Պարսկական գրականություն

Omar_Khayyam2

Օմար Խայամ — 123։ Ծանոթացեք Օմար Խայամի ստեղծագործություններին։ Ընտրեք ժողովածուներից մեկը, ընդհանուր գիծ դուրս բերեք ստեղծագործություններից՝ մեջբերելով տողեր։ Համեմատեք Հ․Թումանյանի քառյակների հետ (օրինակներով)։ Ընթերցեք մի քառյակ և վերլուծեք այն։ Քառյակներից դուրս բերեք որևէ տող՝ ստեղծագործելու համար։

Ես վերլուծելու համար ընտրեցի առաջին ժողովածուն, քանի որ նկատեցի մի քանի ընդհանուր գիծ։ Այդ ժողովածուն ներկայացնելով՝ հեղինակը ցանկանում է մեր կենցաղային խնդիրները լուծել հոգևոր առաջնորդությամբ։ Հեղինակը խոսում է դավաճանության, ցավի, մռայլ օրերի ու ճակատագրի մասին։ Ժողովածուն շատ հետաքրքիր էր, ու որպես ընդհանուր գիծ, պետք է հաշվի առնել բոլոր ստեղծագործությունների տրամադրությունը։ Այս քառյակներում, ինձ ամենահարազատ գիծ դարձավ հոգևոր առաջնորդությունը, քանի որ առաջին անգամ չէ, որ լսում, կարդում ու մտածում եմ դրա մասին։

Այն, ինչ Տերը սահմանել է ու մեզ տվել արդեն մի օր,
Չենք կարող ո՛չ պակասեցնել,
ո՛չ հավելել ինչ-որ բանով:
Դե ուրեմն, տեղի՛ն ծախսենք ինչ որ ունենք, բարեկամներ,
Առանց այլոց նախանձելու,
ո՛չ մեկից պարտք չխնդրելով:

Այս փոքրիկ քառյակում այնպիսի հուզիչ ու իմաստավոր խորհուրդ է ասվում։ Իհարկե, Օմար Խայամը պարսիկ գրող էր, ու փաստացի նա իսլամ էր դավանում, բայց միտքն ու իմաստը նույնն է մնում, քանի որ հոգևոր առաջնորդություն ու հավատքը մարդուն ավելի ուժեղ ու հավատացյալ են դարձնում։ Օմար Խայամը հետևյալ քառյակում ասում է, որ Տերը ինչ տվել է մեզ, դրանով պետք է բավարարվենք, քանի որ էլ ոչինչի չի ստացվի ուղղել կամ շտկել։ Տեղին ծախսեք ինչ-որ ունեք, առանց նախանձելու, այս միտքը ինձ շատ դուր եկավ, քանի որ մեր իրական առօրյայում հենց այդ գիծն է նկատվում, որ ունեցողը նախանձում է ու պարծենում։ Օմարը նշում է, որ պետք չէ նախանձել, պետք չէ պարտք վերցնել, ինչ ունես դրանով պետք է բավարարվես։ Սա շատ իմաստուն ու խորհրդավոր միտք եմ համարում, որը կարող է ծառայել մեր առօրյա ամենամեծ խնդիրներից մեկի լուծում։

Ժողովածուի ընդհանուր գիծը դա հավատքն է Տիրոջը, որը ստեղծել է երկիրը ու մարդկանց։ Այդ գիծը ճիշտ եմ համարում, քանի որ հոգևոր առաջնորդվելով մարդ ավելի է ուժեղ ու անպարտ դառնում, հավատալով Տիրոջը։ Ժողովածուի ընդհանուր գծերից տրամադրությունն էր, որը այստեղ այդքան էլ ուրախ չէր, այն ավելի շատ ուղղված էր մարդկանց խնդիրների լուծման ու մի կարևոր խրատի վրա։ Այստեղ իմ կարծիքով ամենակարևոր գծերից մեկը դա ամեն քառյակի ինչ-որ խորհուրդն էր։ Ամեն քառյակում կարելի էր նկատել, որ հեղինակը օրինակներ բերելով փորձում էր մոտիվացնել ու խրատ տալ մարդկանց, որով էլ նրանք կառաջնորդվեն։ Ամենակարևոր խրատներից մեկը դա չնախանձելն է, ունենալով բավարարվելն է, փոքրին չնվաստացնելն է, ինքն իրեն չթերագնահատելն է, ու իմ կարծիքով գլխավորը դա իշխանը աչք տալն էր, դա մի մեծ խորհուրդ է հանդիսանում, ինչպես մեր կյանքում, այնպես էլ հոգևոր։ Ժողովածուն շատ հագեցած էր առօրյա խնդիրներով ու դրանց համապատասխան լուծումներով։ Օմարը շատ հետաքրքիր ու բացատրությամբ լի հարցերին փորձում է տալ գլխավոր խրատը, փորձում է հեշտ լուծում գտնել դրան։ Օմարի քառյակները շատ հուզիչ ու տպավորիչ են, քանի որ, համեմատելով Հ․ Թումանյանի քառյակների հետ, նկատվում է, որ Օմարը գրում է հուզիչ, տպավորիչ ու տխուր քառյակներ ու ստեղծագործություններ, իսկ մեր Ամենայն բանաստեղծը փորձում է ամեն տողում ուրախ նորություն հասցնել։ Դա իմ անձնական կարծիքն է։ Թումանյանը քառյակներում նույնպես ունի տխուր տրամադրություն։

Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ ելավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ։

Այս քառյակում ու Օմարի քառյակում նկատվում է ընդհանուր գիծ կյանքի վերաբերյալ, որ այն վերջացավ, ցավը կորավ ու այդպիսի զանազանություններ։

