքին աշխարհից։ Գրել է սիրո մասին, որոնք արտացոլում են իր վերաբերմունքը կանանց նկատմամբ։ Վահան Տերյանը իր բանաստեղծությունների մեծ մասը նվիրել է սիրոն, ուստի և նրանք տխուր են, կամ պարունակում են թախծոտ պահեր, ակնթարթներ։ Վահան Տերյանը հայ գրականության, հայ պատմության նշանավոր ու հայտնի գրողներից մեկն է, ում բանաստեղծությունները, իր ստեղծագործությունները իր տարիներին մեծ հայտնիություն են ձեռք բերել, և ձեռք են բերում մինչ այսօր։

Ցավոք Տերյանը վաղամեռիկ էր և վախճանվել է 35 տարեկան հասակում։ Բայց իր քիչ տարիների ընթացքում կարողացել է նվիրել, ընծայել շատ հետաքրքիր, խորհրդավոր, զգացմունքային ու հուզիչ ստեղծագործություններ։

Շնորհավո՜ր տոնդ մեծ բանաստեղծ

***

Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում.
Երբ տխուր գգվանքով արեգակը մեռնող
Սարերի արծաթե կատարներն է վառում,
Երբ մթնում կորչում են ծով ու հող…
Ինձ թաղեք, երբ տխուր մթնշաղն է իջնում,
Երբ լռում են օրվա աղմուկները զվարթ,
Երբ շողերն են մեռնում, ծաղիկները — ննջում,
Երբ մթնում կորչում են լեռ ու արտ։
Իմ շիրմին դալկացող ծաղիկներ ցանեցեք,
Որ խաղաղ ու հանդարտ մահանան.
Ինձ անլաց թաղեցեք, ինձ անխոս թաղեցեք.
Լռությո՜ւն, լռությո՜ւն, լռություն անսահման…