Կրթահամալիրում օրը նվիրված էր քաղաքագետ, լրագրող, միջազգայնագետ Տիգրան Հայրապետյանին:
Լսեք «Սարալանջ» ռադիոյի եթերում:
Հաղորդավարներ` Հասմիկ Սարգսյան, Դավիթ Մուրադյան, Լիլի Գիրագոսյան
Համակարգումը` Անահիտ Մելքոնյանի

Կրթահամալիրում անցկացվում էր տոն, կլոր սեղան հանդիպում, որը նվիրված էր քաղաքագետ, միջազգայնագետ, լրագրող ու հանրայնախոս Տիգրան Հայրապետյանին։ Մենք շրջեցինք կրթահամալիրով մեկ, ծանոթացանք ծրագրի, նախագծի հետ։ Ի դեպ շատ հետաքրքրված էին, հասցրեցինք մի քանի ուսուցիչներից, ուսանողներից վերցնել հարցազրույցներ, որոնց շնորհիվ իմացանք նախագծերը։ Հարցազրույց վերցրեցինք նաև կրթահամամալիրի տնօրեն, հիմնադիր Աշոտ Բլեյանից։ Շատ հետաքրքիր ու հագեցած զրույց ստացվեց։ Մենք իմացանք ավելին Տիգրան Հայրապետյանի մասին, ծանոթացանք նրա կենսագրության ու գործունեության հետ։ Նաև լսեցինք որոշ ուսանողների վերլուծությունները Տիգրան Հայրապետյանի հոդվածների։ Այո, որոշ ուսանողներ, կրթահամալիրի սաներ վերլուծել ու հասկացել էին միտք փոխանցող հոդվածները, որոնք ի վերջո ներկայացրեցին կլոր-սեղան հանդիպման ժամանակ։ Շատ հետաքրքրիր, ուրախ, հագեցած ու հուշալից օր եղավ մեզ համար։ Շատ ուրախ էինք հանդիպմանը։