Դասի հղումը 

Քարտեզի վրա նշել Կենտրոնական Ասիայի երկրները ու դրանց ափերը ողողող ջրային ավազանները: 

Որոնք են Կենտրոնական Ասիայի երկրների զարգացման նախադրյալները:

Կենտրոնական Ասիան ԽՍՀՄ-ի ժամանակ ունեցել է բազում զարգացման նախադրյալներ, որոնցից էին թեթև արդյունաբերությունը, մեքենաշինությունը, վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը, գյուղատնտեսության որոշ ճյուղերը նաեւ մեծ արտահանող էր ոսկու, նավթի, բնական գազի, գունավոր և սև մետաղների, նաև շինարարական նյութերի։ Կառույցի փլուզումից հետո գլխավորապես զարգացած ճյուղերն են որոշ հատվածներով ոչխարաբուծությունը, ուղտաբուծությունը, ձիաբուծությունը, նաև բուսաբուծությունը։ Զարգացած է ոսկու արտահանումը մասնավորապես Ուզբեկստանում, գունավոր և սև մետաղների արտահանումը, մասնավորապես Ղազախստանի։ Բուսաբուծությունը, բամբակի մշակումը նույնպես շատ կարեւոր ճյուղեր են զարգացման համար։ Մշակաբույսերը նույնպես շատ կարևոր դեր ունեն տնտեսության համար։ Ցինկը, յոդը, պղինձը, կապարը, ոսկին, բնական գազը, նավթը, մարմարը նաև այդ գունավոր մետաղներ, որոնք ներմուծվում են տարբեր երկրներ։ Զարգացում է ապրում մեքենաշինությունը, մասնավորապես ինքնաթիռների արտահանումը։ Պատմական նախադրյալները այն է, որ գրեթե բոլորը թյուրքալեզու են, և լավ հասկանում են իրար, որն ավելացնում է որոշ հնարավորություն համագործակցության համար։ Բուսաբուծությունը, ոչխարաբուծությունը տնտեսության կարևոր ճյուղերն են։ Մշակվում են հատուկ մշակաբույսեր, որոնց համար կան հատուկ տարածաշրջաններ։ Կենտրոնական Ասիայի երկրները փորձում են համագործակցել, որպեսզի զարգացնեն մեքենաշինության և արդյունաբերության համար։ Մետաղաձուլությունը նույնպես շատ կարևոր ճյուղ է ու շատ կարևոր զարգացման նախադրյալ է տնտեսության զարգացման համար։

Ինչ դեր ունի Կենտրոնական Ասիան համաշխարհային տնտեսության մեջ: 

Կենտրոնական Ասիան իհարկե շատ մեծ տարածք է, և ունի շատ մեծ քանակի և՛ վառելիքային պաշարներ, և՛ էներգետիկայի պաշարներ, և՛ գունավոր ու սև մետաղների պաշարներ։ Այդ բոլորից մեծ մասը արտահանում է տարբեր երկրներ։ Կենտրոնական Ասիան ավելի շատ արտահանում է, քան ներմուծում, բայց կան որոշ խնդիրներ արտահանելու համար։ Կենտրոնական Ասիան չունի ելք դեպի ծով, չունի ջրի լավ պաշարներ, ու դե-ֆակտո գտնվում է շատ կրիտիկական վիճակում այդ առումով։ Կենտրոնական Ասիան ունի նավթի ու բնական գազի մեծ պաշարներ, որոնց մի մասը արտահանվում է ամբողջ Ասիայի որոշ երկրներ։ Ունի շատ մեծ պաշարներ պղնձի, ցինկի, յոդի, կապարի, երկաթի ու ոսկու։ Ուզբեկստանը ունի ոսկու ամենամեծ պաշարները այդ տարածաշրջանում, և այդ իսկ պատճառով ինքը ամենագլխավոր արտահանողն է։ Կան նաև այլ մետաղներ, գունավոր մետաղներ, որոնք նույնպես արտահանվում են։ Կենտրոնական Ասիայի գյուղատնտեսությունը զարգացած կարող ենք համարել։ Բամբակի մշակումը, ոչխարաբուծությունը, ձիաբուծությունը և կովաբուծությունը այս տարածաշրջանի լեռնային հատվածներում զարգացած է։ Կենտրոնական Ասիան իհարկե մեծ տարածաշրջան է, բայց այստեղ ապրում են համեմատաբար ավելի քիչ մարդիկ։ Այս տարածաշրջանը ունի աշխատուժի պակաս ու ամենակարևորը ջրի պակաս։ Հենց ջրի պաշարի պակասով գյուղատնտեսությունը չի կարողանում նորմալ զարգացում ապրել, քանի որ առկա չէ նորմալ ոռոգման ջուր։ Կենտրոնական Ասիան ունի շատ լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ, գրեթե բոլոր իսլամանական պետությունների հետ, մասնավորապես Հարավ-արևմտյան տարածաշրջանի։ Շատ լավ հարաբերությունների մեջ է գտնվում Թուրքիայի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության հետ։ Կենտրոնական Ասիայի բոլոր երկրները՝ Ղազախստանը, Թուրքմենստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը և Ղրղզստանը իսլամական պետություններ են։ Բացի Տաջիկստանից մյուս երկրները թյուրքալեզու են, իսկ Տաջիկստանը պատկանում է իրանական խմբին։ Կենտրոնական Ասիան շատ երկրների հետ է համագործակցում, բայց կան որոշ արտահանման խնդիրներ։