Նախքան սկսելը ցանկանում եմ շնորհավորել բոլոր կանանց, աղջիկների, տատիկների, քույրերի գեղեցկության տոնի առթիվ, ու մաղթել նրանց քաջ առողջություն։

Իմ մայրիկը, ինչպես և մյուսներինը, շատ մեծ դեր ունի իմ կյանքում։ Նա իմ ուղեկցողն է, կյանքին սովորեցնողն է։ Իհարկե, հայրիկս նույնպես մեծ դեր ու նշանակություն ունի, ուղղակի հայրիկիս հետ ես շատ քիչ ժամանակ եմ անցկացնում, քանի որ նա զբաղված է իր աշխատանքով։

Մայրիկս միշտ ցանկացել է, որ ես լինեմ առաջինը, որ ես հասնեմ իմ նպատակին։ Նա միշտ ինձ ուղեկցում է այնպիսի ճանապարհով, որ ես հաղթող դուրս գամ միմիայն արդար, ազնիվ ճանապարհով։ Կան շատ ծնողներ, որոնք իրենց երեխայի համար ամեն ինչի գնում են, նույնիսկ անարդարությանը, որ իրենց երեխանի լինի ամենալավերից լավը։ Բայց, իմ մայրիկը այդպիսին չէ, նա ինձ միշտ սովորեցնում է արդար լինել։ Ես շատ դեպքեր եմ հիշում, երբ իմ մայրիկի ասածը չլսեցի ու գնացի իմ ճանապարհով, ու ես հիմա դրա համար զղջում եմ, քանի որ այդ խորհուրդը կարող էր դառնալ ճակատագրական։ Ես հիմա արդեն մեծ եմ, կարողանում եմ ինքնուրույն որոշումներ կայացնել, լուծում գտնել ու կառուցել իմ ապագան, բայց այդ ամենը իմ մայրիկի, իմ ծնողների ջանքերով էին։ Ես շատ ուրախ եմ, որ իրենք կան իմ կյանքում, քանի որ առանց իրենց ես կյանք չեմ պատկերացնում։ Նրանց խորհուրդները մի ուրիշ աշխարհ են, որոնք ինձ ճիշտ ու արդար ուղղով են ուղեկցում։ Նրանց խորհուրդները ինձ համար մեծ արժեք են ու այնքան թանկագին, որոնց շնորհիվ ճակատագիրն կարող է փոխվել։ Մեր աշխարհում շատ են անազնիվներն ու դավաճանները, բայց միակ ելքը ու միակ լույսը դա իմ մայրիկն է, ով ամենադժվար պահին իմ կողքին է։ Թեկուզ և ինչ-որ բան չանի ինձ համար, ես գիտեմ, որ դա միտումնավոր չէ, ես գիտեմ, որ դրան հետևում են շատ խնդիրներ, որոնք ես լավ հասկանում ու ունկնդրում եմ։ Ես մայրիկիս շատ եմ սիրում, ազնիվ շատ եմ սիրում, ինչքան էլ նա ինձ վրա բարկացել է, ինչքան էլ նեղացել է, բայց ես իրեն սիրում եմ։ Նա իմ կյանքի ամենամեծ նշանակությունն ունի, և առանց նրա իմ կյանքը դատարկ է ու անիմաստ։ Ես հպարտ եմ, որ ունեմ այսպիսի մայրիկ, ով ամեն վայրկյան իմ կողքին է։ Ես չեմ դժգոհում դրանից, ընդհակառակը ես գոհ եմ, որ նա իմ կողքին է, քանի որ ամեն վայրկյան ինձ պետք է նրա թանկարժեք խորհուրդը, դեպքի ողջ լրջությունը։ Ես շատ եմ սիրում նրան, նա մի ուրիշ աշխարհ է, և ես նրա կողքին ինձ զգում եմ ապահով ու երջանիկ։ Կարծես, ես ապրում եմ մի լիովին ուրիշ աշխարհում, որտեղ չկան դավաճաններ, որոնք ամեն քայլափոխին իմ հետ են։

Մարդիկ ունեն մայրիկ, բայց լավ մայրիկ քչերը ունեն։ Այո, կան շատ մարդիկ, ովքեր կասեն իմն է ամենալավը, թաքցնելով այն մութ անցյալն ու նրանց խնդիրները։ Բայց ես ասում եմ, որ ինչքան էլ ինձ վրա բարկացել է, ինչքան էլ նեղացել է ինձանից, ես միևնույնն է նրան սիրում ու պաշտում եմ։ Իմ կյանքը դատարկ կլիներ առանց նրա, առաջնց նրա կերպարի ու առանց նրա առաջնորդությամբ։ Մայրիկն ինձ համար ուղեկցողն է, իմ առաջնորդը, ով ամեն ինչ կանի, որ ինձ պաշտպանի։ Կգնա ամենավատ ու ռիսկային քայլի, որպեսզի ես ապրեմ ու արարեմ այս աշխարհում։ Կան մարդիկ, ովքեր կասեն “իմ մայրկը ամենալավն է ու վերջ”, բայց այդ երկու բառով չի ավարտվում այն պատմությունը, որի մեջ մայրիկս ինձ ուղեկցել ու առաջնորդել է։ Մայրիկիս մասին ես կարող եմ անվերջ խոսալ, օր ու գիշեր պատմել նրա մասին, թե ինչպիսի քայլերի է գնացել իմ համար, իմ ապագայի համար։ Մայրիկս իմ ամենամեծ արժեքն ու իմաստն է իմ կյանքում, որի կորցնելով ես կկորցնեմ ինձ, իմ կերպարն ու ձևը, որը ստացել եմ նրանից։ Նա ինձ համար լույսն ու բարին է, իմաստն ու խելքն է։ Նրա դաստիարակությանը շատերն են նախանձում, ու չարիք խոստանում, բայց նա երբեք չի նախանձել, նա ինձ միշտ ասել է, որ ամենավատ մարդը դա նախանձողն ու խաբողն է։ Նրա ամեն խրատ ինչ-որ խորհրդավորություն ունի, քանզի ամեն բառ ու ամեն խոսք հետագայում կատարվում է։ Ես հպարտ եմ ինձ զգում, որ ունեմ այսպիսի խելացի, գեղեցիկ, մաքուր ու ազնիվ, հավատարիմ ու վստահելի մի մարդ, ով միշտ իմ կողքին է եղել ու լինելու է կողքիս։ Ես քեզ սիրում եմ իմ թանկագին մայրիկ։