Սրտամկանի ինֆարկտ,առողջ սիրտ,Ինսուլտ՝գլխուղեղի կաթված։

Լրացուցիչ աշխատանք.

Այս նյութերը նայել, թարգմանել, պատրաստել ուսումնական նյութ՝ հայերեն

Ինչպես բոլոր օրգանները, սիրտը նույնպես ունի թթվածնով հարուստ արյան մշտական մատակարարման կարիք։

Երբ սրտի մի մասի արյունամատակարարումը հանկարծակի դադարում է, այդ շրջանի սրտամկանը սկսում է նախ իշեմիայի ենթարկվել (արյան հոսքի թուլացման պայմաններում թթվածնաքաղց), որից հետո՝ մեռուկանալ (նեկրոզ)։

Բուժման բացակայության պայմաններում սրտամկանի իշեմիկ փոփոխությունները դառնում են անդառնալի։ Եթե այս ճանապարհով մեռուկանում է սրտամկանի մեծ տեղամաս, սրտի աշխատանքը կարող է դադարել (սրտի կանգ) և բերել մարդու մահվան։

Որպես կանոն՝ սրտամկանի ինֆարկտի հիմնական պատճառն աթերոսկլերոզի հետևանքով սրտի պսակային զարկերակների ախտահարումն է, որը հանգեցնում է դրանց լուսանցքների նեղացմանը։ Հաճախ անոթների ախտահարման հատվածում աթերոսկլերոզային գործընթացն ուղեկցվում է թրոմբոզով (անոթների խցանում), որի հետևանքով լրիվ կամ մասնակի դադարում է արյան հոսքը սրտամկանի համապատասխան հատված։ Թրոմբի առաջացմանը նպաստում են արյան մակարդման խանգարումները։ Որոշակի դեր ունի պսակային զարկերակների ճյուղերի կծկանքը։ Սրտամկանի ինֆարկտի առաջացմանը նպաստում են հիպերտոնիկ հիվանդությունը, շաքարախտը, ճարպակալումը, նյարդային գերլարումն ու հոգեկան ցնցումները, ծխելը։ Սրտամկանի ինֆարկտը մեծ մասամբ առաջանում է կրծքային հեղձուկի ֆոնի վրա, որի դեպքում ֆիզիկական և հոգեկան գերլարումները կարող են դառնալ սրտամկանի ինֆարկտի անմիջական պատճառ։

Ինսուլտի պատճառները՝

Ինչպե՞ս է տեղի ունենում գլխուղեղի կաթվածը

Մեր ուղեղը, ինչպես մնացած բոլոր օրգանները, սնվում են թթվածնով հարուստ զարկերակային արյունով: Ուղեղի անոթների խցանման կամ վնասման դեպքում ուղեղը մնում է առանց սնուցման: Հետևող արձագանքը լինում է տվյալ հատվածի մահը: Ուղեղի մահացած հատվածի հետ մարդը կորցնում է այն ֆունկցիաները, որոնց համար այն պատասխանատու էր: Այդպես է զարգանում է իշեմիկ կաթվածը: Վտանգավորը այն է, որ աղտանիշներն աստիճանաբար են զարգանում, իսկ օգնությունը պետք է ցուցաբերել անոթների խցանումից ոչ ուշ, քան 3 ժամից: Հեմորագիկ կաթվածը հանկարծակի է առաջանում: Այդ դեպքում բարձր զարկերակային ճնշման ֆոնի վրա պայթում են ուղեղի անոթները և արյունը լցնում է տվյալ հատվածը: Հեմատոմա է առաջանում: Առողջությունը պահպանելու համար հարկավոր է հիվանդանոց հասնել մեկ ժամվա ընթացքում:

Մեզանից յուրաքանչյուրը պետք է իմանա ինսուլտի 5 հիմնական ախտանիշները.

  • Դեմքի, ձեռքերի կամ ոտքերի անզգայացում
  • Խոսքի կամ ձայների ընկալումների, շարժումների կոորդինացիայի խանգարում
  • Տեսողության կտրուկ վատացում
  • Գլխապտույտ
  • Անհավանական ուժեղ գլխացավ

Ինսուլտիպատճառները

Սթրես

Նյարդային համակարգում ադրենալինի և սթրեսի հորմոնների անընդհատ առաջացումը բարձրացնում է զարկերակային ճնշումը: Դա փոխում է անոթների կառուցվածքը, բարձրացնում է արյան լյարդացումը և տրոմբ  է առաջացնում:

Ծխելը

Նիկոտինը նեղացնում է անոթները և կծկումներ է առաջացնում: Ծխախոտի մեջ առկա թունավոր նյութերը նպաստում են, որպեսզի խոլեստերինը նստի անոթների պատերին և տրոմբ առաջանա:

Ալկոհոլ

Սպիրտը բարձրացնում է զարկերակային ճնշումը, կարող է հանգեցնել խրոնիկ հիպերտոնիայի: Այդ հիվանդություններով Դուք մեխանիկորեն հայտնվում եք ռիսկի խմբում:

Ճարպակալություն

Եթե մարդու մոտ ավելորդ քաշ կա, ապա սիրտը ստիպված է ավելի ծանրաբեռնված աշխատել: Անոթները կարող են չհաղթահարել այդպիսի ծանրաբեռնվածությունը և դա կհանգեցնի ճնշման բարձրացման:

