Մասնակիցներ՝

Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

1. Բացատրել Ի՞նչ եք հասկանում արժեք ասելով:

Ես արժեք ասելով հասկանում են ինչ-որ արարքի, ինչ-որ իրի կարևորությունը, նշանակությունը։ Արժեքը դա այն խորը ու բարձրագույն իմաստն է, որն տրվում է մեկին, ինչ-որ բանին, ինչ-որ բարի արարքին, որն կարևոր ենք համարում մեր կյանքում։ Արժեքը կարող է լինել տարբեր։ Կարող է լինել բարի արարքը, կարող է լինել պետությունը, պետության խորհրդանիշները։ Արժեքը ինձ համար բազմիմաստ է, քանի որ ամեն մարդ ինձ համար ունի իր արժեքը իր կարևորությունը իմ համար։ Մեկը կարող է լինել իմ ամենավստահելի մարդը, մյուսը կարող է լինել պարզապես հումորով կամ խելացի, ում հետ ես հաճույքով եմ հարաբերվում։ Արժեքը ինձ համար կարող է դառնալ այն արարքը, որն ես համարում եմ արժանի, նպատակավոր, հստակ ու մտավոր։ Ես արժեք չեմ կարող համարել պարզապես սովորական իրին, սովորական գործողությանը։ Արժեքը ինձ համար դա բարձրագույն կոչում է։ Արժեքի կարող է արժանանալ ամենալավը, ամենագերագույնը, ամենախելացին ու ամենանպատակասլածը։ Այդպիսիք են ինձ համար մեր քաջարի զինվորները, նրանց սխրանքները և նրանց հերոսական արարքները։ Արժեքը կարող է լինել ամենաբարի, կարևորը սրտանց նվիրած իրը, նվերը, որն արտացոլում է հեղինակի վերաբերմունքը։ Արժեքը միայն կարող է լինել սրտանց նվիրված, սրտանց հորինված և սրտանց փոխանցված։ Ոմանց համար դա գումարն է, բայց ես այդպես չեմ համարում, իհարկե գումարն նույնպես ունի արժեք ու նշանակություն, բայց չունի այն դերը, որն ունենք մենք։

2. Թվարկեք մի քանի կարևոր արժեքներ:

Կարևոր արժեքներ կարող են լինել ցանկացած իրերը, որոնք ինչ-որ կարևոր նշանակություն են կրում։ Ինձ համար արժեքը դա իմ ծնողներն են, իմ ընտանիքը, իմ հայրենիքը, որի սահմանները ես կպաշտպանեմ հետագայում և հպարտ կլինեմ դրանով։ Արժեք է ինձ համար իմ պետականությունը, իմ պետական խորհրդանիշները, քանի որ դրանցով է տարբերվում մեր պետությունը, մեր հայրենիքը և մենք՝ ինքներս։ Գերագույն արժեքներից է իմ բանակը, իմ հերոսը, իմ զինվորն ու իմ ծառայակիցը, քանի որ նրանք նույնպես իր դերն ունեն հայրենիքի, պետականության մեջ։ Նրանց հերոսական գործերը, սխրանքները, նույնպես կարևոր արժեք է յուրաքանչյուրից կյանքում, չէ որ նրանք իրենց կյանքն են զոհաբերում, որպեսզի մենք ապրենք։ Արժեքը ինձ համար կարող է լինել նվերը, որն նվիրված է սրտանց, ոչ թե ձևի համար, ոչ թե ցուցադրելու համար։ Դա ես համարում եմ իրական արժեք։

3. Ձեր կարծիքով այս կամ այն արժեքը  գնահատելու, կարևորելու համար անհրաժեշտ է արդյոք գիտելիքների որոշակի պաշար կամ կենսափորձ:

Իմ կարծիքով ամեն մարդ պետք է արժեքը գնահատի իր գիտելիքի չափերով։ Այսինքն այստեղ գիտելիքը նույնպես դեր ունի, քանի որ առանց գիտելիք մարդ կարող է կայացնել շատ անիմաստ, անճիշտ որոշում, որը հետո կարող է բերել վատ հետևանքների։ Ինչ կախված է արժեքի հետ, այստեղ նույնպես հարկավոր է բավարար չափով խելք ունենալ, որպեսզի ճիշտ դատել, թե չէ ամեն ինչն էլ կարող է արժեքավոր լինել։ Արժեքավորը միայն թանկ իմաստը չէ, արժեքավոր արժեք ունեցողն է, իմաստ ունեցողն է, որն ամեն մարդու կյանքի մեջ ունի տարբեր ֆունկցիաներ։ Գիտելիքը սահմանվում է տարիքային։ Տարատարիք մարդիկ ունեն տարբեր մտածելակերպեր, տարբեր գիտելիքներ, որոնց հաշվի առնելով դատում են իրավիճակը, գնահատում են արժեքը։ Ամեն մարդ տարբեր տեսակետեր ունի տվյալ պահի, տվյալ արժեքի նկատմամբ։ Իմ կարծիքով նույնիսկ ամենափոքրը կարող է ինքնակամ որոշում կայացնել, մտաշելով ոչ ստանդարտ ու որոշում կայացնելով ոչ ուրիշի օգնությամբ։ Իմ կարծիքով մարդու որոշումը, դա իր սեփական մտածմունքն է, սեփական գիտելիքը և դատողությունը, որն կարող է ունենալ իր շահերը, իր վնասները, թե իր նկատմամբ, թե ուրիշների։ Արժեք որոշելուց անպայման պետք է լինել շատ զգույշ, քանի որ կարող է առաջին հայացքից լավը թվալ, բայց հետո զղջալ այդ որոշման համար։ Պետք է դատել ըստ արժեքի, ըստ նշանակության։

4. Թվարկեք արժեքներ, որոնք չեն կորցնի իրենց նշանակությունը:

Այդպիսի արժեքներ շատ քիչ կան։ Ես կարող եմ թվարկել հետևյալները․

  • Հայրենասիրությունը
  • Հայոց բանակը
  • Հայրենիքը
  • Պետական խորհրդանիշները
  • Պետականության անկախությունը
  • Հայրենիքի ազատությունը և անկախությունը
  • Ընտանիքը
  • Ծնողները
  • Քաջարի ու արի զինվորները

Թվարկածները կարող են թվալ տարօրինակ, բայց դա է իսկական արժեքը։ Քանի, որ մեր պետականության, մեր հայրենիքի, անկախության և ազատության համար պայքարել են հազարավոր մարդիկ, որոնց գործը հավերժական մնացել է և՛ պատմության գրքում և՛ մեր սրտերում։ Ծնողները, մեր մայրերը, հայրերը նույնպես արժեք են, քանի որ հենց իրենք են մեզ կյանք նվիրում, սովորացնում են տարբերել ճիշտն ու սխալը, սովորացնում են լինել շնորհքով, բարի, աշխատասեր ու դաստիարակված։ Սրանք են իսկական մարդկային արժեքները։