Ութնյակներ Արևին․

Նետե՜լ է երկաթե մի ձեռք
Դեպի վեր ոսկի մի ծնծղա.
Բռնկվել է ոսկի ծնծղան,
Դարձել է արնածոր մի վերք։
Վառվել է երկնքում հակինթ
Ու ծորում է արյունը յուր կեզ,—
Զոհվե՜լ է երկնքում վճիտ.—
Ինչքան լա՜վ է հատնումը հրկեզ.․․

Տպավորիչ հատված

Բռնկվել է ոսկի ծնծղան,
Դարձել է արնածոր մի վերք։

Հեղինակը այս տողերով ուզում է բացատրել իր տպավորությունները արևը տեսնելուց հետո։ Իմ կարծիքով սա ամենատպավորիչ մասն էր, քանի որ այստեղ կա խորհրդավոր միտք։ Բռնկվել է ոսկի ծնծղան, այսինքն այրվում է ոսկի արևը, դարձել է արնածոր մի վերք։ Արնածոր մի վերք, իմ կարծիքով այստեղ կարող է լինել իր գործունեությունը, այսինքն այն այնքան է տաքացրել մեր մոլորակը, որ արդեն արյունլվիկ է եղել, արնածոր է եղել, այսինքն այնքան է տանջվել, որ վերքեր է ստացել ու արյուն է թափել։

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Գլխավոր տող — “Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։”

Իմ կարծիքով այս ութնյակի ամենաազդեցիկ տողը դա հենց սա է, քանի որ այստեղ վառվելը նշանակում է քանի կաս ապրիր ու արարիր, հետո էլ պատվով գնա։ Քանի կաս, վառվիր ու գնա։ Այսինքն նշանակում է քանի կաս ապրիր ու գնա, քանի կաս արարիր այս երկրում, ապրիր այնպես, ինչպես Աստված է շնորհել։ Վառվիր ու գնա, այսինքն քանի կաս մի դժգոհիր ու մի բողոքիր, որովհետև ոչ-մեկ անմահ չի, բոլորն էլ վաղ, թե ուշ մահանալու են, ու քանի կաս, քանի ապրում ու արարում ես, ապրիր այնպես, որ անունդ մեծատառով գրվի ու հիշվի երկար տարիներ։

Ինչպես շոգ, ճնշող ոսկի,
Բրոնզեձույլ, հասուն, հոսուն-
Արևի տապն է հոսում,
Ինչպես շոգ, ճնշող ոսկի։
Ախ, հոգիս մի նոր խոսքի
Արևոտ շունչ է կիզում-
Ինչպես շոգ, ճնշող ոսկի,
Բրոնզեձույլ, հասուն, հոսուն։

Տպավորիչ խոսք

Ախ, հոգիս մի նոր խոսքի
Արևոտ շունչ է կիզում-

Իմ կարծիքով այս նախադասությունը ամենաազդեցիկներից մեկն է։ Հոգիս մի նոր խոսքի, այսինքն հոգիս ինչ-որ բան է ուզում ասել, ինչ-որ բան է ուզում հասցնել փոխանցել, բայց արևոտ շունչ է կիզում, այսինքն լույսի հարվածից, տաքությունից էլ ուժ չի գտնում փոխանցել իր զգացմունքները։ Ինչքան էլ պայքարում է, միևնույնն է չի կարողանում փոխանցել իր միտքը, որովհետև ինքը արդեն պարտված է, նրա շունչն ու հոգին հրեկիզված են։

Արնակեզ, սուր մի նիզակ
Զարկեցի ալ վահանիդ,-
Աշխարհքում էլ ինչ կանի
Իմ հոգին փառք ու պսակ։
Դու արև, վառ մի նշան,
Իմ հոգուն գամված մի նիշ․-
Միայն դո՛ւ, լույս ու շուշան-
Եվ չկա ոչ մի ուրիշ։

Տպավորիչ ու ազդեցիկ խոսք

Աշխարհքում էլ ինչ կանի
Իմ հոգին փառք ու պսակ։

Այսինքն հեղինակը ուզում է ասել, որ նա այլևս պարտված է, ինչ պետք է արել է, իր հոգին, միտքն ու մտածելակերպը էլ հավես ու ուժ չունեն, որպեսզի ինչ-որ բան անեն։ Աշխարհում ինչ կանի իմ հոգին փառք ու պսակ, այսինքն հոգին արդեն ամեն ինչ կատարել է, ու արդեն ժամանակն է հրաժեշտ տալու։ Նա էլ խինդ ու եռանդ չունի, նրա հոգին էլ ուժ չունի ինչ-որ բան ծնելու ու արարելու, նա արդեն հոգնել է ու հեռանում է․․․

Կարծես ես ճամփա եմ ընկել
Երկնքի դաշտերում կապույտ
Ու գնում եմ, զվարթ ու անփույթ
Եվ ունեմ լուսե մի ընկեր։
Նա և՛ կին է, և՛ քույր, և՛ հոգի,
Այրվում և այրում է խենթ․
Խառնվել եմ կյանքին ամենքի-
Եվ իմ կյանքը հրա՛շք է ու տենդ։

