Ձնծաղիկը

Այսօր ես  հավաքում եմ դեղին, նարնջագույն, կարմրավուն տերևները աշնանային անտառում: Հրաշք ոսկին իմ ձեռքերի մեջ է ու իմ շուրջը: Իսկ ես մտածում եմ այն մասին, որ շուտով երկար ու խստաշունչ ձմեռ է գալու: Եվ որքա՜ն ուժ ու հավատ է հարկավոր փոքրի՜կ ձնծաղկին, երբ նա լույս աշխարհ գա գարնանը՝ ամայի ու մերկացած անտառում:  Որքա՜ն ուժ ու հավատ է պետք է որ լինի նրա փոքրիկ թերթիկների մեջ, որպեսզի դրանք չդողան և կարողանան ամեն ինչ սկսել նորից արդեն ո՜րերորդ անգամ: Բարեկամս, եղիր Ձնծաղիկի պես, ես գիտեմ, որ քեզ համար հիմա շատ դժվար է… Բարեկամս, եղիր Ձնծաղիկի պես, ես գիտեմ, դու հիմա բոլորովին միայնակ ես…Բարեկամս, ես հավատում եմ քեզ, ինչպես Ձնծաղիկին, քանի դեռ ողջ է քո մեջ թեկուզ և մի թերթիկ, թեկուզ մեկ թերթիկ, եղիր Ձնծաղիկի պես…

  • Ձնծաղիկի պես ․․․ Արդեն որերորդ անգամ … (Ձնծաղիկի խոհերից) — ստեղծագործական աշխատանք։

Ձնծաղիկի պես

Բոլորս էլ ձգտում ենք մեր կյանքը նորից սկսել, փորձում ենք վերսկսել այն, ինչ ապրել ենք։ Մենք ուզում ենք ետ վերադարձնել այն պահը, որը մենք ցանկանում ենք փոխել, քանի որ հասկացել ենք, որ մեծ սխալ ենք արել։ Մեր մեջի թերթը, դա մեր ցանկությունն է, մեր հավատը։ Մեզանից յուրաքանչյուրս ձնծաղիկի պես ենք, նպատակասլած, խանդավառ, հավատքով ու ուժով լի, որը իրեն առաջ էր տանում։ Նոր կյանք ստեղծելու համար մենք ջանք չենք խնայում, մենք օրեցօր փորձում ենք ինչ-որ լավ բան անել, ինչով և նմանվում ենք ձնծաղիկին, որը նույնպես փորձում էր լավ բան անել։ Մենք ձնծաղիկի պես պետք է լինենք, պետք է ազատ ու պարզ հայացքով նայենք դժվարին, պետք է անվախ ու անահ նայենք չարի, թշնամու աչքերին ու մեր ուժով հաղթահարենք այն։ Մեր մեջ կա այդ ոգին, այդ ներուժը, որը մեզ ստիպում է գնալ այդպիսի քայլերի։ Ձնծաղիկը որոշների համար իդեալ է, մարդկային կերպար է խորհրդանշում, ով չի վախենում նայել չարի աչքերի մեջ, ով չի վախենում կռվել նրա հետ, ով չի փախչում նրա փորձություններից։ Մենք ևս պետք է լինենք ձնծաղիկ, չպետք է փախչենք փորձություններից ու դժվար պահերից, մենք պետք է ընդհակառակը դիմադրենք նրան, որպեսզի ի վերջո հաղթենք։ Ձնծաղիկի համբերատարությունն ու հավատքը մեր մեջ ներշնչում են այն ոգին ու ուժը, որով ձնծաղիկը փորձում էր ազատվել, փորձում էր դուրս ելնել։ Եթե մեզանից յուրաքանչյուրը այդպես ուժեղ, համբերատար ու նպատակասլած լինի, մենք այլևս չենք դժգոհի, չենք նվաստացնի փոքրին ու չենք նախանձի ուժեղին։ Մեր ամբողջ ուժը կներդնենք մեր հայրենիքի ծաղկեցման համար, ու վերջապես կստեղծենք մի նոր, անսովոր ու երջանիկ կյանք, որին ձգտում էինք։