Պատասխանել հետևյալ հարցերին

1.Ի՞նչ է մեխանիկական շարժումը

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմնի նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում։

2.Մեխանիկայի ո՞ր բաժինն  են անվանում կինեմատիկա։Ի՞նչ է ուսումնասիրում մեխանիկայի  <<դինամիկա>> բաժինը

Մեխանիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է տարբեր շարժումները առանց դրանց պատճառների քննարկման կոչվում է կինեմատիկա։ Իսկ այն բաժինը, որն ուսումնասիրում է տարաբնույթ շարժումների փոփոխման ու առաջացման պատճառները կոչվում է դինամիկա։

3.Ի՞նչն են անվանում նյութական կետ

Այն մարմինը, որի տվյալները տվյալ պահին կարելի է անտեսել կոչվում է նյութական կետ։

4.Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ(թվարկել տեսակները )

Մի տեղից մյուսը տեղափոխվելով՝ մասնիկը (կամ նյութական կետը) շարժվում է մի որոշ գծով, որն անվանում են մասնիկի հետագիծ: Հետագիծը լինում է ուղղագիծ և կորագիծ։

5.Ի՞նչն են անվանում մարմնի անցած ճանապարհ

Հետագծի այն հատվածը, որն մարմինը անցնում է որոշ ժամանակում, կոչվում է մարմնի անցած ճանապարհ։

6.Ինչո՞վ է տարբերվում հետագիծը մարմնի անցած ճանապարհից:

Մարմնի հետագիծը այն գիծն է, որով շարժվել է մարմինը, իսկ մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է

7.Ո՞ր շարժումն են անվանում հավասարաչափ և որը ՝անհավասարաչափ:

Հավասարաչափ շարժման ժամանակ մարմինը հավասար ժամանակամիջոցում անցնում է հավասար ճանապարհ, իսկ անհավասարաչափ շարժման ժամանակ մարմինը անհավասարաչափ ժամանակամիջոցում անցնում է անհավասարաչափ ճանապարհ:

8.Ո՞ր անհավասարաչափ շարժումն է կոչվում հավասարաչափ արագացող 

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի հետագծի որևէ տեղամասի երկարության և այդ տեղամասն անցնելու ժամանակի հարաբերությանը, կոչվում է հավասարաչափ շարժման միջին արագություն։

9.Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում հավասարաչափ արագացող շարժման  արագացում։

Այն շարժումը, որի  ընթացքում մարմնի արագությունը կամայական հավասար ժամանակամիջոցներում աճում է միևնույն չափով, կոչվում է հավասարաչափ արագացող շարժում:

10.Ի՞նչ է ցույց տալիս արագացումը:Գրել բանաձևը:

Արագացումը ցույց է տալիս, թե ինչքան ժամանակահատվածում ինչքանով է արագանում մարմինը:

11Ո՞րն է արագացման միավորը,և ինչպես է այն սահմանվում:

Արագացման միավորը մ/վ2-ին է:Արագացումը ցույց է տալիս, թե ինչքան ժամանակահատվածում ինչքանով է փոփոխվում մարմնի արագությունը: Բանաձևը՝a(արագացում)=v/t:

12.Հավասարաչափ շարժման ճանապարհի և արագության բանաձևը

V=s/t;s=vt

13Որ շարժումն են անվանում ազատ անկում

Մարմինների անկումը վակուումում, միայն Երկրի ձգողության ազդեցությամբ, կոչվում է ազատ անկում։

14.Ինչ է պտտման պարբերությունը:

Պտտման պարբերություն կոչվում է այն ժամանակամիջոցը, որի ընթացքում շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմինը կատարում է մեկ լրիվ պտույտ։

Բանաձև՝ T=t/N

15.Ինչ է պտտման հաճախությունը,և որն է նրա միավորը:

Պտտման հաճախություն են անվանում այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է միավոր ժամանակամիջոցում մարմնի կատարած պտույտների թվին։

Բանաձև՝ n=N/t

16.Նյուտոնի առաջի օրենքի ձևակերպումը

Մարմինը պահպանում է իր դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում, կամ դրանց ազդեցությունները համակշռում են։

17.Նյուտոնի երկրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը

Մարմնի արագացումն ուղիղ համեմատական է մարմնի վրա ազդող ուժին և հակադարձ համեմատական է մարմնի զանգվածին։

Բանաձև՝ a=F/m;F=ma

18.Նյուտոնի երրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը

Երկու մարմինները միմյանց հետ փոխազդում են մոդուլով հավասար և հակառակ ուղղված ուժերով։

Մարմնի P կշիռը մոդուլով հավասար է հենարանի հակազդեցության N ուժին։

P=N

F1= -F2

 19.Ո՞ր մեծություննէ կոչվում մարմնի իմպուլս,ի՞նչ բանաձևով է որոշվում

մարմնի   իմպուլսը՞նչ միավորով է չափվում իմպուլսը միավորների ՄՀ-ում

Մարմնի իմպուլս կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որն հավասար է մարմնի զանգվածի և արագության արտադրյալին։

Բանաձև՝ p=mv

ՄՀ-ում իմպուլսը չափվում է 1կգ*1մ/վ

 20.Մարմինների ո՞ր համակարգն է կոչվում փակ

Մարմինների համակարգը կոչվում է փակ, եթե համակարգի մարմինները չեն փոխազդում արտաքին մարմինների հետ, կամ այդ փոխազդեցությունն այնքան փոքր է, որ կարելի է անտեսել։

 21.Ձևակերպել իմպուլսի պահպանման օրենքը

Փակ համակարգի մարմինների իմպուլսների գումարը, անկախ այդ մարմինների փոխազդեցությունից, չի փոխվում։

 22.Ո՞ր շարժումն է կոչվում ռեակտիվ

Ռեակտիվ են անվանում այն շարժումը, որն առաջանում է, երբ մարմնից անջատվում է նրա մի մասը՝ որոշակի արագությամբ, որի հետևանքով մնացած մասը ձեռք է բերում հակառակ ուղղված արագություն։

        Ինչ-որ  համազոր ուժի ազդեցությամբ 100կգ զանգվածով մարմինը շարժվում է  0,3մ/վ2 արագացմամբ: Ինչ արագացմամբ կշարժվի 120կգ զանվածով մարմինն այդ նույն ուժի ազդեցությամբ:

M1=100 կգ

M2=120 կգ

A1=0,3 մ/վ2

——————

A2(մ/վ2)=?

A2=m1a1/m2=100կգ*0,3մ/վ2/120կգ=0,25մ/վ2

Պատ՝․ 0,25մ/վ2