Լաբորատոր աշխատանք
Թելավոր ճոճանակի տատանումների պարբերության ու հաճախության ուսումնասիրումը
Աշխատանքի նպատակ․
Պարզել թելավոր ճոճանակի տատանումների պարբերության և տատանումների հաճախության կախումները թելի երկարությունից։
Անհրաժեշտ սարքեր և իրեր․
Անցքով կամ կեռիկով գնդիկ, թել, մկրատ, ամրակալան՝ կցորդիչով ու թաթով, վայրկյանաչափ, չափերիզ կամ քանոն
Փորձի ընթացքը․
Սեղանին դրեցի ամրակալանը, և նրա վերևի ծայրին կցորդիչով ամրացրեցի թաթը։ Չափաժապավենով, չափեցի հարյուր սմ թել, կտրեցի, այդ թելից կախեցի կեռիկով գնդիկը, և այն սեղանից քիչ բարձրության վրա կախեցի թաթից։ Ճոճանակի թելի երկարությունը նշանակել եմ l տառով։
l=100 սմ
Գնդիկը շեղեցի հավասարակշռության դիրքից 8-10 սմ։ Չափեցի N=40 լրիվ տատանումների ժամանակը։ Տատանումների պարբերությունը T-ն՝ T=t/N և հաճախություն v=N/t
Փորձը կրկնեցի կարճացնելով թելը չորս անգամ։ Տատանումների լայնույթը դարձրեցի 2-3 սմ։ Ստացված արդյունքները հետևյալն են։
v=1/T
l=100 սմ
N1=40
t= վ
T;v=?
Եզրակացություն․
Թելի երկարությունը կարճացնելով, հասկացա, որ պարբերությունը նույնպես փոխվեց՝ փոքրացավ։ Իսկ հաճախությունը ընդհակառակը բարձրացավ, գրեթե երկու անգամ։
Փորձ 1
l=100 սմ
N=40
t=75.53 վ
T, ν=?
T=t/N=75.53վ/40=1.8 վ
ν=N/t=40/75.53=0.52 Հց
Փորձ 2
l=25 սմ
N=40
t=41.13 վ
T, ν=?
T=t/N=41.13վ/40=1.02 վ
ν=N/t=40/41.13=0.97 Հց
Փորձը տեսանյութում ՝