Որոշեցի հետազոտել մի ուրիշ եվրոպական երկիր։ Ավստրիան ընտրեցի, քանի որ Եվրոպայի ազդեցիկ երկրներից է, ու որոշակի դեր ունի համաշխարհայաին զարգացման ու պատմության մեջ։ Կատարել եմ թարգմանական աշխատանք, օգտվել եմ հետևյալ կայքերից։

Հետաքրքիր փաստեր
1) Ալպյան լեռները զբաղեցնում են Ավստրիայի տարածքի 62%-ը, դրա համար այն հայտնի է, որպես լեռնային երկիր։

2) Ավստրիան տուն է հանդիսանում Եվրոպայի ամենաերկար ջրվեժի համար։ Ջրվեժը կոչվում է Կրիմմլ, և բարձրությունը նրա կազմում է 380 մետր։

3) Աշխարհի ամենաերկար սառցե քարանձավը գտնվում է Ավստրիայում, Վերֆեն քաղաքում։ Երկարությունը կազմում է մոտ քառասուներկու կիլոմետր։

4) Ավստրիան տարածքով փոքր երկիր է, բայց սահմանակցում է ութ պետության հետ՝ Շվեյցարիայի, Լիխտենշտեյնի, Գերմանիայի, Հունգարիայի, Չեխիայի Հանրապետության, Սլովենիայի, Սլովակիայի ու Իտալիայի հետ։
5) Գերմանիայի կանցլեր Ադոլֆ Հիտլերը ավստրիացի էր։ Այո, նա ծնվել է Ավստրիայում և ծառայել է այնտեղի բանակում Ավստրո-հունգարիայի փլուզումից առաջ։ Ծնվել է Բրաունաու Ամ Ինն-ն քաղաքում։
6) Ավստրիայի ամենաբարձր կետը դա Գրոբգլոքներ սարն է, որի բարձրությունը կազմում է 3798 մետր։

7) Ավստրիական պետական դրոշը ամենահներից է ու հրապարակվել է 1191 թվականին։ Որոշ տեղեկություններով այն հնությամբ միայն զիջում է Դանիային։

8) Ավստրիացի Բերթա Վոն Սութները առաջին կինն է, որը արժանացել է Նոբելյան մրցանակին 1905 թվականին։

9) Ավստրիական Ազգային գրադարանը Վիեննայում տուն է հանդիսանում Երկու Միլիոնից ավել գրքերի համար։ Այն նաև ամենագեղեցիկ ու ամենաթանկ շենքերից ու գրադարաններից մեկն է։

10) Ավստրիան միշտ գտնվել է տնտեսապես զարգացած երկրների մեջտեղում։

11) 1818 թվականին, Ավստրիացի Ջոզեֆ Մադերսպերգերը առաջին անգամ հայտնագործեց կարի մեքենան։

12) Նախագահողի ամառանոց, դղյակը, որը գտնվում է Հաբսբուրգում և կոչվում է Շոնբրունն Դղյակ, ունի 1440-ից ավել սենյակ։

13) Առնոլդ Շվարցնեգգերը, որը Հոլիվուդյան աստղ է ու բոդիբիլդեր, ծնվել է Ավստրիայում, Վիեննայում։

14) Ավստրիան Գերմանիայում կոչվում է Օսթերեիխ, որը խորհրդանշում է այն տարիները, երբ Ավստրիան եղել է Նացիստական Գերմանիայի մի մաս, դրա համար էլ այն թարգմանվում է “Արևելյան հատված”։

15) Ավստրիան տուն է հանդիսանում Եվրոպայի ամենահին ռեստորանի համար։ Այն ստեղծվել է 803 թվականին, այն հայտնի է նրանով, որ այնտեղ ճաշել են Քրիստոֆեր Կոլումբոսը, Մոցարտը, Բեթհովենը և ուրիշ հայտնի Մեծեր։ Այն մինչև հիմա գործում է և ընդունում է նոր հաճախորդների։ Կոչվում է St. Peter Stiftskulinarium, կարող եք այցելել այն։
