Նվարդին…

Դուք ինձ մի նայեք, գրեցեք -հավատացած, որ Ձեր նամակները ուրախություն են ինձ համար եւ իմ չգրելը թող Ձեզ երբեք չնեղացնե — եթե չեմ գրում, միայն հնար չլինելու համար չեմ գրում…

Չեմ դավաճանի իմ Նվարդին

Որքան էլ դյութես, օ, Շամիրամ։

Որպես արքան այն, մանուկ Արան,

Չեմ դավաճանի իմ Նվարդին.

Որքան փորձանք գա իմ զոհ-սրտին,

Որքան էլ փայլդ փայե նրան,

Չեմ դավաճանի իմ Նվարդին,

Որքան էլ դյութես, օ, Շամիրամ…

….Ձեզ հայտնի է, որ Արա գեղեցիկի կինը Նվարդն է եղել…Առհասարակ սա պատասխան է նրանց, որ ուզում են տեսնել ուրիշ կողմեր իմ անուշ երկրից (միստիկ մտքով…) Ուզեցի ուղարկել Ձեզ սա, որովհետեւ այստեղ կա Ձեր անունը, թև սա այն շարքից չէ, որ Ձեզ եմ նվիրել, այլ նաիրյան շարքից: Ձեր Վահան
Նվարդ Թումանյանին

Վերլուծություն՝

Այս նամակում կա շատ հուզիչ տրամադրություն։ Նամակը հաղորդում է հուզիչ,զգացմունքային հարաբերություն և արտացոլում է Վահանի վերաբերմունքը կանանց նկատմամբ։ Վահանը մեղմ ու քնքուշ վերաբերմունքը շատ լավ արտահայտվում է իր ամեն բանաստեղծության ու նամակի մեջ։ Վահանը պատմում է, իր տպավորություններով կիսվում է Նվարդի հետ ու փորձում է գայթակղել նրան։ Վահանը մեջբերելով Արա գեղեցիկի մասին ստեղծագործությունը, ցանկանում է իր զգացմունքով կիսվել Նվարդի հետ։ Նա խոստանում է, որ չի դավաճանի Նվարդին, միշտ կսիրի նրան ու փոխանցում է նրան իր հուզմունքները։ Վահանը ամեն իր նախադասությունում խորհրդավոր միտք է արտահայտում։ Ամեն նախադասությունում կա հուզմունք ու քնքուշ խոսքեր։ Նա այդպես ուզում է գրավել աղջկա սիրտը, նրան հաճոյախոսություններ մղելով։ Նա ասում է,որ մատ ուրախ է Նվարդի նամակներ ստանալուց, բայց իր նամակ չգրելու պատճառը թաքնված է նրա հմտության մեջ, այսինքն նա այդպես ուզում է ասել, որ նա հանճար չէ, և չի կարողանում նորմալ ու զգացմունքային խոսքեր հաղորդել։

Համեմատություն՝

Նախորդ նամակի հետ համեմատ, այստեղ ես գտա շատ նմանություններ։ Ինչպես Նվարդին, այդպես էլ Անթառամին նա գրում էր ողջ սիրով, ներդնելով իր ողջ հոգին ու ուժը, փորձում էր ներողամիտ լինել նրանց նկատմամբ, փորձում էր ամեն բառում ներողություն խնդրել, փորձում էր ամեն տեղում հաճոյախոսություն նվիրել իր սիրած աղջիկներին։ Նվարդը Հովհաննես Թումանյանի դուստրն էր, ում Վահան Տերյանը լավ էր ճանաչում։ Վահան Տերյանը այս նամակում, Նվարդին փորձել է տրամադրել, փորձել է ուրախացնել մեջբերելով Շամիրամի բանաստեղծությունը։ Նա այսպես փորձում էր ասել, որ իրան ինչքան էլ գայթակղեն, ինչքան էլ փորեն ազդեցնել, ինքը միևնույնն է շարունակում է ու շարունակելու է սիրել Նվարդին։ Այս ամենը հայոց պատմությունից վերածվում է սիրո պատմություն։ Տերյանը այս նամակով փորձում էշահել սիրտը Նվարդի, փորձում է նրան ուրախացնել, նրան ջերմ խոսքերով ջերմացներ ու մեղմացներ։ Վահանը նախորդ նամակում արարներով էր պատմում, այսինքն սկսում էր մի պատմությունից, որի հինման վրա կառուցվել է մյուսը։ Ինքը ասում է, որ թատրոնից հետո մտածել է երկար ու ստացել է Անթառամի նամակը, որտեղ նշված էր, որ ինքը ամուսնանում է Մորոզովի հետ։ Վահանը փորձում էր աղջկա սիրտը մինչև վերջին վայրկյանը գրավեր, ինչքան էլ իրա համար տխուր նորություն էր իր սիրելի ամուսնությունը ուրիշի հետ, այնուամենայնիվ Վահան Տերյանը մինչև վերջին նախադասությունը, մինչև վերջին բառը մնաց շատ հարգալի, շատ շնորհքով ու դաստիարակված։ Իսկ այս նամակում, ինքը պարզապես փոխանցում էր իր տպավորությունները, կիսվում էր Նվարդի հետ, համարելով նրան ուշադիր ու վստահելի անձնավորություն։ Կարելի է ասել, որ այս նամակում ինքը չգտնելով համապատասխան թեմա զրուցելու, գրելու համար, որոշել էր պարզապես նրան մղել բանաստեղծություն, որով նա կկարողանար շահել վերջինիս սիրտը։

Նախորդ և այս նամակների նմանությունները շատ էին։ Նման էր Վահանի տրամադրվածությունը զրուցելու հանդեպ, նաև տրամադրությունն էր նման և այնտեղ և այստեղ։ Երկու տեղում էլ Վահանը շատ շնորհքով, բարի, կոկիկ, հավասարակշռված է իրեն պահում, փորձելով մինչև վերջին տողը գրավել սրտերը։ Վահան Տերյանի տրամադրվածությունը և նախորդ և այս նամակներում գրեթե նույնն է, քանի որ Վահան Տերյանը ոչ տխուր բանից է խոսացել, ոչ էլ ուրախ, նա պարզապես ցանկանում էր հաճոյախոսություններ մղել աղջիկներին։ Տրամադրությունը երկու տեղում էլ ուրախ է, զարմացած, հավասարակշռված, թախծոտ պահերը չեն գերակշռում, այլ ընդհակառակը ուրախներն են գերակշռում, որը ըստ նամակների գաղափարի ճիշտ է։ Ինձ համար երկու նամակներն էլ շատ հետաքրքիր ու խորհրդավոր թվաց, քանի որ ամեն տողում բացառիկ բաներ էին տեղի ունենում։ Իմ մոտ շատ տպավորվեց Վահանի վերաբերմունքը։ Վահանը իր վերաբերմունքով ինձ զարմացրեց, որովհետև նա անչափ գրագետ, անչափ հավարակաշռված ու խելացի մտքեր էր արտահայտում համ Անթառամին, համ էլ Նվարդին։ Երկուսին էլ նա լավ էր ճանաչում, դրա համար էլ որոշ պահերում նա նրանց անվանում է սեփական հորինված մականուններով։ Վահանը երկու նամակներում էլ խոսում էր գրագետ, խոսում էր “Դուք”-ով, որը շատ մեծ կարևորություն է նրա մտածելակերպի մեջ։ Ինձ երկուսն էլ շատ դուր եկան, երկուսն էլ հետաքրքիր ու խորհրդավոր թվացին։