Կրթահամալիրում թումանյանական օրեր են: Ներկայացնում ենք մեր ճանաչած Թումանյանին:
Լսե’ք «Սարալանջ» ռադիոյի եթերում
Հաղորդավարներ` Հասմիկ Սարգսյան, Դավիթ Մուրադյան
Համակարգումը` Անահիտ Մելքոնյանի
Այն հարցին, թե ես ինչպես եմ պատկերացնում մեծն Հովհաննես Թումանյանին, կպատասխանեմ հետևյալ կերպ։ Հովհաննես Թումանյանը հայ գրականության այն նշանավոր մարդկանցից մեկն է, առանց որի գրականությունն պատկերացնելը, գրեթե անհնար է։ Հովհաննես Թումանյանն է սիրտ ու զգացմունք նվիրել հայ գրականությանը։ Իր ապրած կյանքի շրջանում մեզ նվիրել է այնպիսի հիասքանչ ստեղծագործություններ, բալլադներ, քառյակներ, հեքիաթներ և բանաստեղծություններ, որոնք մեզ են մեծացրել, մենք նրանցով ենք մեծացել և դաստիարակվել։ Հովհաննես Թումանյանը իր ստեղծագործությամբ փոխանցում էր խրատ, փոխանցում էր իր զգացմունքները։

Ամենայն հայոց բանաստեղծը գրում էր, ինչպես փոքրերի, այնպես էլ մեծերի համար, և գաղտնիք չէ, որ հիմա շատերը հերթական անգամ ընթերցում են նրա ստեղծագործությունները։
Իմ կարծիքով Հայաստանում չկա այնպիսի դպրոցական ով չիմանա Հովհաննես Թումանյանին, իր նշանավոր ստեղծագործություններից <<Շունն ու կատուն>>, <<Մի կաթիլ մեղրը>>, <<Ախթամարը>>, <<Լուսավորչի կանթեղը>>, <<Քաջ Նազարը>>, <<Բարեկենդանը>> և իհարկե <<Սուտլիկ որսկան>>-ն ու <<Սուտասանը>>։ Այս հեթիաքներով ենք մենք մեծացել, դաստիարակվել։

Շնորհա՛վոր ծնունդդ մեծ բանաստեղծ