Ազդեցիկ խոսք

Խառնվել եմ կյանքին ամենքի-
Եվ իմ կյանքը հրա՛շք է ու տենդ։

Իմ կարծիքով հեղինակը ուզում էր ասել, որ նա արդեն մահացած է, նրա հոգին համբարձված է, նա արդեն մտովի պարտված է մահվան առջև։ Խառնվել եմ կյանքին ամենքի, այսինքն հեղինակը չի գտնում իր տեղը աշխարհում, նա էլ չի գտնում իրեն այս աշխարհում։ Կյանքը հրաշք է ու տենդ։ Այսինքն կյանքը միակ մեր իրականությունն է, որտեղ մենք մեր ուժերը գործադրելով կարող ենք նորը ստեղծել, հաղթել չարին ու լինել երջանիկ, իսկ տենդը դա այն փորձություններն են այն ցավերը, վիշտն ու լացը, որը հետապնդելու է մարդուն այս բոլորը կատարելու ժամանակ։

Փայլում են ոսկի սվիններ,
Պսպղում է ոսկի մի վահան,
Ոսկեդեմ արևի վրա
Փայլում են ոսկի սվիններ։
Ախ, ինչ լավ է զինվել ու զինել
Արևով, արյունով,- ահա
Ոսկեդեմ արևի վրա
Փայլում են ոսկի սվիններ։

Կարևոր խոսք

Ախ, ինչ լավ է զինվել ու զինել
Արևով, արյունով,- ահա

Իհարկե, ամբողջ ստեղծագործության մեջ մի քանի անգամ կրկնվում է նույն բանը, որը նույնպես կարող է լինել կարևոր բաղադրիչ, բայց ես միևնույնն է կարծում եմ, որ ամենաազդեցիկ նախադասությունը դա հենց սա է։ Ինչ լավ է զինել ու զինվել, այսինքն հեղինակը պատրաստվում է վատին, փորձում է զգուշացնել, որ չարն առջևում է, ու ամեն կերպ փորձում է զինել մարդկանց։ Ամենակարևոր գծերից մեկը դա ներողամտությունն է։ Այս ութնյակում չկա նախանձ ու չարիք, հեղինակը չի մտածում միայն իր մասին, այլ մտածում է բոլորի մասին, փորձում է բոլորին զինել ու պատրաստել ամենավատին։ Այստեղ կա օրինակելի միքտ, որ պետք չէ լինել ագահ, ու մտածել միմիայն ձեր մասին, պետք է նաև ուշադրություն դարձնել առօրյա կյանքի շրջապատին ու ոչ միայն։

Միայն խմիր արեգակի բույրը ջինջ,-
Արև՜ դարձիր — արևահամ — ամոքիչ։
Ուրիշ ոչինչ չի կամենա սիրտը իմ,-                                                                                                      Ողջը — հրին, արնանման արևին
Սուր սվիններ, բուրմունք ու սեր, երգ ու գույն,
Տենդը արյան — արևահամ խնդություն
Ու նժույգներ, ոսկի ու ծափ, կանչ ու ճիչ,-                                                                                                Ով է քեզ պես արևահամ — ամոքիչ․․․

Տպավորիչ խոսք

Ուրիշ ոչինչ չի կամենա սիրտը իմ,-                                                                                                      Ողջը — հրին, արնանման արևին

Այսինքն իմ սիրտը էլ ոչինչ չի ուզում, ու կամաց-կամաց հեռանում է աշխարհից, թողնելով իր հետևից պատմություն։ Ոչինչ չի ուզում սիրտը հեղինակը, միայն թե ողջը հրին, այսինքն իր կենդանի մարմինը ուզում է տալ կրակին, հրին։ Նա էլ չի ուզում ապրել, այլ ուզում է շատ շուտ հեռանալ այս աշխարհից։ Համարյա, թե բոլոր ութնյակներում կա այս տխուր տրամադրությունը։ Մահի, ցավի, վշտի և իհարկե արևի մասին շատ ակնարկներ կան։

  • Սովորել մեկ ութնյակ (ցանկալի է նաև տեսապոեզիա պատրաստել)։

Սովորել եմ հետևյալ ութնյակը

Կարծես ես ճամփա եմ ընկել
Երկնքի դաշտերում կապույտ
Ու գնում եմ, զվարթ ու անփույթ
Եվ ունեմ լուսե մի ընկեր։
Նա և՛ կին է, և՛ քույր, և՛ հոգի,
Այրվում և այրում է խենթ․
Խառնվել եմ կյանքին ամենքի-
Եվ իմ կյանքը հրա՛շք է ու տենդ։

Որն է բանաստեղծի՝ արևին դիմելու նպատակը։

Ինչ գիտես արևի պաշտամունքի մասին։