Թեման.Գաղափար մեխանիկական տատանումների մասին:Մարող և չմարող տատանումներ:Ազատ և հարկադրական տատանումներ:Մաթեմատիկական և զսպանակավոր ճոճանակ:Ռեզոնանսի երևույթ:
Դասարանում քննարկվող հարցեր.
1.Մեխանիկական տատանումների տարբեր օրինակներ
Սրտի բաբախումը, թելից կախված քարի ճոճվելը, զարկերակների բաբախումը, շարժիչի մխոցը, թիթեռի թևերի թափահարումը։
2.Ինչն է բնորոշ բոլոր տատանողական շարժումներին
Բոլոր տատանողական շարժումներին բնորոշ է տատանողական շարժումը, որը լինում է հակադիր ուղղություններով և կրկնելիությամբ։
3.Որ տատանումներն են անվանում պարբերական
Այն ամենափոքր ժամանակամիջոցը, որից հետո տատանումները կրկնվում են, կոչվում է պարբերություն։
4.Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում տատանումների պարբերություն
Այն ֆիզիկական մեծությունը, որը չափում է մեկ լրիվ տատանման տևողությունը, կոչվում է տատանումների պարբերություն։
5.ինչ միավորներվ է արտահայտվում տատանումների պարբերությունը
Տատանումների պարբերությունը արտահայտվում է ժամանակի միավորներով, այսինքն վարկյան, րոպե և այլն։
6.ինչ է տատանումների լայնույթը:ինչ միավորներվ է այն արտահայտվում;
Տատանվող մարմնի առավելագույն շեղումը իր հավասարակշռության դիրքից , կոչվում է տատանումներին լայնույթ։ Այն արտահայտվում է երկարության միավորներով, այսինքն սանտիմետր, մետր և այլն։
7.ինչ է տատանումների հաճախությունը;Ինչ միավորներով է այն արտահայտվում
Տատանումների հաճախականություն է կոչվում 1 վարկյանում տատանումների թիվը։ Այն չափվում է Հերցով (Հց):
8.Որ հաճախությունն է կոչվում 1Հց;
Եթե տատանման հաճախականությունը 1Հց է, ապա այն մի վարկյանում կատարում է մեկ տատանում։
9.Որո՞նք են տատանումների մարման պատճառները
Տատանումների մարման պատճառներն են օդի դիմադրության ուժը և շփման ուժը։
10.Ինչու՞ են ճոճանակը համարում տատանողական համակարգ
Ճոճանակը համարում են տատանողական համակարգ, որովհետև ճոճանակ ասելով հասկանում ենք թելը, նրանից կախված գնդիկը և Երկիրը։
11.Ո՞ր տատանումներն են անվանում ազատ:
Հավասարակշռության վիճակից դուրս բերված գնդիկը կամ բեռը տատանվում են ինքնուրույն, այն է՝ շեղման հետևանքով ներքին ուժերի ազդեցությամբ, երբ արտաքին ուժերը բացակայում են։ Այդ տատանումները համարում են ազատ։
12.Ո՞ր տատանումներն են անվանում հարկադրական
Տատանողական համակարգի վրա ազդող արտաքին ուժերը ժամանակից կախված փոփոխվում են որոշակի պարբերությամբ։ Այդ ուժերի ազդեցությամբ կատարով տատանումները կոչվում են հարկադրական։
13.Ի՞նչ է զսպանակավոր ճոճանակը
Զսպանակավոր ճոճանակատը դա մի զսպանակ է, որի մի ծայրը ամրացված է անշարժ մի տեղից, իսկ մյուս ծայրից ամրացված է բեռ։
14. Ի՞նչ է մաթեմատիկական ճոճանակը
Եթե թելը շատ ավելի թեթև է, քան գնդիկը և նրա երկարությունը ավելի մեծ է, քան գնդակի տրամագիծը, կոչվում է մաթեմատիկական ճոճանակ։
15.Էներգիայի ինչ փոխակերպումներ են տեղի ունենում ճոճանակի սեփական տատանումների ժամանակ
Ճոճանակի սեփական տատանումների ժամանակ կինետիկ էներգիան փոխակերպվում է պոտենցիալ էներգիայի։
16.Որքան է սեփական տատանումներ կատարող ճոճոնակի լրվ մեխանիկական էներգիան:
Սեփական տատանումներ կատարող ճոճանակաի լրիվ մեխանիկական էներգիան անփոփոխ է։
17.Ի՞նչ է ռեզոնանսը:
Հարկադրական տատանումների լայնույթի շեշտակի աճը, երբ հարկադրող ուժի տատանումների հաճախականությունը համընկնում է տատանողական համակարգի սեփական հաճախականությանը, կոչվում է ռեզոնանս։