Դասի հղումը

1. Բնութագրեք Վրաստանի աշխարհագրական դիրքը:

Վրաստանի աշխարհագրական դիրքը զանազան է։ Այն բաժանված է երեք մասի՝ անտառային, լեռնային ու դաշտավայրային։ Անտառային հատվածը կազմում է երկրի մոտ քառասուն տոկոսը, մինչ դեռ լեռնայինը երկրի ամբողջ տարածքի մեկ երեքերորդ մասը։ Իսկ դաշտավայրերը այստեղ քիչ են, բայց տեղակայված են շատ բարենպաստ վայրերում։ Այդպիսի վայրերը թույլ են տալիս գյուղատնտեսությամբ զբաղվել ու զարգացնել այն։ Երկրի տարբեր հատվածներում գյուղատնտեսության ու արդյունաբերության տարբեր ճյուղեր են զարգացած։ Արևմտյան հատվածում, որտեղ ծով է առկա, այդտեղ ավելի բարենպաստ է մշակաբույսեր աճեցնելը։ Դրանք են ցիտրոնը, թեյը, զանազան հատապտուղները, մրգեր ու ծառերը։ Վրաստանը ունի ելք դեպի Սև ծով, որն իր համար հարուստ հանքավայր է համարվում, նաև շատ կարևոր միջազգային նավային ճանապարհ։ Վրաստանի երկու խոշոր գետերն են Կուրն ու Ռիցան, որոնց վրա կառուցված են ջրամբարներ, որոնք էլեկտրաէներգիա ու ոռոգման ջուր են մատակարարում բնակչությանը։

Հյուսիսից ձգվում են Մեծ Հայքի լեռները, իսկ հարավից Փոքր Հայքի։ Եվ այդ երկու լեռնաշղթաները միմյանց է կապում երկար ձգվող ուրիշ լեռնաշղթա։ Դրանց միջև են տեղակայված կարևոր քաղաքաները, կարևոր դաշտավայրերն ու մարգագետինները։ Վրաստանի աշխարհագրական դիրքը այդքան էլ հարուստ չէ, բայց կան որոշ կետեր, որոնք կնշեմ։

Վրաստանը շատ նավթ ու գազ չի արտահանում և ներմուծում է տարբեր երկրներից։ Սև ծովը հարուստ է տարբեր մետաղներով։ Պղինձը, մանգանը, ցինկը այստեղ տարածված են ու կան շատ քաղաքներ, որոնք զբաղվում են դրանց արտահանմամբ։ Այստեղ կարևոր դեր են խաղում մշակաբույսերը, դեղորայքը և սննդամթերքը։ Անասնապահությունը այդքան էլ զարգացած չէ, բայց ոչխաչաբուծությունն ու խոզապահությունը ունեն որոշ զարգացում։ Վրաստանը ունի քիչ քանակի վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը, ունի միջին քանակի շինանյութեր, որոնցից է մարմարը։ Վրաստանը կենտրոնանում է նորանոր տեխնիկայի ներմուծման մեջ և փորձում է զարգացնել այդ ճյուղերը։ Վրաստանը զարգացած արդյունաբերություն ունի, դրա կարևոր մասն են կազմում գյուղտնտեսությունը, սննդամթերքի արդյունաբերությունը, թեթև և քիմիական արդյունաբերությունը։

2. Ի՞նչ դեր ունի Վրաստանը հվ-արմ Ասիայում:

