14․02-19․02

Թեման.Մարմնի իմպուլս:Իմպուլսի պահպանման օրենք:Ռեակտիվ շարժում

Դասարանում քննարկվող հարցեր.

 1.Ո՞ր մեծություննէ կոչվում մարմնի իմպուլս

Մարմնի իմպուլս կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և արագության արտադրյալին։

 2.Ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի իմպուլսը

Մարմնի իմպուլսը նշանակում ենք p տառով․

բանաձև՝ p=mv

 3.Ի՞նչ միավորով է չափվում իմպուլսը միավորների ՄՀ-ում

Միավորների ՄՀ-ում զանգվածի միավորը մեկ կգ-ն է, իսկ արագության միավոր մեկ մետր/վայրկյան, ուստի իմպուլսի միավորը կլինի 1կգ*մ/վ, այն հավասար է 1 կգ զանգվածով մարմնի իմպուլսին, երբ այն շարժվում է 1մ/վ արագությամբ։

 4.Իմպուլսը վեկտորական մեծություն է ,թե՞ սկալյար

Վեկտորական է, քանի որ ունի և ուղղություն և միավոր ժամանակ։

5.Ի՞նչն են անվանում համակարգի իմպուլս

Համակարգի իմպուլս կոչվում է համակարգի բոլոր մարմինների իմպուլսների գումարին։

6.Մարմինների ո՞ր համակարգն է կոչվում փակ

Մարմինների համակարգը կոչվում է փակ, եթե համակարգի մարմինները չեն փոխազդում արտաքին մարմինների հետ, կամ այդ փոխազդեցությունն այնքան փոքր է, որ կարելի է անտեսել։

 7.Ձևակերպել իմպուլսի պահպանման օրենքը

Փակ համակարգի մարմինների իմպուլսների գումարը, անկախ մարմինների փոխազդեցությունից, չի փոխվում։

 8.Ո՞ր շարժումն է կոչվում ռեակտիվ

Ռեակտիվ անվանում են այն շարժումը, որն առաջանում է, երբ մարմնից անջատվում է նրա մի մասը՝ որոշակի արագությամբ, որի հետևանքով մնացած մասը ձեռք է բերում հակառակ ուղղված արագություն։

9.Ի՞նչ կառուցվածք ունի հրթիռը

  1. Պատյան
  2. Վառելիք
  3. Ելքի փողակ
  4. Այրված գազեր
  5. Օգտակար բեռ

Սովորել Է. Ղազարյանի դասագրքից էջ34-ից մինչև  էջ41-ը

Կատարել Ղազարյանի դասագրքի էջ41-ի 7-րդ առաջադրանքը

Կրկնել ստորև անցած թեմաները,կարգի բերել բլոգները:

Լրացուցիչ առաջադրանք․Լուծել Է.Ղազարյանի դասագրքից էջ 177-ից,մինչև 178-ի խնդիները 27-ից մինչև 46-ը: