Իհարկե, ես մինչև վերջ չեմ ընթերցել Էվան Օզնոսի “Ջո Բայդեն․ կյանքը, կարիերան և ամենակարևորը․․․” գիրք, բայց այնքան բան ունեմ պատմելու։ Գիրքը սկբիզ թվում էր անտանելի, մի քիչ անհասկանալի, բայց հետո ման ինչ ընկավ իր տեղը։ Մենք ծանոթացանք գլխավոր հերոսի՝ Ջոզեֆ Բայդենի կյանքի հետ, նրա կարիերայի հետ, թե ինչ դժվար ճանապարհով է դարձել ԱՄՆ ձւ-երրորդ նախագահ։ Ջոզեֆ Բայդենը բռնել էր մի քիչ անիմաստ ուղի։ Այդ ուղին լիբերալ լինելն էր, որում նա չէր փայլում։ Նա անընդհատ փոխում էր իր կուսակցությունը, փորձում էր այն, ինչ նրան դուր կգար։ Եվ ի վերջո որոշեց մնալ ֆեդերալիստ կուսակցությունում, որից էր նաև իր ամբողջ խումբը։

Ջոն շատ էր սիրում բոլորին քննադատել, բայց չէր սիրում ինքը դառնալ ծաղրանքի առարկա։ Երբ նրան ասացին ծիծաղելի ծերուկ, երբ նա ինքնամեկուսեցման մեջ էր, նա պտտվեց ու ասաց “մեկ անգամ էլ ևս դուք ինձ այդպես դիմեցիք, ես ձեր բերանը կջարդեմ”։ Այո, այսպիսին էր ապագա նախագահը։ Բայց, սա վերջը չէ։ Նա անցել է շատ երկար, դաժան ու տեղ-տեղ ռիսկային ճանապարհով։ Նա դարձել է ամենաերիտասարդ սենատորը, որից հետո ավտովթարից կորցրել է նրա կնոջն ու դտսերը։ Դա դեռ չմարսած, նա նոր դժվարությունների է բախվել, դրանք լիբերլաներն էին, որոնք պահանջում էին նրա կարիերայի ավարտը։

Ջո Բայդեն

Ջո Բայդենը իր երդումը սենատորի տվել է հիվանդանոցում՝ որդու պալատում, որը նույնպես վիրավորվել էր ավտովթարից։ Հանթերը՝ որդին, ապաքինվել էր, բայց դեռ ուներ որոշ վնասվածքներ։ Ջո Բայդենի առաջին կինը՝ Նեիլիա Հանթերը, նրա դստերը մահացել են ավտովթարի պատճառով, իսկ Բայդենի երկրորդ որդին՝ Բո Բայդենը, մահացել է 2015 թվականին։ Ջո Բայդենի մոտ մնացել է միակ իր որդին՝ Հանթերը, որը նրան դեմ է։

