Նախագիծ՝ Նվիրելու իմ ալգորիթմը

Սովորողներից յուրաքանչյուրը ներկայացնում է իր եկամուտներով նվեր գնելու ալգորիթմը․

  • ընտրում է այն նվերը, որը կցանկանար նվիրել մայրիկին, քույրիկին, տատիկին կանանց միամսյակի կապակցությամբ,
  • Փնտրելով խանութներում ընտրված նվերի արժեքը, փորձում է պարզել, թե ինչպես կարող է գնել այդ նվերը իր խնայողություններով, եթե ոչ մեկից այդ նպատակով գումար չվերցնի,
  • Նա ներկայացնում է իր <<եկամուտները>> և օրական, շաբաթական ծախսերը,
  • Հաշվում ենք, թե ոչ այնքան կարևոր ծախսերի կրճատման և խնայողության դեպքում, որքան ժամանակում կարող է սովորողը գնել իր ցանկացած նվերը։

Ես փնտրելով խանութներում արժանի ու գեղեցիկ նվեր, ի վերջո որոշեցի նվիրել մի արտասովոր իր։ Իհարկե, մարտից մինչև ապրիլ ընկած ժամանակահատվածում նվիրում եմ ծաղիկ, սեփական ձեռքերով պատրաստված, բայց ես որոշեցի նվիրել հուշանվեր։ Այն այնքան էլ մանկական չէ։ Այն իրենից ներկայացնում է բաժակ և ափսե, որը ներկված է վառ գույներով ու խորհրդանշում է գարնան օրերն ու մարտի ութը։ Այդ նվերը ես ցանկանում էի նվիրել անցած տարի, ուղղակի ֆինանսների պակասի պատծառով ես չկարողացա գնել այն, և դրա տեղը գնեցի մեկ այլ ուրիշ նվեր։ Բայց հիմա ես նպատակ եմ դրել նվիրել այն։ Ես ունեմ ժամանակ մարտի ութից մինչև ապրիլի յոթը ընկած հատվածում։ Այդ հուշանվերը արժե ութ հազար հինգ հարյուր դրամ։ Այն շատ գեղեցիկ տեսք ու զարդարանք ունի։ Իհարկե, սա հենց դա չէ, բայց նման է։

Հուշանվեր - Wikiwand

Ինձ շաբաթվա աշխատանքային օրերի ընթացքում տրամադրում են 400, 500 դրամ։ Ես ամեն օր գնում եմ հետևյալ իրերը, ոմանք օրը մեջ, ոմանք ամեն օր։

Իմ գնումների ցուցակը՝

Բուլկի — 60 դրամ (երկու հատ)

Հոթ-դոգ — 120 դրամ (մեկ հատ)

__________________

Ճանապարհածախս /ավտոբուս/ — օրական հարյուր դրամ

Ստացվում է, որ ես օրական ծախսում եմ 240-300 դրամ, ճանապարհածախսը չհաշվախ, իսկ ճանապարհածախսով — խնայում եմ ընդամենը 100-160 դրամ, որը իմ կարծիքով շատ քիչ է։ Ես որոշեցի, որ այս անգամ խնայելու եմ շատ, ու ծախսերս կրճատելու եմ գրեթե երկու անգամ։ Իմ գրաֆիկը ծախսերի․

——————————————

Բուլկի մեկ հատ — 60 դրամ

Ճանապարհածախս — 100 դրամ

Ես կխնայեմ 340-400 դրամ, որն իմ կարծիքով նպատակին հասնելու համար, մեծ նշանակություն է ու ժամանակի խնայում։

Օրական հավաքելով այդքան գումար, ես կստանամ հետևյալ արդյունքը։

ՕրերԽնայված գումար
Երկուշաբթի300 դրամ
Երեքշաբթի340 դրամ
Չորեքշաբթի300 դրամ
Հինգշաբթի260 դրամ
Ուրբաթ340 դրամ
Շաբաթ300 դրամ
Կիրակի200 դրամ

Այս շաբաթ զրկելով ինձ հավելյալ բան առնելուց, ես կուտակեցի

300+340+300+260+340+300+200=2040 դրամ խնայել եմ

Նպատակին մնում է 8500-2040=6460 դրամ

Ես սկսեցի խնայել ավելի շատ և օրական կուտակեցի 340 դրամ, գնելով ընդամենը մեկ բուլկի և ճանապարհի ծախսի համար վճարելով ընդամենը 100 դրամ

ՕրերԽնայված գումար
Երկուշաբթի340 դրամ
Երեքշաբթի340 դրամ
Չորեքշաբթի340 դրամ
Հինգշաբթի340 դրամ
Ուրբաթ340 դրամ
Շաբաթ340 դրամ
Կիրակի340 դրամ

Այս շաբաթ կուտակեցի

7*340=2380 դրամ

Միասին կազմեց 2380+2040=4420

8500-4420=4080 դրամ

Ես որոշեցի շարունակել նույն գրաֆիկով և կուտակեցի էլի 2380 դրամ

Ստացվեց հետևյալը՝ 4420+2380=6800

8500-6800=1900

Ես որոշեցի միքիչ մեղմել ու օրական սկսեցի ծախսել 200 դրամ, ու կուտակեցի 300 դրամ։

ՕրերԽնայված գումար
Երկուշաբթի300 դրամ
Երեքշաբթի300 դրամ
Չորեքշաբթի300 դրամ
Հինգշաբթի300 դրամ
Ուրբաթ300 դրամ
Շաբաթ300 դրամ
Կիրակի300 դրամ

Ստացվեց, որ ես կհասնեմ իմ նպատակին մեկ օր առաջ և կկարողանամ գնել նվեր ապրիլի 6-ին, որը իմ կարծիքով լավ արդյունք է։

300*7=2100

2100-1900=200, դեռ ես կխնայեմ երկու հարյուր դրամ։

Անցած տարվա իմ աշխատանքը

Փոքրիկ համեմատություն

Անցած տարվա համեմատ, ես ավելի շատ ծախսել եմ, քան խնայել։ Անցած տարի ես ծախսել էի 4700 դրամ, իսկ այս տարի 8500 դրամ։ Ինչպես ես մեծացա, այդպես էլ գնումները թանկացան, այսինքն մեծացան։ Իրարից հանելով, հասկացա, որ այս տարվա ու անցած տարվա համեմատ, ես ծախսել եմ 3800 դրամ։ Այսինքն ես կկարողանայի խնայել այդքան գումարը։ Բայց քանի, որ իմ մայրիկը շատ է սիրում անսովոր նվեր, ուստի իր երազանքը իրականացնելու համար, ես գնեցի այդ հուշանվերը։ Այդ օրը երեկոյան, ես և հայրիկս նվիրեցինք նաև մայրիկիս, քույրիկիս ու տատիկիս ծաղիկներ։ Դրանց ծախսերը ես չգիտեմ, ուստի և չեմ կարող կիսվել։

8500-4700=3800

Շնորհավոր Մարտի 8!