Մասնակիցներ՝

  • Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

Բացատրել ի՞նչ եք հասկանում արդարություն ասելով:

Արդարություն ասելով հասկանում եմ իսկական, անկեղծ խոսք, արտահայտություն, որը մարդը փոխանցում է ամբողջ սրտով, թեկուզ և դա լինի վատ լուր։ Արդարությունը դա այն իրական արտահայտություն է, որը կարող է մարդուն ստիպել հավատալ։ Արդարությունը չի կարող փոխանցվել կատակով կամ հումորով, արդարությունը պետք է փոխանցվի ամբողջ հոգով և սրտով։ Արդարությունը նշանակում է իրական խոսք, առանց որևէ կեղծիք, առանց որևէ չարիք։ Մարդն էլ իր հերթին պետք է այն ընկալի, ինչքան էլ այն վատ լինի։ Արդարության մյուս իմաստը, դա արդարադատությունն է։ Այսինքն օրենքի առջև բոլորը հավասար են։ Այս օրենքը ես ճիշտ եմ համարում, քանզի ամեն մարդ պետք է պատրաստ լինի արդար, առանց որևէ կաշառք, պատասխան տալ իր գոծերի համար։ Արդարադատությունը որոշ երկրներում բացակայում է, որը ես սխալ եմ համարում։ Մենք բոլորս էլ հավասար ենք, և պետք է հավասար իրավունքներ ու պահանջներ ունենանք։ Չպետք է լինի այնպես, որ մեկը մյուսից ինչ-որ բանով ավել լինի կամ պակաս, մենք բոլորս պետք է լինենք հավասար։ Արդարադատությունը հենց դա է, որ մարդ օրենքի առջև հավասար իրավունքներ ունի, ու իր բոլոր կատարած վատ, թե լավ գործերի համար պետք է պատասխան տա արդար ու անկեղծ, քանզի անարդարությունը կարող է տանել վատ հետևանքների։ Արդարությունը դա արժեք է, որը ամեն մարդ չունի։ Մեր երկրում արդարներ շատ քիչ կան, թե քաղաքական, թե հասարակության մեջ։ Արդար կարող է լինել միայն այն մարդը, ով հասկանում է պահի լրջությունը, ով իր վրա է վերցնում այդ ջանքը, այդ եռանդը։ Արդար կարող են կոչվել շատ մարդիկ, բայց անկեղծ քչերն են։ Այդպիսի մարդիկ պատրաստ են անկեղծանալու, սիրտն բացելու, այսինքն չարդարանալու, այլ ճիշտ ու օրենքին հավասար պատասխանել։ Արդարությունը ընկերության մեջ կարող է լինել տարբեր, բայց մեծ տարիքի ու փոքր տարիքի արդարությունները իրարից տարբերվում եմ։

Ի՞նչ եք հասկանում արդարության իրավական կողմ և արդարության բարոյական կողմ ասելով:

