Լեոնիդ Ենգիբարյանի նովելներից.
Մանկության կայարանում
Մանկության կայարանում տեղ զբաղեցնելով Կյանքի գնացքում՝ մի՛ փորձեք անպայման տեղ գրավել պատուհանի մոտ: Տպավորությունը խիստ մակերեսային կլինի: Եվ բոլորովին կարևոր չէ, թե որն է ձեր վագոնը, չնայած ոմանք գրեթե ողբերգություն են համարում, եթե փափուկ վագոնով չեն գնում: Ի վերջո տոմս – ծննդյան վկայական ունեցողի համար տեղն ապահովված է… Կարևորն այլ բան է. որպեսզի բազմաթիվ կայարաններում՝ Պատանեկություն, Հասունություն, Ստեղծագործություն, Անհաջողություն ու գուցե, Երջանկություն և շատ ուրիշ՝ ուրախ, բայց, ցավոք, կարճ կայարաններում բոլորն անեն ամեն հնարավորը, որ հետո, երբ գա ձեր ժամանակը, հրաժեշտ տաք խաղաղ կիսակայարաններում…
- Ինչու՞ Կյանքի գնացքում պատուհանից նայել խորհուրդ չի տալիս, ինչի՞ տպավորությունը մակերեսային կլինի:
Խորհուրդ չի տրվում նայել, քանի որ կարող է անձրև տեղալ, որի նայելով հեղինակը կթրջվի, այսինքն ուրիշի կյանքին խառնվելով իրեն կարող է վատություն անել, ու կյանքում ոչնչի չհասնել։ Պետք չէ խառնվել ուրիշի կյանքին, պետք է լինել ինքնուրույն։ Չպետք է խառնվել ուրիշի կյանքին, քանի որ նայելով ու հետևլով մարդը սկսում է դառնալ հետևորդ, ու չի մտածում իր կյանքի մասին։ Հենց ամբողջ իմաստն դա է, որ չպետք է խառնվել, չպետք է կոպիտ ասած “քիթ խոթել ուրիշի գործերին”։ Քանի որ դրանից հետո մարդ սկսում է հետևել ու մոռանալ սեփական կյանքի մասին։ Պետք է մարդ զբաղվի իր գործով, երբեք չմտածի ու հետաքրքրվի ուրիշի անձնական կյանքով։ Մարդ պետք է միմիայն ուշադրություն դարձնի իր կյանքին։
- Փափուկ վագոն ասելով՝ ի՞նչ ի նկատի ունի հեղինակը, և իսկապե՞ս կարևոր չէ, թե ինչ վագոնով ես գնում:
Փափուկ վագոն ասելով ես հասկանում եմ բարեկեցիկ կյանքը։ Փափուկ վագոնը դա այն կյանքն է, որին մենք ձգտում ենք, փորձում ենք մեր անիմաստ ու դաժան կյանքը դարձնել փափուկ ու նորմալ։ Փորձում ենք փախչել մեր դարդերից ու ցավերից, ու փորձում ենք նստել ամենափափուկ տեղը։ Կյանքում էլ է հենց այդպես։ Մեր կյանքում բոլորս էլ ցանկանում ենք լինել ավելի բարձր քան մյուսները, ցանկանում ենք նստել “ամենափափուկ” տեղը, չմտածելով, որ մյուս հաճախորդը նույնպես ցանկանում է այդտեղ նստել։ Մենք միշտ փախչում ենք այդ ցավից, մենք ուզում ենք լինել տարբերվող, փորձում ենք առանձնանալ մյուսներից, բայց կարող ենք պարզապես կանգնել, ոչ թե նստել։ Կանգնելը դա այն ցավն է, որից փախչելով մենք ուզում ենք նստել “ամենափափուկ” տեղը, այսինքն այդ վշտից ու ցավից փախչելով մենք ցանկանում ենք ունենալ նորմալ կյանք, մտածելով, որ դա հեշտ է, բայց իրականում, այդքան էլ չէ։
- Մարդը ծնվեց — ձեռք բերեց Կյանքի գնացք նստելու տոմս, տեղն ապահովված է. հիմա ի՞նչն է կարևորը:
Տեղն ապահովված է, այսինքն մարդը ծնվել է, չնայած նրա խնդիրներին։ Բոլորս էլ ունենք տարբեր խնդիրներ, մեկը ֆինանսական, մյուսը՝ ընտանեկան։ Բայց մեզ միացնում է այն բանը, որ մենք կանք, մենք հավասար ենք։ Այսինքն մեզանից յուրաքանչյուրը կարող է լինել հավասար, ստեղծել հավասար պայմաններ, հավասար միջոցներ, ինչ իրանից մի քանի անգամ ավելի հարուստը։ Կարևորը դա կյանքի կարևորելն է, այսինքն մենք արդեն ամրագրել ենք տոմսը, մեզ միայն մնում է օգտվել դրանից։ Օգտվել նշանակում է օգտագործել շահի համար, այսինքն կարևորը դա մեր աշխատանքն է, որով մենք կօգնենք ինչ-որ մեկին։ Օգտվել պետք է միայն աշխատել, արդար քրտինքով աշխատել, ուշադրություն չդարձնել քննադատողներին, ուշադրություն չդարձնել նախանձողներին ու չարերին։ Մենք պետք է աշխատենք այնպես, որ մյուսները նախանձեն, այլ ոչ թե մենք։ Հենց դա է կարևորը՝ աշխատանքը։ Տոմսը՝ պահանջները ապահովված են, այսինքն մնում է միայն օգտվել դրանից ու աշխատել։