Վրաստանը հարավ-արևմտյան Ասիայի միջին զարգացած պետություններից է։ Վրաստանը հարավ-արևմտյան Ասիայի երեք երկրներից մեկն է, որը դավանում է քրիստոնեությունը, մյուս երկուսն են՝ Հայաստանն ու Կիպրոսը։ Եվ դա է պատճառը, որ հարավ-արևմտյան տարածաշրջանում այդքան էլ զարգացած չեն հարաբերությունները։ Վրաստանը լավ հարաբերությունների մեջ է Հայաստանի, Թուրքիայի, եվրոպական երկրներից՝ Գերմանիայի, Իտալիայի ու Հունաստանի հետ։ Իսկ հարավ-արևմտյան Ասիայում գերազանցում են իսլամ դավանող պետությունները, որոնք իրենց հերթին դժվարեցնում են հարաբերությունների կարգավորմանը Վրաստանի հետ։ Վրաստանի կարևոր դերերից մեկը դա ցամաքային ու ջրային ճանապարհներ են, որոնցով հարավ-արևմտյան Ասիայի մի շարք երկրների քաղաքացիները մուտք են գործում Ռուսաստանի Դաշնություն, դրանից էլ Եվրոպա, կամ Արևելյան Ասիա։ Զարգացած է Վրաստանի նավային ու ցամաքային ճանապարհները, քանի որ Վրաստանը “կապում” է ՌԴ, Եվրոպան Հարավ-արևմտյան Ասիայի հետ։ Այն հանդիսանում է “միջանցք”, որն կապում է երկու տարածաշրջանները։ Այդ ճանապարհը մեծ եկամուտներ է բերում Վրաստանի տնտեսությանը։ Վրաստանը ունի ավելի լավ հարաբերություններ արևմուտքի ու Հյուսիսային Ալիանսի հետ, քան հարավ-արևմտյան երկրների հետ։ Բացառում ենք Հայաստանի Հանրապետությունն ու Թուրքիան։ Ադրբեջանի հետ կապ ունի նավթամուղիների շնորհիվ և այդպես են զարգանում երկու պետությունների միջև հարաբերությունները։

3. Որո՞նք են Վրաստանի զարգացման նախադրյալները:

Վրաստանի զարգացման խանադրյալներից են թեթև և քիմիական արդյունաբերությունը, նորանոր տեխնիկայի զարգացումն ու արտահանումը։ Զարգացման նախադրյալներից ամենակարևորը դա Սև ծովն է, որը պարգևում է շատ կարևոր շինարարական նյութեր։ Սև ծովը հարուստ է տարբեր մետաղներով։ Մետալուրգիան ու մետաղաձուլությունը Վրաստանում զարգացած են։ Այստեղ արտահանում են մանգան, պղինձ, արծաթ, ցինկ և այլ կարևոր քիմիական տարրեր։ Զարգացած է հարաբերությունները Հյուսիսային Ալիանսի ու Եվրոպական մի շարք երկրների հետ հարաբերությունները, որոնք մեծ եկամուտներ են բերում Վրաստանին։ Զարգացման նախադրյալ է աշխարհագրական դիրքը, քանի որ դրա շնորհիվ է, որ Վրաստանը ունի ելք դեպի ծով ու գտնվում է երկու տարածաշրջանների մեջտեղում, որը նրան տարեկան մեծ գումարներ է պարգևում։ Վրաստանի զարգացման նախադրյալներից է նաև տուրիզմը, քանի որ ամեն տարի այս երկիր հաճախում են շատ մարդիկ աշխատելու նպատակով։ Վրաստանի զարգացման նախադրյալներից է թեթև արդյունաբերությունը, նաև մշակաբույսերի աճեցումն ու արտահանումը։ Վրաստանը աճեցնում է եգիպտացորեն, գարի, ցորեն, ցիտրոս, խաղող, պատրաստում է գինի, արտահանում է հանքային ջրեր, որոնցից ամենախոշոր ֆիրման դա <Բորժոմի>-ն է։ Այս հետևյալ կետերը մեծ եկամուտներ ու մեծ հաջողություններ են բերում Վրաստանին, դրա շնորհիվ է, որ Վրաստանը հարավ-արևմտյան տարածաշրջանում համարվում է զարգացած պետություն, բայց իհարկե կան որոշ անհամաձայնություններ կապված Վրաստանի որոշ տարածքների։

4. Գնահատեք հայ-վրացական հարաբերությունները, ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ՀՀ-ի համար, ի՞նչ ուղղությամբ պետք է զարգանան այդ հարաբերությունները:

Հայ-վրացական հարաբերությունների գնահատականը կարող եմ տալ հետևյալ կերպ։ ՀՀ-ի ու Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները իմ կարծիքով դեռ զարգացման փուլում են, ու հետագայում կարող է նկատվել պետությունների միջև զարգացում։ Զարգացման գլխավոր նախադրյալներից կարող է դառնալ ազգերի միջև ջերմ հարաբերությունները, մշակութային ու պատմական կապերը, նաև կրոնը և աշխարհագրական դիրքը։ Վրաստանի ու ՀՀ-ի հարաբերությունները այնքան լավ չեն, ինչքան Թուրքիայի ու Ադրբեջանի հարաբերությունենրը, բայց մոտ ապագայում կարող է լինել մեծ զարգացում։ Հայաստանը ու Վրաստանը համարվում են Կովկասի երկրներ, որոնցից Վրաստանը բաժանում է Կովկասը ՌԴ-ից ոււ արևմուտքից, իսկ Հայաստանը, որպես միջանցք միացնում է Կովկասը, արևմուտքը հարավ-արևմտյան, ասիական տարածաշրջանների հետ։ Այստեղ գլխավոր դերում է երկու երկրների կապերը ճանապարհային, օդային։ Վրաստանը ՀՀ-ի համար համարվում է ելք դեպի ՌԴ, դեպի Եվրոպա, քանի դեռ չեն բացվել Թուրքիայի հետ ճանապարհներն ու սահմանները, իսկ ՀՀ-ն ծառայում է Վրաստանի համար մուտք դեպի Հարավ-արևմտյան տարածաշրջան, ինչպես նաև Ասիա։ ՀՀ-ն ու Վրաստանը մեծ զարգացում կարող են ունենալ գյուղատնտեսության մեջ, քանի որ երկուսի աշխարհագրական դիրքը թույլ է տալիս որոշակի չափով արտադրել գյուղատնտեսական ապրանքներ։ ՀՀ-ն ու Վրաստանը ունեն լավ մշակութային ու պատմական կապեր, որոնք իմ կարծիքով ներկայում և ապագայում կհանդիսանան ամուր հիմք նոր ու ավելի բարեկարգ հարաբերությունների։ Մոտ ապագայում կարելի է նաև զարգացում տեսնել տեխնիկայի, արտադրության ոլորտում, քանի որ երկուսն էլ զարգացող պետություններ են, ուստի դրա համար էլ ժամանակաի ընթացքում կարող է նկատվել փոփոխություն արտադրության, հումքի և ներմուծման մեջ։ Վրաստանը ունի ելք դեպի ծով, իսկ ՀՀ-ն չունի ելք, բայց ունի շատ տեսարժան վայրեր, որոնք կարող են դառնալ տուրիզմի նոր շրջան երկու երկրների միջև։ Իմ կարծիքով պատմամշակութային կապերը նույնպես դրական կողմով կազդեն երկու պետությունների զարգացման, փոխհարաբերությունների և փոխհարգանքի մեջ։

Վրաստանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները

Վրաստանի հարևաններն են հյուսիսից Ռուսաստանի Դաշնությունը, Հարավ-արևելքից Ադրբեջանի Հանրապետությունը, հարավից Հայաստանի Հանրապետությունը և հարավ-արևմուտքից Թուրքիայի Հանրապետությունը։ Նաև իր տարածքում են գտնվում երկու ոչ ճանաչված պետություններ՝ Հարավային Օսետիան և Աբխազիան։ Այդ երկու տարածաշրջանները պատճառ են դառնում ռուս-վրացական հարաբերությունների վաթարացման, քանի որ Ռուսաստանը ճանաչում է երկու երկրներն էլ, իսկ Վրաստանը կտրականապես դեմ է իրավիճակի այդպիսի զարգացման, քանի որ երկուսն էլ ԽՍՀՄ-ից առաջ եղել են Վրաստանի կազմում։ Վրաստանը հարևանների հետ ունի նորմալ, ստաբիլ հարաբերություններ, որոնցից Հայաստանը, Թուրքիան տարածաշրջանում գլխավոր “դաշնակիցներն” են, իսկ Ադրբեջանի հետ այդքան լավ զարգացած չեն հարաբերությունները։ Ռուսաստանի հետ չկա նորմալ հարաբերություն, քանի որ բացի երկու չճանաչված երկրներից, կա նաև ուրիշ խնդիր։ Վրաստանը ցանկանում է մտնել Հյուսիսային Ալիանս՝ ՆԱՏՈ, որին դեմ է Ռուսաստանը, քանի որ վերջինս չի ուզում սահմանակցել ՆԱՏՈ-յի անդամների հետ։ Նշեմ, որ չորս երկրներ կան, որոնք հանդիսանում են ՆԱՏՈ-յի անդամ և հարևան են Ռուսաստանի հետ։ Դրանք են՝ Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը։ Նաև խնդիր է դրված Ուկրաինայի և Վրաստանի անդամակցմանը։