Արդարության իրավական կողմ ասելով ես հասկանում եմ մարդու իրավունքների արդարությունը։ Այսինքն ամեն մարդ, ինչպես ասացի օրենքի առջև պետք է լինի հավասար և պետք է պատասխան տա նույնպես հավասար իրավունքների մեջ։ Իրավական կողմը դա մարդկային իրավունքն է։ Մարդու արդարությունը, անկեղծությունը կարող է հանգեցնել շատ բաներ, բայց ամեն դեպքում միշտ չէ, որ այն կարող է դրական լինել։ Բարոյական կողմը դա այն կողմն է, որով մարդը ցանկանում է արդար լինել, ու պատմել, թե զգացմունքների, թե արարքների մասին։ Այսինքն այդպիսի չնչին արարքները բարոյական են համարվում, քանզի շատ վատ հետևանքների չեն բերում։ Բայց միշտ չէ, որ արդարությունը կարող է լինել դրական։ Մարդ կարող է հատուկ արդարանալ, անկեղծանալ, միայն այն բանի համար, որ դիմացինը դրանից տուժի։ Այսինքն մարդ կարող է այնպիսի ցավ հասցնել դիմացինին իր արդարությամբ, որ դիմացինը իրեն կարող է վատ զգալ։ Արդարությունը նույնպես պետք է լինի չափ և սահմանի մեջ։ Պետք է արդար լինել միմիայն ճիշտ պահերին, թեկուզ վատ և թեկուզ լավ։ Մարդ պետք է արդար լինի օրենքի առջև, դատարանի առջև, ու իր ու իր ընկերների առջև։ Մարդու ամեն խոսք, ամեն արդար բառը, կարող է հնչել շատ ցավալի մեկի համար, քանի որ այն կարող է այնպիսի գաղտնիք ու իմաստ կրել, որ դիմացինը չի ցանկանում բարձրաձայնել դրա մասին։ Դրա համար ամեն արդարություն, անկեղծություն, ճշմարիտ ու անպիղծ խոսք պետք է լինի սահմանի մեջ։ Պետք է լինի դրական կողմով, չպետք է ուղղված լինի ինչ-որ մեկին նվաստացնելու, ցավ պատճառելու կամ էլ վշտացնելու, պետք է լինի զգույշ, ուշադիր ու հագեցած խոսք, որը ավելի շատ ուրախություն կպարգևի, քան վիշտ ու թախիծ։

Բերեք օրինակներ ձեր առօրյայից:

Արդարությունը դա մեր կյանքի անբաժանելի մասնիկներից մեկն է։ Շատերս սիրում ենք անկեղծանալ, մյուսները ոչ։ Իմ առօրյայում շատ դեպքեր են եղել, երբ ես թախիծը թաքցնելու համար չեմ ցանկացել արդարությունը պատմել, քանզի ես գիտակցել եմ, որ դա կարող է լինել վատ իրավիճակ, կարող է բերել ցավալի ոմանց համար ու վատ հետևանքների։ Ես միշտ զգույշ և ուշադիր եմ իմ խոսքերին, քանի որ ես գիտեմ, որ ամեն տարօրինակ բառ ու միտք, կարող է դառնալ վեճի, լեզվակռվի թեմա, որը ի վերջո կբերի իրական վատ հետևանքների։ Արդարությունը միշտ չէ, որ ուրախ է լինում, միշտ չէ, որ տխուր։ Մարդուն իրականությունը պատմելով մենք ինչպես կարող ենք ուրախություն պարգևել, այդպես էլ թախիծ ու ցավ։ Դրա համար պետք է հավասար ու համակշռված լինեն բոլոր փաստերն ու վարկածները, որոնք արդար մտքի բաղադրիչ են իրենցից ներկայացնում։ Ամեն մարդ իր կյանքի մեջ եղել է այնպիսի վիճակում, որ պետք է արդարանա, քանզի ավելի վատ կլինի։ Իմ հետ էլ են ոչ շատ դեպքեր եղել։ Իմ հիշելով, ես արդարության կողմնակից լինելով, չեմ ուզեցել գնալ այդ քայլին, քանզի գիտակցել եմ, որ դա տխուր հետևանքներ է բերելու։ Ես շատ դեպքեր եմ հիշում, երբ մեկի հետ կռվել եմ, վիճել եմ, բանն հասել է կռվի, բայց տուն վերադառնալով չեմ ցանկացել պատմել մայրիկիս դրա մասին։ Գնահատականների վերաբերյալ ես միշտ ճիշտ եմ համարում կիսվել, քանի որ իմ համար շատ կարևոր է իմ մայրիկի ու հայրիկի կարծիքը։ Ինչքան էլ աշխատասեր լինեմ, այնուամենայնիվ միշտ տեղ կա սովորելու։ Դրա համար ես երբեք չեմ թաքցրել գնահատականը, միշտ կիսվել ու կիսվում եմ, քանի որ համարում եմ, որ դա ճիշտ է։