28․02-5․03
“Էներգիա” հասկացությունը մցրել Թոմաս Յունգը 1807 թվականին։ Բառը հունարեն է, նշանակում է “գործողություն” կամ “գործունեություն”։ Մեխանիկայում օգտագործվող էներգիան անվանում են մեխանիկական։ Էներգիան ֆիզիկական մի մեծություն է, որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը։
Ընդունված է էներգիան նշանակել լատիներեն E տառով։ Միջազգային միավորների համակարգում էներգիան չափվում է մեկ ջոուլի-ով։ Մեխանիկական էներգիան լինում է երկու տեսակի՝ կինետիկ և պոտենցիալ։
Քննարկվող հարցեր.
1.Ո՞ր մեծությունն է կոչվում էներգիա
Էներգիան ֆիզիկական մեծություն է, որն բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը։
2.Օրինակներով ցույց տալ էներգիայի և աշխատանքի կապը
Եթե մարմինը կարողանում է աշխատանք կատարել, ընդունված է, որն այդ մարմինը օժտված է էներգիայով։ Սեղմված զսպանակը ընդարձակելով՝ տեղափոխում է չորսուն, կատարելով որոշակի գործողություն, որոշակի աշխատանք։ Աշխատանք կարող է նաև կատարել շարժվող մարմինը։ Օրինակ ջրի հոսքը, պտտում է էլեկտրակայանի տուրբինը, օդային հոսանքները տեղաշարժում են մարմինները։
3.Ի՞նչ միավորներով է չափվում էներգիան միավորների ՄՀ-ում:
Միջազգային Միավորների Համակարգում, Էներգիայի միավորը չափվում է 1 ջոուլիյով՝ 1 Ջ:
4.Մեխանիկական էներգիայի տեսակները
Մեխանիկական էներգիայի տեսակներն են կինետիկ, պոտենցիալ, ջերմային, առաձգական, գրավիտացիոն, ձայնային, էլեկտրամագնիսական ։
5.Ո՞ր էներգիան են անվանում կինետիկ
Մարմնի շարժմամբ պայմանավորված էներգիան կոչվում է կինետիկ էներգիա։
6.Ի՞նչ մեծություններից է կախված մարմնի կինետիկ էներգիան ,որ բանաձևով է որոշվում
Մարմնի կինետիկ էներգիան կախված է մարմնի զանգվածից ու տվյալ պահին մարմնի արագությունից։
7.Երբ է մարմնի կինետիկ էներգիան զրո
Կարելի է եզրակացնել, որ եթե մարմնի արագությունը լինի զրո, ապա կինետիկ էներգիան նույնպես կզոյանա: Այսինքն մարմնին կինետիկ էներգիայով օժտելու համար հարկավոր է նրան հաղորդել որոշակի արագություն: Կինետիկ էներգիան կլինի զրո, եթե մարմնի արագությունը նույնպես զրո է։
8.Որ էներգիան են անվանում պոտենցիալ
Մարմինների փոխազդեցությամբ պայմանավորված էներգիան կոչվում է պոտենցիալ էներգիա:
9.բերել պետենցիալ էներգիայով օժտված մարմինների օրինակներ
Շարժվող օդանավում նստած ուղևորը շարժվող օդանավի նկատմամբ ունի զրո կինեմատիկ էներգիա։ Սակայն կինետիկ ուժը զրո չէ Երկրի նկատմամբ։
10. Ինչ բանաձևով է որոշվում Երկրի մակերևույթից որոշակի բարձրությամբ մարմնի պոտենցիալ էներգիան

Eպ=mgh
11. Որ մեծություն է կոչվում մարմնի լրիվ մեխանիկական էներգիա:
Մարմնի կինետիկ և պոտենցիալ էներգիաների գումարը կոչվում է լրիվ մեխանիկական էներգիա.
E=Eկ+Eպ
12.Ձևակերպիր լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենք
Դիմադրության ու շփման ուժերի բացակայությամբ մարմնի լրիվ մեխանիկական էներգիան շարժման ընթացքում մնում է հաստատուն, պահպանվում է։
Լրացուցիչ առաջադրանք
Սովորել Է. Ղազարյանի դասագրքից է43-ից մինչև էջ60-ը
Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս II >>-ից էջ3 -ից մինչև էջ8 -ի տարբերակները։
Պատրաստել նյութ Է. Ղազարյանի դասագրքից էջ 57-ից մինչև էջ 59-ը՝«Շարժվող ջրի և քամու էներգիայի օգտագործումը» և էջ 54-ի «Հետաքրքիր է իմանալ»թեմաների վերաբերյալ;