Հերթով կարդալ ռուբայաթները, դուրս բերել խորհուրդը, մտքեր փոխանակել դրա շուրջ, համեմատել մեր փորձի հետ։

Քո ամեն ակնթարթը մի սերմ է,
Որ կրում է իր մեջ իր մահը.
Բայց հոգին քո— խնդուն ու անահ է
Եվ մի՛շտ խանդավառ է ու ջերմ է։

Վերլուծություն՝

Այսինքն քո ամեն պահը, քո ամեն ակնթարթը ռիսկային ու անորոշ քայլ է։ Սերմը, որը կրում է մահը, այսինքն պետք է ամեն դեպքում լինել շատ զգույշ և ուշադիր։ Ինչքան էլ, որ մեր գործերն ու գործողությունները լինեն չմտածված ու անիմաստ, բայց քո հոգին, քո ոգին ու ուժը միշտ եռանդուն է ու միշտ անահ է։ Հոգին միշտ խանդավառ ու ջերմ, այսինքն հոգին դեռ շարունակում է ապրել ու արարել, հոգին միշտ կմնա, միշտ կապրի խանդավառ ու ջերմ։

XXXIV

Մի հարուստ է անցնում փողոցով,— ախ, նայե՛ք՝ նա ինչքա՜ն ինքնագոհ է.
Մի ժպիտ կա դեմքին խոցող,— ախ, նայե՛ք՝ նա ինչքա՛ն ինքնագոհ է.
Նա կարո՞ղ է հասկանալ, այդ հիմարը, որ շուրջը ուռճանում է իր մահը
Եվ տեսնել այդ ձեռքը սղոցող,— ախ, նայե՛ք՝ նա ինչքա՛ն ինքնագոհ է։

Վերլուծություն՝

Այսինքն արդիականությունը ճիշտ է, քանի որ մեր կյանքում շատ մարդիկ կան ինքնագոհ, ինքնավստահ, նախանձ ու չար։ Ստեղծագործության մեջ ասվում է, որ հարուստները ինքնագոհ քայլում են ու ուշադրություն չեն դարձնում իրենց շրջապատին, ուշադրություն չեն դարձնում, թե ինչ է կատարվում իրենց կողքը։ Իրենք չեն մտածում, որ աշխարհում բացի նրանցից կան անվստահ, լքված ու հուսահատ մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել դառնալ հարուստ ու գոհ։ Մեր իրական կյանքում շատ են այդպիսի մարդիկ, ովքեր նախանձ են ու չար, ու ուշադրություն չեն դարձնում, թե ինչ է կատարվում նրանց շրջապատում, ուշադրություն չեն դարձնում, որ իրենց շրջապատում՝ հասարակության մեջ կան նաև մարդիկ, ովքեր ունեն բազում անձնական ու ֆինանսական խնդիրներ։

XLIV

Ծնվում է, աճում է մի բան յուրաքանչյուր վայրկյան կյանքում.
Մեռնում է, կորչում է մի բան յուրաքանչյուր վայրկյան կյանքում,
Բայց ծնվողը — ծնվում է պայքարով, պայքարո՛վ է մեռնում և մեռնողը,—
Եվ այսպես — կոփվում է ապագան յուրաքանչյուր վայրկյան կյանքում։

Վերլուծություն՝

Մեր աշխարհում ամեն վայրկյան աճում ու մահանում յուրաքանչյուր իր, մարդ։ Մեր աշխարհում ինչ-որ բանի սկիզբը, ինչ-որ բանի ավարտն է։ Այսինքն մարդու ծնունդը կարող է դառնալ մեկ ուրիշ մարդու մահը։ Ծնվողը ծնվում է պայքարով, այսինքն պայքարում է իր կյանքի համար։ Փորձում է պայքարով ազատվել թեկուզ և բժիշկների ձեռքից,բայց պայքարում է։ Իսկ մեռնողը պայքարում է մահի դեմ, մահի առջև, փորձում է ապրել մի քիչ ավել, ու հենց դրա համար պայքարում ու կռվում է։ Այդպես է կոփվում ապագան յուրաքանչյուր վայրկյան կյանքում։ Այսինքն հենց կյանքով ու մահով է կոփվում մեր աշխարհը, կյանքով ու մահով ենք մենք հասկանում կյանքի դաժանությունը, ցնծությունը։ Հենց կյանքով ու մահով ենք մենք հասկանում մեր կյանքի իմաստը, մեր կյանքի ուժը, և դրանով կոփվում ենք, հասկանալով ու վերլուծելով այն։