Ընթերցանության օր՝ մաս երկու

 Արդեն մեր ընթերցանության երկրորդ օրն է, և ես շարունակում եմ ընթերցել Ռոալդ Դալի <<Չարլին և շոկոլադե գործարանը>> վիպակը։ Այն շատ հետաքրքիր սյուժեյի շրջապտույտներ է ներկայացնում ընթերցողներին։ Նախորդ ընթերցանության ժամանակ ես ծանոթացա գլխավոր և երկրորդական հերոսների հետ, իմացա իրենց դրությունը, իրենց կենցաղային վիճակը։ Այսօր ես ծանոթացա ավելի խորը հերոսների հետ և այստեղ առաջին անգամ կատարվեց սյուժեի շրջապտույտ։

Այդ շրջապտույտը ուներ իր ենթատեսքտը։ Երբ Վիլլի Վոնկան իմանում է, որ իր անձնակազմում լրտեսներ կան, նա միանգամից փակում է այն, աշխատանքից զրկելով հարյուրավոր բանվորների, քանի որ նա չի իմանում, թե նրանցից ով է լրտես, ով՝ ոչ։ Բայց մի քանի ամիս հետո բացում է իր գործարանը, որպեսզի շարունակի իր արտադրությունը։ Մի քանի օր հետո Բաքեթների ընտանիքը իմանում է, որ Վիլլին խաղարկում է հինգ ՈՍԿԵ ՏՈՄՍ, ինչը կարող էր շահել յուրաքանչյուր ոք։ Առաջին չորս տոմսերը ստանում են միջին, բարձր խավի երեխաները, որոնք իրենց պահվածքով զարմացնում էին, ոչ միայն իրենց ծնողներին, այլ նաև ամբոխին, որը հավաքվել էր իրենց տանը։

Այսքան հպարտ և ինքնավստահ երեխաներն են ստանում, իսկ Չարլին մնում է առանց ոչինչ։ Բայց քանի, որ իր ծնողները խոստացել են, որ ամեն իր ծննդյան տարդերաձին գնելու են շոկոլադե սալիկ, այս տարեդարձին նույնպես գնեցին այն։

Չարլիի ծնողները շատ աղքատ էին, և կարող էին թույլ տալ ընդամենը մեկ սալիկ ամբողջ տարվա ընթացքում։ Եվ դա է պատճառ դառնում, որ տնեցիները և նույն ինքը Չարլին հիասթափվում է, քանի որ հավանականությունները քիչ են, որովհետև այդ սալիկները ներմուծված են բոլոր երկրներով, բոլոր խանութներով։ Ինձ շատ դուր եկավ իր տատիկների և պապիկների վերաբերմունքը, նրանք գիտեին, որ կա մի փոքր հնարավորություն շահելու այդ տոմսը, բայց ամեն դեպքում հիասթափություն ցույց տալու փոխարեն, ընդհակառակը համուզում էին, սովորեցնում էին փոքրիկ տղային, որ պարտությունն էլ կա, պարտությունն էլ է պատիվ, այնուամենայնիվ Չարլին տարեկան ընդամենը մեկ անգամ էր ստանում շոկոլադե սալիկ և այդ իսկ պատճառով տատիկների և պապիկների մեջ կար այդ հավատը, որ հաղթանակ կարող է լինել։ Այդ օգնությունը հոգեբանական տատիկների ու պապիկների կողմից ինձ շատ դուր եկավ, քանի որ նրանք ճիշտ են դաստիարակում երեխային, ասելով նրան ճիշտը, պատմելով կյանքի դասավորվածությունը, որ մի անգամ կարող է հաջողվել, մյուս անգամ ոչ։ Դա ճիշտ եմ համարում։ Այդ հոգեբանական հանգստությունը շատ ճիշտ արտահայտում է տատիկների և պապիկների սերը Չարլիի հանդեպ։