1. Մեկ ժամը քանի՞ անգամ է շատ 15 րոպեից:
Մեկ ժամը չորս անգամ մեծ է 15 րոպեից։ Մեկ ժամը վաթսուն րոպե է, իսկ 15-ը չորս անգամ փոքր է ժամից։
Պատ՝․ Չորս անգամ
2. Նարեն կարողանում է գրել միայն 1, 2, 3 թվանշանները: Նա տասից մինչև երեսունը քանի՞ թիվ կարող է գրել:
Հերթականություն՝ 12,13,23,21,1,2,3
Պատ՝․Կարելի է գրել 6 հատ թիվ
3. Աննան 25 վանդակից կազմված քառակուսի թղթից կտրեց մի քանի վանդակ (տե՛ս նկարը): Աննան թղթից քանի՞ վանդակ կտրեց:
Պատ՝․ Աննա կտրեց տաս վանդակ
4. Արամը 24 գրիչը իր բոլոր դասընկերներին բաժանեց այնպես, որ յուրաքանչյուրն ստացավ տարբեր քանակով գրիչներ: Ամենաշատը քանի՞ դասընկեր ուներ Արամը:
Պատ՝․ ութ քանի, որ ամենամեծ բաժանարարը ութն է
5. Կարենը պարանը կտրեց այնպես, ինչպես ցույց է տրված նկարում: Արդյունքում պարանը քանի՞ կտոր դարձավ:
Պատ՝․ 9 հատ կտոր
6. Լիլիթը փայտե տախտակներով պատրաստեց աշտարակ (տե՛ս նկարը): Քանի՞ տախտակ նա կտեսնի, եթե աշտարակին նայի վերևից:
Պատ՝․ 3
7. Էլենը, Լևոնը, Նարեկը, Հովիկն ապրում են հինգհարկանի շենքում: Էլենն ապրում է Լևոնից բարձր հարկում, բայց Նարեկից ցածր հարկում, իսկ Հովիկն ապրում է Լևոնից ցածր հարկում: Ո՞ր հարկում է ապրում Էլենը, եթե Հովիկն ապրում է երկրորդ հարկում:
Պատ՝․ 4 հարկում
8. Զամբյուղում խնձորների քանակը 10-ից քիչ էր: Երբ Գուրգենը կերավ խնձորներից մեկը, Անին մնացած խնձորներն առանց կտրատելու, հավասարապես դասավորեց երկու ափսեներում: Հետո եկավ Գայանեն և խնձորներն առանց կտրատելու, հավասարապես վերադասավորեց երեք ափսեներում: Սկզբում քանի՞ խնձոր կար զամբյուղում:
Պատ՝․ 7 խնձոր
9. Արեգը լուծեց 2 խնդիր, Հայկը՝ 3, իսկ Լիլին՝ 5 խնդիր: Յուրաքանչյուր լուծած խնդրի համար տրվում են նույն քանակի միավորներ: Սովորողները միասին հավաքեցին 20 միավոր: Քանի՞ միավոր հավաքեց նրանցից յուրաքանչյուրը:
Տրվում է յուրաքանչյուր խնդրի համար երկու միավոր
Պատ՝․ 4,6,10
10. Շախմատային մրցաշարին մասնակցեց 7 սովորող։ Յուրաքանչյուր մասնակից մյուս մասնակիցների հետ խաղաց մեկական պարտիա։ Ընդամենը քանի՞ պարտիա անցկացվեց մրցաշարի ընթացքում:
1,2,3,4,5,6,7
1-2,1-3,1-4,1-5,1-6,1-7
2-3,2-4,2-5,2-6,2-7
3-4,3-5,3-6,3-7
4-5,4-6,4-7
5-6,5-7
6-7
Ստացվում է 6+5+4+3+2+1=21
Պատ՝․ 21 պարտիա