Ընթերցել և տեսագրել Հ․ Թումանյանի քառյակներից․
Ես ընտրել եմ հետևյալ քառյակները՝
Երկու դարի արանքում,
Երկու քարի արանքում,
Հոգնել եմ նոր ընկերի
Ու հին ցարի արանքում։
1917, Հունվարի 15
Առատ կլինի կինը արդ,
Կնկնի էգի գինը արդ,
Կբարձրանա նրա տեղ
Ազատ, անկախ կինը մարդ։
1917 Հունվարի 16
Մինչև էսօր իմ օրում
Մարդ չեմ տեսել ես շորում.
Մարդը մերկ է ու անինչ,
Սիրտ ունի լոկ իր փորում։
1917, Հունվարի 16
Ծով է իմ վիշտն, անափ ու խոր,
Լիքն ակունքով հազարավոր.
Իմ զայրույթը լիքն է սիրով,
Իմ գիշերը` լիքն աստղերով։
1917, Փետրվարի 9
Քանի՜ մահ կա իմ սրտում,
Թափուր գահ կա իմ սրտում.
Չէ՛, դու էլ ես մահացու.
Մահի ահ կա իմ սրտում։
1917, Նոյեմբերի 7
Կյանքից հարբած անցավոր,
Ահա դարձյալ անցավ օր,
Դու վազում ես դեպի մահ —
Մահը բռնում հանցավոր։
1917, Նոյեմբերի 10
Ե՛տ եկե՜ք…
Գարնան վարար գետ եկե՛ք
Անցա՜ծ օրեր, խի՛նդ ու սե՛ր,
Դարձե՜ք, իրար հետ եկե՜ք։
1917, Նոյեմբերի 11
Ընթերցումը նվիրված է Հովհաննես Թումանյանի 153 ամյակին