R. Hunter Biden at Center for Strategic & International Studies (1).jpg
Հանթեր Բայդեն՝ Ջո Բայդենի որդին

Այո, Հանթերը Դոնալդ Թրամփի վարչակազմից է, և ուկրաինական սկանդալի կազմակերպիչներից մեկը։ Նա է հրահրել այդ պատերազմին իր սկանդալային ելույթների շնորհիվ։ Սա դարձավ Ջո Բայդենի հերթական նվաստացումը, նրա հերթական ցավն ու վիշտը, որը նա էլի վերապրեց։ Ջո Բայդենը իր առաջին ճիշտ քայլը արեց, երբ ընդունվեց Բարաք Օբամայի վարչակազմ։ Նրա վարչակազմում նրան մեծ հնարավորություններ տրվեցին։ Նա դարձավ Վայս-Փրեզիդենթը, այսինքն փոխնախագահը։ Նա այդքան էլ ծեր չէր այդ պաշտոնի ժամանակ։ Կարևորն այն էր, որ ինքն ու Օբաման շատ լավ ընկերներ էին։ Նրանց միջև կռիվներ էին ծագում միայն այն ժամանակ,ե րբ Բայդենը չափից շատ էր խոսում ելույթների ժամանակ։ Ելույթների ժամանակ Բայդենը սիրում էր անցնել Պլան Բ-ին, այսինքն երբ չհաջողվի գրավել հանրության ուշադրությունը, նա սկսում էր պատմել իր սրտանց մտքերը, նա արդեն չէր կարդում տեքստը, նա պատմում էր իր կարծիքը, որի պատճառով ավելի էր քննադատվում։ Նա այստեղ էլ հաջողությունների չհասավ։ Նրա երկարատև հանգիստը՝ ինքնամեկուսացումը, արդեն հասկանալի էին դարձրել, որ նրա հետ ճանապարհը արդեն շատ դժվար է լինելու։ Բայդենը սիրում էր ասել առաջ, միայն առաջ, և հետևում էր ինքն իսկ իր ասածին։ Բարաք Օբամայի ու նրա հարաբերությունները գնալով լավանում էին։ Բարաք Օբաման Բայդենից սովորում էր փորձառություն ու ռիսկային քայլերին գնալու միտումը, իսկ Բայդենը Օբամայից սովորում էր, թե ինչպես է ապագայում ստանձնելու այդ պաշտոնը։ Ջոն Սպիտակ տանը ավելի շատ է գտնվել, քան Օբաման իր նախագահության ժամանակ։ Ջո Բայդենը շատ էր սիրում աջ ու ձախ բոլորին ծաղրել, որի համար էլ շատ դեպքերում կոշտ պատասխաններ էր ստանում։ Մեկ անգամ նույնիսկ փորձել էին դատի տալ նրան, բայց ապարդյուն էր։ Նրան պաշտպանել է անձամբ նախագահը՝ Օբաման։

Ամենատարօրինակը, որը ես կարծել եմ, դա ռասսիզմն էր։ Բայդենը ռասսիստ էր։ Նա դեմ էր սևամորթներին, նա ամեն ձև փորձում է վտարել իրենց երկրից, կազմակերպում էր տարբեր կուսակցություններ, խմբեր, աշխատակազմեր սևամորթների դեմ։ Բայց նա կարողացավ հաղթահարել դա։ Նա հիմա ավելի շատ իրավունքներ է ընձեռում սևամորթներին, ու ավելի շատ ուշադրություն։ Բայդենին նկատել են ֆեմինիզմի, անտիսեմիտիզմի և այլ ոչ պատշաճ գործունեությունների մեջ։ Ինձ ամենաշատը դուր եկավ այն, որ նա չէր հանձնվում։ Նա սիրում էր կրկնել Ֆրանկլին Ռուզվելտի ելույթները, սիրում էր նրանք վերլուծել ու դաս քաղել այդտեղից։ Բայդենը նպատակասլաց էր, ու միշտ փորձում էր առանձնանալ։ Իր բոլոր վշտերը, ցավերը նրան չկոտրեցին, այլ դարձրեցին ավելի ուժեղ ու ավելի վճռական։ Նա հասավ իր նպատակին, դարձավ ԱՄՆ 46-երրորդ նախագահ։ Նա ցույց տվեց իր ամբողջ շրջապատին, որ նա կարող է հասնել իր նպատակին, եթե ցանկություն ունենա։ Եվ ոչ միայն նա, բոլորը կարող են հասնել իր նպատակին, եթե ցանկություն ունենան։ Ես խորհուրդ եմ տալիս կարդալ այս գիրքը այն մարդկանց, ովքեր սիրում են քաղաքական գործիչներին, ովքեր սիրում են վշտերով լի իրադարձություններ, դրամա, սեր, պայքար, կռիվ ու հաղթանակ։ Իհարկե Ձո Բայդենը ամենաազդեցիկ մարդկանցից մեկն է հիմա մեր աշխարհում։ Բայց միևնույնն է, նա շատ բաներ դեռ սխալ է անում։ Ինչ գիտես, կարող է մտածված է ամեն նրա քայլը։