Սովորականն ամենաանսովորն է

Գարնանը գետակը դուրս պրծավ լեռների արանքից ու քչքչալով վազեց ներքև:

-Ես ամենա-ամենան եմ,- ասում էր գետակը, թեկուզ չէր հասկանում թե դա որն է:

Գետակը շատ երիտասարդ էր և կարող էր սիրված լինել, նույնիսկ ամենից շատ… Նրա առջև անտառն էր, հետո դաշտը, հետո էլի անտառ և էլի դաշտ և էլի լիքը-լիքը զարմանալի, գեղեցիկ ու նաև դժվար բաներ այն մեծ աշխարհում, որում այդքան ուրախ թռվռում էր գետակը…

Իսկ որպեսզի ճանապարհին գետակը դիմանա և կարողանա հասնել կապույտ հիասքանչ լճին, նա պետք է անցնի երաշտի ու տարափի միջով, հագեցնի մարդկանց ու կենդանիների ծարավը, պտտեցնի ջրաղացի անիվը, համարձակ ջրվեժի տեսքով ներքև թափվի, միանա իր պես գետակներին ու ընթանա դեպի Ծո՜վը…

-Ոչ,- սակայն մտածեց Գետակը,- ես ամենաանկրկնելին եմ:

Եվ թեքվեց դեպի Մեծ գետը ու անմիջապես խառնվեց նրան ու նրա հետ միասին լողաց դեպի Ծո՜վը…

Իսկ Մեծ ու մեծահոգի գետը ընդունեց նրան ու անգամ չնկատեց էլ…

Գետը իր հետ տարավ նավեր, լույս տվեց մարդկանց ու էլի լիքը-լիքը հոգսեր հոգաց…Այդպես անցան գարունը, ամառը ու վրա հասավ սեպտեմբերը և Մեծ գետը հասավ Ծովին: Այդ պահին գետակը մի կողմ ցատկեց ու զրնգաց.

-Ես ամենաանկրկնելին եմ, ես հասա Ծովի՜ն:

Բայց հանկարծ տեսավ, որ Մեծ գետի մեջ իր պես տասնյակ անկրկնելիներ էին թաքնվել…
Իսկ բոլոր պարգևներն ու պատիվները Մեծ գետին բաժին հասան, որը սովորական ու օգտակար գործեր էր անում Երկրի համար…Սովորական…

Եվ ընդհանրապես, սովորականը միշտ էլ անսովոր է…

Սովորական արարքներ ․․․ (ստեղծագործական աշխատանք)։

Գետը մեր ներսի չարն է, նախանձը, ատելությունը։ Գետակը ցանկանում էր առաջ գնալ, նա համարում էր իրեն անկրկնելի, միշտ ձգտում էր լավին, բայց ի վերջո ընկավ Մեծ գետի մեջ։ Նույնն էլ մեր կյանքում, բոլորը ձգտում են լինել առաջինը, շրջապատին արհամարհելով ու նվաստացնելով, որը ի վերջո բերում է անհաջողության։ Գետակը ցույց էր տալիս, որ նա ուրախ էր, բայց միշտ ցանկանում էր լինել առաջինը, այսինքն մտքում ուրիշ բան էր մտածում։ Ես չեմ նկատել, թե ինչքան է նման գետի հոսքը մեր կյանքին։ Սովորական արարքները, որոնք առաջին հայացքից թվում են պարզ, հասարակ երևույթներ, կարող են լինել անսովոր, եթե այն նայենք ուրիշ տեսակետից։ Մեր առօրյա կյանքում ատելությունն ու նախանձը պայծառ օրինակ են գետի հոսքը բնութագրելու համար։ Հոսքը դա մեր կյանքի ընթացքն է, որի շարժման ժամանակ մենք հանդիպում ենք շատ փորձություններ, որոնք քարերն էին ստեղծագործության մեջ։ Մեր կյանքի հոսքը, մենք հաղթահարում ենք մեր մեջի ձնծաղիկի ուժի շնորհիվ։ Հոսքը հասնելով ծովին, հասկանում էր, որ իրենից առաջինն էլ կա, իրենից ուժեղն էլ կա։ Այս ստեղծագործությունը ինձ սովորեցրեց լինել ազնիվ, չնախանձել ուժեղին, ու չնվաստացնել փոքրին։ Նաև, որ չի կարելի բոլորին ատել, ու ներսի չարի ուժով մտածել, որ առաջինն ու անկրկնելին ես եմ։ Միշտ պետք է բոլորի հանդեպ հարգալից լինել, քանզի դիմացինը կարող է թաքցնել իր ուժը, իր պատասխանը, և մի հարմար պահ, նա կարող է վատ վիճակի հասցնել քեզ այդ պատասխանով։ Ես սովորեցի կյանքի մի կարևոր դաս, որը կյանքի ընթացքում շատ եմ հանդիպելու։ Բոլորին հարգելով, ես կհարգեմ նաև ինձ, բոլորին ժպտալով ու բարի արտահայտելով,ես այդ նույն բարին կանեմ ինձ համար։ Գետի հոսքը վառ ցույց տվեց մարդու թուլությունը, վատ կողմը, որը կործանման է բերելու վաղ, թե ուշ։ Ինչքան հնարավոր է պետք է դուրս հանել այն մեր մեջից։