Դժբախտ իմ հոգի՛,
ճակատագրով վերուստ սահմանվա՛ծ,

Քեզ այս երկնի տակ
ամեն օր ցա՛վ ու տանջա՛նք է տրված:
Կյանքը ծիծաղում, չարախնդում է վրադ շարունակ,
Ու վիշտն աշխարհում
հենց քե՛զ համար է միայն ստեղծված:

Այս երկու ստեղծագործություններում կա ընդհանուր վիշտ ու ցավ, կա տխուր ու մռայլ տրամադրություն։ Հովհաննես Թումանյանը իր ստեղծագործություններում փորձում էր ավելի չխորանալ անձնական կյանք ու խնդիրներ, բայց Օմարը միշտ խորանալով ու վերլուծելով փորձում էր ճշգրիտ պատասխան ու լուծում գտնել դրա համար, բերելով օրինակներ ու կյանքից հատվածներ։

Քառյակի վերլուծություն

Մեր օրերում դու ընկերներ քիչ ունեցիր ինձ նման,
Շողոմ ստեր քիչ ականջիր,
շատ մի՛ ձգտիր ճանաչման:
Եթե խելքո՛վ շուրջդ նայես, կնկատես դու իսկույն,
Որ ում վրա հույս ես դրել, դավաճան է իսկական:

Ինձ նաև շատ հուզեց հետևյալ ստեղծագործությունը Օմարի։ Այս ստեղծագործությունը իմ կարծիքով ամենատարբերվողն էր հոդվածում իր խորիմաստությամբ։ Օմարը ուզում է ասել, որ ինչքան քիչ ընկեր ունես, այդքան ավելի բախտավոր ես, քանի որ նա ում վրա հույս էր դրել, բոլորը դավաճան էին։ Դա մեծ իմաստ ունի։ Կարող եմ, որպես օրինակ ասել իմ դիրքորոշումը, իմ անձնական կյանքը։ Ես ունեցել եմ այդպիսի շատ ընկերներ, որոնք արդեն չեն համարվում ընկեր, որոնք ինձ դավաճանել են, բայց ես իրանց վստահել եմ։ Ես չեմ իմացել, որ իրանք դավաճան են ու ամեն անձնական կյանքից մի գաղտնիք, որը ես իրանց պատմել եմ, հասցրել են ուրիշի ականջին, որը հստակ դավաճանություն է։ Ավելի լավ է ունենալ քիչ ընկեր, բայց վստահելի, քանի լինել ճանաչված ընկերների շրջապատում, բայց այդտեղ ունենալ լիքը դավաճան ու սրիկա։ Պետք է ընտրել այնպիսի ընկեր, որը կդառնա կյանքի ընկեր, որը կլինի միշտ կողքիդ ու ձեռք կմեկնի ամենադժվար պահին։ Ես հիմա եմ հասկանում, թե ինչ է իսկական ընկեր ունենալը։

Քառյակներից ընտրած տող, որը կդառնա ստեղծագործական աշխատանք։

Մեր օրերում դու քիչ ընկերներ ունեցիր ինձ նման․․․

Մեր օրերում դու քիչ ընկեներ ունեցիր ինձ նման։ Սա կյանքի ամենակարևոր պահերից մեկն է ընկեր ընտրել ու իր հետ մեծ ճանապարհ անցնել։ Ընկերը դա կյանքի ուղեկիցն է, կյանքի շարունակությունը, որը համարվելով իսկական առաջնորդ, ամենադժվար պահին կլինի կողքդ ու ձեռք կմեկնի օգնության համար։ Քիչ ընկերներ ունենալը դա ցավ չէ, դա վիշտ չէ, դա բախտ է, քանի որ մեր օրերում կան այնպիսի դավաճաններ, այնպիսի մատնիչներ, որոնք դժվար ու ցավտո պահին ավելի մեծ ցավ կպատճառեն։ Անցնելով սատանայի կողմ, անցնելով թշնամու կողմ, նա այնպիսի ցավ կպատճառի, այնպես կմատնի թշնամու առջև, որ նույնիսկ թշնամին կլինի դրան անպատրաստ։ Ընկեր ունենալը, որը ուժեղ է ու հավատարիմ, դա ամենամեծ երջանկությունն է։ Շատ ընկերներ, աշխարհի տարբեր ծայրերից ունենալը դա ճանաչություն չէ, դա հայտնիություն չէ, դա ավելի շատ նախանձի ու պարծանքի նշան է։ Մարդ ունի ամեն հարցի իր անձնական, սեփական արժեքն ու տեսակետը։ Այդ տեսակետերը միշտ չէ, որ կարող են կրել նույն իմաստը։ Ընկերը պետք է ունենա հավասար բնավորություններ ու տեսակետեր, որպեսզի գտնի վստահելի մարդու։ Բնավորություն ասելով, ուզում են նշել, որ չպարծենալ, չնախանձել ու առավել ևս չթերագնահատել ու չգերագնահատել։ Սա են կործանում ընկերությունը։ Կա մի ասացվածք, մի ունեցիր հարյուր դրամ, ունեցիր հարյուր ընկեր, բայց ընկեր ասելով չպետք է լինի անծանոթ որևէ մեկը, պետք է լինի հավատարիմ, ուժեղ, զգայուն, խելացի ու վստահելի անձ, որը իր թիկունքով կպաշտպանի ընկերոջը դժվար ու ցավալի պահին։ Այ սա է իսկական ընկերը ու իսկական ընկերությունը։