Ընթերցանության դասաժամի համար, ես նախընտրեցի վերցնել արկածային գիրք, քանի որ ես շատ եմ սիրում կարդալ արկածային գրքեր։ Ես ընտրեցի Ռոալդ Դալի “Չարլին և շոկոլադե գործարանը”։ Ես սա ընտրեցի քանի, որ ես դրա ֆիլմը դիտել եմ, և ինձ հետաքրքիր եղավ կարդալ նաև դրա մասին գիրքը։
Վերլուծում ՝
Իհարկե առաջին օրվա համար, քիչ եմ ընթերցել։ Այսօր ավելի շատ գիրքը ծանոթացրեց գլխավոր հերոսների հետ, որոնցից մեկը Չարլին էր, ով ապրում էր աղքատ խրճիթում։ Մեջբերեմ մի քանի պահ, որն ապացուցում էր Չարլիի նվիրվածությունը և հասկացողությունը։ Չարլին քաջ գիտեր, որ նա ապրում է աղքատ ընտանիքում, նրա ծողները խնամում են ոչ միայն իրան, այլև երկու տատիկների և երկու պապիկների։ Չարլին լավ հասկանում էր, որ նրա ընտանիքը այդքան հնարավորություն չունի, որպեսզի նրան ամեն օր ապահովի նրա սիրելի ուտելիքներով և զբաղմունքներով։ Չարլիի այդ մտածելակերպը ութ տարեկան երեխայի համար շատ զարմանալի թվաց, քանի որ այդ տարիքում երեխաների ցանկությունները ունենալ այս կամ այն շատ մեծ է։ Չարլին գրքում ներկայացվում է, որպես գլխավոր հերոս, բայց բացի նրանից սյուժեյում ներկայացվում են նաև երկրորդական հեորսներ, որոնք կատարում են առաջնային դերեր։ Դրանցից վառ օրինակ է պապիկ Ջոն, որ ամեն երեկո Չարլիին պատմում էր մի հետաքրքիր պատմություն։ Չարլիի նվիրվածությունը օգնել մտերիմներին և հարազատներին մեծ էր, քանի որ նա այդքան փոքր տարիքից գիտակցում էր, որ ծնվել է աղքատ միջավայրում, նրա ընտանիքը չի կարողանում ապահովել նրան ամեն ինչով, նա չի կարող նորմալ սնվել ամեն օր։ Դա նրան ավելի էր նպատակասլած դարձնում և նա շատ էր ուզում անցնել նորմալ կյանքի։ Ես իհարկե ընթերցեցի ընդամենը մի քանի էջ, բայց այդ մի քանի էջում հստակ ու պարզ ներկայացվեց հերոսի վիճակը, նրա խնդիրները։ Չարլիին շատ խելացի, շատ տրամաբանող անձնավորություն էր և ֆիլմում, և գրքի առաջին էջերում։ Այս մի քանի էջի ժամանակ ոչ մի սյուժեյի շրջադարձներ չնկատեցի, քանի որ սա առաջին արարն էր, այստեղ ներկայացվում էր գլխավոր հերոսը, նրա ընտանիքը, նրա զբաղմունքը, սովորությունները և ակնկալիքները։ Դեռ հետագայում Չարլիին կսպասվի լավ իրադարձություններ․․․