Այս անգամ որոշեցի կատարել և՛ հետազոտական աշխատանք և՛ թարգմանական։ Որոշեցի համեմատել, թե ինչով են տարբերվում երկու օտար կայքերը, որոնցում մենք փնտրում ենք մեզ հետաքրքիր թվացող թեմաները։ Վերջում կկատարեմ մի փոքր համեմատություն։

Օգտվել եմ հետևյալ կայքերից

Առաջին կայք /հայկական/

Երկրորդ կայք /ռուսական/

Երրորդ կայք /անգլիական/

Հայկական կայքից

1. Քառասուն տարի առաջ, ԱՄԷ-ում այսպիսի շքեղ քաղաքներ չկային, դրանց տեղը անբնակելի անապատներ էին։ Դուբայը, Աբու Դհաբին, մյուս քաղաքները ստեղծվել են նավթի արտահանման օգնությամբ։

2. ԱՄԷ-ում ամենացուրտ ամիսները դեկտեմբեր և հունվար ամիսներն են: Այդ ժամանակ օդի ջերմաստիճանը ցերեկը կազմում է +28, իսկ գիշերը  +18:

3. ԱՄԷ-ում ամենասիրված սպորտաձևը ուղտերի վազքն է: Ընդ որում այժմ ուղտերին ղեկավարում են փոքրիկ ռոբոտները:

4. ԱՄԷ-ում շատ են սիրում ոսկի: Վիճակագրության համաձայն` Արաբական Էմիրություններում ապրող յուրաքանչյուր բնակիչ ամեն տարի պարտադիր 38 գրամ ոսկի է գնում:

5. 5 կիլոգրամ ոսկյա զարդ արաբ տղամարդը պետք է նվիրի այն կնոջը, ով միջնորդում է ամուսնության համար:

6. Արաբ տղամարդիկ ավելի հաճախ ամուսնանում են օտարազգի կանանց հետ, այդ կերպ նրանք չեն վճարի հարսի համար:

7. ԱՄԷ-ում հաճախ ամուսնանում են ոչ թե սիրելով, այլ ծնողների կամքով. պահպանողականությունը և կրոնական ավանդույթները երիտասարդներին թույլ չեն տալիս ինքնուրույն ընտրել կյանքի ուղեկցին:

Ռուսական կայքից

8. ԱՄԷ-ն ամենահարուստ երկրներից մեկն է։ Հինգ Միլիոն բնակչության հաշվով այստեղ կա հիսուն ինը հազար միլիոնատեր։

9. ԱՄԷ-ում շատ լավ սոցիալական օգնություն է գործում։ Տղայի ծնության համար, պետությունը ընտանիքին տալիս է 50 000$։ Ամուսնության համար 19 000$ վիլլայում, իսկ սովորական բանվորի աշխատավարձը կարող է հասնել մինչև 10 000$, բայց միայն բնիկների համար։

10. Օրենքի խախտման դեպքում սպառնում է մինչև 800$ տուգանք։

UAE Flag and Map Design Free Vector File Download

11. ԱՄԷ-ում շատ են տուգանքնները։ Չի կարելի առնել, տեղափոխել կամ էլ վաճառել ալկոհոլ, չի թույլատրվում նկարել պետական կառույցները, մարդկանց, կանանց։ Նաև չի կարելի է աղբը նետել դուրս։

12. Տրանսպորտում կանայք և տղամարդիկ երթևեկում են տարբեր վագոններով, տարբեր տեղերով։ Մետրոներում, գնացքներում կանանց համար կա հատուկ վայր։

13. Ռամադանի ժամանակ չի թույլատրվում դուրսը ուտել կամ խմել։ Որոշ ռեստորաններում, սրճարաններում և ճաշարաններում, որտեղ թույլատրվում է դուրսը ուտել, այդտեղ պատուհանները փակում են, իսկ մադրիկ դուրսը ուտում են հատուկ շորի տակ։

DUBAI,UAE - DECEMBER 28: A general View of Fog surrounding Downtown Dubai at night on December 28, 2016 in Dubai, United Arab Emirates. (Photo by Rustam Azmi/Getty Images)

14. ԱՄԷ-ի մետրոներում չկան վարորդներ, այն ղեկավարվում է ավտոմատ, համակարգիչներով։ Երթևեկելը պետք է վճարել միմիայն քարտով։ Այնտեղ կան հատուկ սարքեր, որոնք քարտից հանում են այնքան գումար, ինչքան ճանապարհ, որ անցել է մարդը։

15. Բոլորս էլ գիտենք, որ Դուբայում է գտնվում ամենաերկար երկրնաքերը, դա Բուրջ Խալիֆն է 828 մետր։ Այն գրանցված է գիննեսի ռեկորդներում։

Անգլիական կայք

16. ԱՄԷ-ում ապրում են մոտ երկու հարյուր տարբեր ազգեր։

17. Զարմանալի է, բայց ԱՄԷ-ում չկան գետեր։

18. ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու-Դհաբիյում գտնվող աշխատարկը ավելի թեք է, քան Պիզայի աշխատարկը Հռոմոմ։

18. Աշխարհի վեց ամենաբարձր հյուրանոցները գտնվում են Դուբայում, ԱՄԷ։ Ի դեպ ԱՄԷ-ում կա հյուրանոց, որը յոթ աստղանի է։

19. Դուբայը ամենաթանկ ավտոմեքենաների քաղաք է համարվում։ Այստեղ նույնիսկ ոստիկանության աշխատակիցներն են երթևեկում Bugatti, Lamborghini, Ferrari և Bentley ավտոմեքենաներով։

20. Այս տարի ԱՄԷ-ն նշելու է իր 51 ամյակը։

Համեմատություն

Հայկական, ռուսական և անգլիական կայքերում ես գրեթե տարբերություն չգտա։ Միակ տարբերությունը դա թեմաներն էին։ Հայկական կայքերում մեզ ծանոթացրեցին բուն ԱՄԷ-ի հետ, նաև աշխարհագրական դիրքի, կլիմայի հետ։ Ռուսական կայքերում ավելի շատ ուշադրություն դարձրեցին ֆինանսների վրա, և սոցիալական ապահովության վրա։ Իսկ անգլիական կայքում մեզ ծանոթացրեցին նրա հրաշք կառույցների մասին, նաև որոշ փաստեր նրա մասին մեզ պատմեցին։