Ցուցակը թարգմանել եմ օգտվելով հետևյալ կայքերից․ 1 կայք, 2 կայք, 3 կայք
1. Լիխտենշտեյնը շատ փոքր քաղաք-պետություն է, որն գտնվում է Շվեյցարիայի ու Ավստրիայի միջև, և այն գրեթե 7 անգամ փոքր է Լոս-Անջելեսից։ Այն Եվրոպայի չորրորդ ամենափոք պետությունն է Վատիկանից, Սան-Մարինոյից ու Մոնակոյից հետո։
2. Լիխտենշտեյնը միակ երկիրն է աշխարհում, որի տարածքի 100%-ը լեռնային է, գտնվում է ամբողջովին Ալպյան լեռների վրա։ Լիխտենշտեյնի ամենափոքր մակարդակը ծովի մակերևույթից գտնվում է 1400 մետրի վրա։
3. Լիխտենշտեյնի ներքին ապրանքաշրջանառության թիվը կազմում է 165,028$ ԱՄՆ դոլլար, որն երկրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում Մոնակոյից հետ։
4. Լիխտենշտեյնը չունի իր սեփական բանակը 1868 թվականից սկսած։ Բայց այն պաշտպանվում է Շվեյցարական գվարդիայի կողմից, որն պաշտպանում է նաև Հռոմի Պապուն։
5. Լիխտենշտեյնի նման հարուստ ու զարգացած քաղաք-պետությունը չունի ոչ մի օդանավակայան կամ գնացքային կայարան։ Զբոսաշրջիկները ժամանում են հարևան պետություններ, որից հետո ավտոմեքենայով գնում են այդ երկիրը։

6. Լիխտենշտեյնը ռեկորդակիր է կեղծ ատամների ցուցանիշով։ Բնակչության կեսը հագնում է այդ կեղծ ատամները, քանի որ նրանք չեն ցանկանում մարդկության մեջ երևալ նրանց իսկական ատամներով։ Այդ երկրի ամենալավ ու զարգացող բիզնեսներից է կեղծ ատամներ վաճառելը։

7. Լիխտենշտեյնը միակ երկիրն է, որտեղ չկան օտարերկրյա դեսպանատներ, դեսպաններ։ Այդպիսի հարցերով զբաղվում է հարևան Շվեյցարիան, որի հետ Լիխտենշտեյնը ազատ հարաբերությունների մեջ է 19-րդ դարից։ Նաև նրանց սահմանին չկան կանգնած զինվորականներ, այդ սահմանը լիովին ազատ է։

8. Լիխտենշտեյնի պաշտոնական հիմնը հիմնված է Գերմանիայի հիմնի վրա։ Նույն երգն է նույն երաժշտությունն է, պարզապես բառերն են ուրիշ ձև հնչում։ Բայց Լիխտենշտեյնում պաշտոնական լեզուն կա և մնում է Գերմաներենը։

9. Շվեյցարիան գրավել էր Լիխտենշտեյնը, բայց վերջինս չի իմացել դա։ 2007 թվականի գարնանը շվեյցարական գվարդիան ներխուժել է Լիխտենշտեյն հանկարծակի, քանի որ նրանք խառնել էին տեղանքները։ Այդպես ներխուժելով նրանք հասել են մայրաքաղաք Վադուց։ Բնակչությունը և կառավարությունը անհագստացած էին, քանի որ նրանք չունեին սեփական բանակը։

10. Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, Լիխտենշտեյնը նույնպես մասնակցում էր ռազմական գործողությունների, ուղարկելով առաջնագիծ իր միակ 80 զինվորներին։ Կառավարությունը ապշած էր, երբ նրանք վերադարձել էին ողջ և առողջ 81 հոգով։ Նրանք ճանապարհին ընկերացել էին մի օտար զինվորի հետ։
11. Մարդ կարող է Լիխտենշտեյնը ամբողջությամբ շրջանցել ընդամենը մի քանի օրում։ Լիխտենշտեյնի տարածքը կազմում է 62 կմ2։
12. Տարին մեկ անգամ Լիխտենշտեյնի կառավարությունը կազմակերպում է մեծ ընթրիք, որին մասնակցում են բոլոր քաղաքապետները, քաղաքական գործիչները, նույնիսկ հասարակ մահացուները։ Այդ ընթրիքի ծախսը վճարում է կառավարությունը։

13. Լիխտենշտեյնում ամենագնահատվող մասնագիտություններից իրավաբաններն են, մանկավարժները, տնտեսագետները։ Իսկ լավ վարձատրվող աշխատանքներից ոստիկանության աշխատակից ($1200 ամսեկան), ուսուցիչներն ու դասախոսները ($1300-1500 ամսեկան) և քաղաքական գործիչները ($2000-2500)։

14. Ինչպես և Լյուքսեմբուրգում, այդպես էլ Լիխտենշտեյնում, հանրային ավտոբուսները, սայլակները անվճար են, նույնիսկ օտարերկրացիների համար։

15. Լիխտենշտեյնը աշխարհի ամենաապահով երկրներից մեկն է։ Անցած տարվա տվյալներով այդ երկրի միակ բանտում նստած էր 10 հանցագործ։ Լիխտենշտեյնի աձնագիրը աշխարհի ամենաազդեցիկ անձնագրերից մեկն է, որն թույլ է տալիս այցելել առանց վիզայի հարյուրից ավել երկիր։
