Արևապաշտությունը համաշխարհային կրոնադիցաբանական համակարգ է։ Հնագույն ժամանակներից Արևը եղել է երկրպագության առարկա և աստվածացվել է տարբեր ժողովուրդների կողմից։ Արևապաշտության մեջ առանձնանում են մեկ տասնյակից ավելի շատ հայտնի աստվածներ կամ աստվածություններ, որոնք դիցարանում կամ կրոնածիսական համակարգում ունեն առաջնային դեր և մինչև այժմ համարվում են պաշտամունքի կամ երկրպագման առարկա։ Արևապաշտությունը տարածված է եղել Ամերկյան Մայրցամաքում մասնավորապես Մեքսիակա, Հեռավոր Արևելքում՝ Ճապոնիա, արևելքում՝ Հնդկաստան։ Մերձավոր Արևելքում՝ Եգիպտոս և արաբական աշխարհ։ Փոքր Ասիայում՝ խեթեր, հուրիներ, միտանիացիներ, հայեր, ֆարսիներ։ Արևմուտքում՝ հույներ, ֆրանգներ, գերմաններ, սկանդինավներ, շոտլանդացիներ։

Արևապաշտությունը նաև էթնիկական կրոնական համակարգ է և արևի պաշտամունքը ներկայացնող շատ աստվածներ երկրպագվել են նույն անունով տարբեր ժողովուրդների մոտ հարյուրամյակներ շարունակ։ Ութուն, Շամաշը-Միջագետքի մշակույթում, Թեշուբը-Փոքր Ասիական ժողովուրդների մոտ, Հելիոս — հույների, Ապոլոն — հռոմեացիների, Միհր— Հայաստանում, Իրանում, Հնդկաստանում, Ռան —Եգիպտոսում, Յառ կամ Յառիլո— Սլավոնների մոտ, Մոլոխը— Կարթագենում, Տոնատիուն— Ացտեկների և Մայաների մոտ, Ամատերասուն—Ճապոնիայում, Շամս -Եզդիների մոտ, Աարրան- արաբների մոտ։

Արևապաշտությունն իր արմատներով գնում է քաղաքակրթական մշակույթի խորքերը և կարող է ունենալ 18-19000 տարվա պատմություն, ավանդաբանորեն կապված է նախաջրհեղեղյան ժամանակների հետ։ Սա իր հերթին նշանակում է, այս քաղաքակրթության ավանդական կրոնական պատմությունը ունի իր նախաջրհեղեղյան կրոնական հիմքերը։ Արևապաշտության գոյության մասին առաջինը տեղեկանում ենք Հին Կտակարանից, «Եվ ասաց Աստված` թող լույս լինի։ Եվ լույս եղավ»։

Նոյը բարեպաշտ էր և կրում էր մեծ լույս, արև տիտղոսը , ըստ Հին Կտակարանի մարդու կյանքը բաժանվում է երկու մասի, մինչև ջրհեղեղ և ջրհեղեղից հետո; Ջրհեղեղից հետո նոր մարդու համար աշխարհը բաժանվեց երկու մասի՝ այնտեղ որտեղ Արևն է և այնտեղ որտեղ արդյունքն է Արևի։ Բնապաշտության առարկան զգայական առումով միշտ ընկալելի է և շոշափելի է ֆիզիկապես որպես բնության արդյունք մարդու համար։ Բնապաշտության գլխավոր երևույնթներն են տարվա չորս եղանակները, արևի և մարդու փոխհարաբերությունն այդ չորս եղանակային գոտիներում։ Բնապաշտությունը ձևավորել է որոշակի սկզբունքներ և ծեսեր որոնք ուղեկցում են արևին ձմեռային, գարնանային, ամառային և աշնանային եղանակային անցումների ժամանակ։ Մինչև այժմ բնապաշտությունը հանդիսանում է մարդու կենցաղի մի մասը, իր սկզբնունքներով բնապաշտությունը մեկ աստիճան ցածր է Արևապաշտությունից։

Տյառնընդառաջ

Տյառնընդառաջը կամ մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին, Հայոց եկեղեցու տոներից է։ Հայոց եկեղեցին, Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 13-ին՝ Քրիստոսի աստվածահայտնությունից (հունվարի 6) քառասուն օր հետո։

Հիսուս Քրիստոսի ընծայումը եկեղեցուն

Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը։ Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։ Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը։ Եկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ։

Հնում ծնողներն առաջնեկ տղա երեխային քառասուն օրականում տանում էին տաճար։ Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին նույնպես տանում են տաճար։ Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, Հիսուսին տեսնելով, հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար և ընդառաջ է գալիս նրանց։ Այստեղից էլ առաջացել է Տյառնընդառաջը, և նվիրված է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն։ Այն շատ է սիրվելի դարձել բոլորի կողմից, քանի որ այդ տոնը նվիրված է Հիսուսին։