Հիպոդինամիա

Նստակյաց ապրելակերպը ստիպում է անոթներին ծուլանալ, իսկ ուղեղի բջիջներին տառապել թթվածնի պակասից:

Շաքարախտ

Շաքարախտի ժամանակ գլյուկոզայի բարձր աստիճանը բերում է նրան, որ ճարպային նստվածքներն արյունատար անոթների մեջ մեծանում են: Որքան մեծ են ճարպային նստվածքներն, այնքան ավելի մեծ է ինսուլտի հավանականությունը:

Հիպերխոլեստերինեմիա

«Վատ» խոլեստերինի բարձր աստիճանն արյան մեջ հանգեցնում է ատերոսկլերոզի զարգացմանը: Դա կարող է տրոմբներ առաջացնել, նեղացնել անոթները և հանգեցնել ինսուլտի:

Ինչ պետք է անել ինսուլտի ժամանակ՝

Եթե Դուք գտնվում եք մի մարդու կողքը, ով ունի ինսուլտի բացահայտ ախտանիշներ, ապա Դուք պետք է մի քանի գործողություններ կատարեք: Դրանցից կախված է մարդու կյանքը:  

1. Առաջին հերթին միանգամից պետք է շտապօգնություն կանչել: Յուրաքանչյուր րոպեն չափազանց կարևոր է:

2. Եթե միջադեպը տեղի է ունեցել սենյակում, ապա անմիջապես դուրս հանեք բոլոր ավելորդ մարդկանց: Եթե փողոցում՝ խնդրեք բոլորին ետ կանգնել և չխանգարել մաքուր թթվածնի հոսքին: Մարդու կողքը պետք է մնան միայն նրանք, ովքեր կարող են օգնել:

3. Ոչ մի դեպքում մի տեղաշարժեք մարդուն: Դա վտանգավոր է: Հիվանդին պետք է թողնել այնտեղ, որտեղ որ տեղի է ունեցել կաթվածը: Մի տեղափոխեք մահճակալի վրա:

4. Մի փոքր վեր բարձրացրեք հիվանդի մարմնի վերին հատվածը և գլուխը (մոտ 30 աստիճան): Ավելի լավ է մի քանի բարձ դնել: Հանեք ձիգ, շնչելուն խանգարող հագուստները:

5. Ապահովեք մաքուր օդի հոսքը:

6. Եթե փսխուք սկսվի, ապա թեքեք հիվանդի գլուխը մի կողմի վրա և որքան հնարավոր է, լավ մաքրեք փսխուքը, քանի որ հիվանդը կարող է խեղդվել:

7. Հաճախակի այնպես է լինում, որ ինսուլտը զուգորդվում է է պիլեպտիկ նոպաներով: Դրանք կարող են հաջորդել մեկը մյուսին: Այդ դեպքում հիվանդին կողքի պառկեցրեք, բերանը գդալ կամ փայտիկ դրեք և մաքրեք առաջացած փրփուրը: Ամենակարևորն է, որ չսեղմեք հիվանդին, նրան պետք է թեթևակի բռնել և վերջ: Արգելվում է անուշադիր մոտ պահել:

8. Կարող է այնպես պատահել, որ հիվանդի սիրտը կանգնի: Պետք է միանգամից սրտի մերսում անել և արհեստական շնչառություն տալ:

Կանխարգելում և բուժում՝

Կանխարգելում

Աթերոսկլերոզի կանխումը զգալիորեն նպաստում է սրտամկանի ինֆարկտի կանխարգելմանը։ Սրտամկանի ինֆարկտից հետո կանխարգելիչ միջոցառումներն ուղղված են սրտի իշեմիկ հիվանդության սրացումների, սրտամկանի ինֆարկտի կրկնվելու և սրտի գործունեության խանգարումների կանխմանը։

Օրվա ռեժիմը պետք է լինի խիստ չափավորված, ամեն օր վեր կենալ ու քնել նույն ժամերին։ Քնել 7 ժամից ոչ պակաս։ Շտապողականությունն ու արագ քայլքը սառը օդում կարող են նոպայի պատճառ դառնալ։ Արգելվում են ֆիզիկական և նյարդային լարումով աշխատանքները և այլն։ Հանգստյան օրերն ու արձակուրդն անցկացնել մաքուր օդում, օգտակար են զբոսանքը, թեթև ֆիզիկական բեռնվածությունը, որոնք մարզում են սիրտանոթային համակարգը, բարելավում սրտամկանի կծկողականությունը և արյունամատակարարումը։ Սնուցումը պետք է լինի չորսանգամյա, բազմատեսակ, վիտամիններով հարուստ և սահմանափակ կալորիականությամբ (օրական 2500 կկալ-ից ոչ ավելի)։ Ճիշտ սնուցման դեպքում հիվանդի քաշը չպետք է ավելանա։ 

Սրտամկանի ինֆարկտի կանխարգելման անհրաժեշտ պայմաններից են չծխելը, ալկոհոլը չչարաշահելը։ Քանի որ նյարդային խանգարումները նոպայի առաջացման անմիջական պատճառ են, ուստի շատ կարևոր է ընտանիքում և աշխատավայրում բնականոն փոխհարաբերությունների պահպանումը։ Առողջարարական բուժման բնույթն անպայման պետք է համաձայնեցնել բժշկի հետ:

Իմ պատրաստած տեսանյութը՝